Հանելուկներ մեղուների և մեղրամթերքի մասին

Վիքիքաղվածք-ից
  Տես նաև Հանելուկներ 

Հանելուկներ մեղուների և մեղրամթերքի մասին, հանելուկներ, որոնց լուծման առարկան հանդիսանում է մեղուն կամ մեղրամթերքի որևէ տեսակ։

Հանելուկներ մեղվի մասին (հիմնականում ժողովրդական)[խմբագրել]

  • Լեռնեն կուգար սլսլալեն,
Ոսկի պեխով պլպլալեն։
—Ով չգնեց, իրմե վաճառ,
Խավար մնաց զուրկ ի համեն[1]։
  • Նեղ փողան,
Երկեն սողան,
Սարկավագներ
Մեջը կը դողան։
Մուշ
  • Էն ինչնա ինչ.
Մեր ունի, հեր չունի։
Լոռի
  • —Մէրը ըրօրոցմը, ախչիկը տղա բերեց։
Լուծման առարկան – մեղվի պարս
  • Առաստաղը բաց անեմ
առանց կրակ հաց անեմ։
Լուծման առարկան – փեթակ
  • Գործավոր փոքր և հրաշալի,
Զամեն շրջի յանապատի
Մասունս առնի նա ամենի,
Յառաջ բերե գործ ցանկալի[2]։
Հեղինակ – Ներսես Շնորհալի

Հանելուկներ մեղրամթերքի մասին[խմբագրել]

  • —Անջուր ջաղաց, անկրակ բաղաճ (բաղարջ)[3]։
Լուծման առարկան – մեղրահաց
  • Ոչ ցորեն եմ, ոչ գարի,
Ոչ հնձվորը ինձ ցանի,
Ոչ ջաղացի աղած եմ,
Ոչ էլ ձեռքով շաղած եմ,
Ձեր ամենքի սիրածն եմ[4]։
Լուծման առարկան – մեղրահաց, տարածման տարածաշրջան՝ Շիրակ։
  • Երկան աղիք,
Ճոթը ծաղիկ[5]։
Լուծման առարկան – մոմ, տարածման տարածաշրջան՝ Արաբկիր։
  • Ի յանշնչից շարժականաց,
Ծնունդ ճարպոյ ի ն (շ) խարաց,
Պարունակէ զնիւթեալ մանած,
Տայ տեսանել զգոյնս աչաց[6]։
Լուծման առարկան – մոմ, հեղինակ – Ներսես Շնորհալի։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Տե՛ս «Բազմավեպ», Վենետիկ, 1847, էջ 290:
  2. Տե՛ս Ներսես Շնորհալի, Ցաղագս երկնի և զարդուց նորա:Հանելուկներ: Ողբ Եդեսիոյ, Երևան, 1968, էջ 41:
  3. Տե՛ս Ե. Լալայան, Բորչալուի գավառ, ԱՀ, գ. 11-րդ, 1904, էջ 104։
  4. Տե՛ս Ս. Հարությունյան, Հայ ժողովրդական հանելուկներ, Երևան, 1965, էջ 78-79, 111-112:
  5. Տե՛ս «Բիւրակն», Կ. Պոլիս, 1900, N 9, էջ 134: Ինչպես նաև Անդրանիկ Փոլատյան, Պատմություն Հայոց Արաբկիրի, էջ 311
  6. Տե՛ս Մատենադարան, ձեռ. N 8575, թերթ 308 ա:


Աղբյուրներ[խմբագրել]

  • Գասպարյան Ա. Օ. «Մեղվապահություն Հայաստանում» (պատմաազգագրական ուսումնասիրություն), Երևան, Հայաստան, 1989, — 215 էջ։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մեղուներ հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մեղրամոմ հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մեղրահաց հոդվածը նաև Վիքիպեդիայում: