Jump to content

Ֆազիլ Իսկանդեր

Վիքիքաղվածք-ից
Ֆազիլ Իսկանդերը

Ֆազիլ Աբդուլովիչ Իսկանդեր (ռուս.՝ Фазиль Абдулович Искандер, աբխ.՝ Фазиль Абдул-иҧа Искандер, մարտի 6, 1929, Սուխում, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 31, 2016, Պերեդելկինո, Ռուսաստան, Մոսկվա), աբխազական ծագմամբ խորհրդային և ռուսաստանցի գրող։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ծիծաղելին ունի մի, թերևս համեստ, սակայն անառարկելի արժանիք․ այն միշտ ճշմարիտ է։ Այլ կերպ ասած՝ ամեն ճշմարիտ բան չէ, որ ծիծաղելի է, սակայն ամեն ծիծաղելի բան ճշմարիտ է[1]։
  • Կան բաներ, որոնք քաղաքացին ունակ չէ հսկել, սակայն պետությունը պարտավոր է կատարել դա, և կան բաներ, որոնք պետությունը չի կարող հսկել, սակայն քաղաքացին է պարտավոր կատարել[2]։
  • Քաղաքացիությունը ծխախոտի կոթուկը մինչև աղբաման հասցնելն է։ Իսկ պետականությունը այնպես անելն է, որ մինչ հաջորդ աղբաման ընկած ճանապարհը շատ հոգնեցուցիչ չլինի։ Դեմոկրատական պետության քաղաքացին հասկանում է, որ իր իսկ անձնական արժանապատվության համար շահավետ է չսպասել ոստիկանությանը և կոթուկը սեփական կամքով աղբաման հասցնել, իսկ դեմոկրատական պետությունը հասկանում է, որ ավելի շահավետ է մի քանի ավել աղբաման տեղադրել, քան շատ ոստիկան։ Դա էլ հենց ժողովրդավարության փոխշահավետ գործելակերպն է[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ֆազիլ Իսկանդեր հոդվածը նաև Վիքիպեդիայում: