Jump to content

Օրսոն Ուելս

Վիքիքաղվածք-ից
Օրսոն Ուելսը (1937)

Ջորջ Օրսոն Ուելս (անգլ.՝ George Orson Welles, մայիսի 6, 1915 - հոկտեմբերի 10, 1985), ամերիկացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ռադիոհաղորդավար, օպերատոր, մոնտաժող։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Չեմ ասում, որ պետք է քեզ վատ պահես, բայց պետք է տպավորություն ստեղծես, որ կարողանում ես դա անել[1]։
  • Իտալացիները դերասանների ազգ են, որոնցից ամենավատերը բեմ են բարձրանում[1]։
  • Յուրաքանչյուր դերասան հոգու խորքում հավատում է այն ամենավատ բաներին, որ գրում են իր մասին[1]։
  • Կինոգործիչը նման է միրգ հավաքողի. որտեղ աշխատանք կա, այնտեղ էլ գնում ես[1]:
  • Կինոստուդիան լավագույն մանկական խաղալիքն է[1]։
  • Ես ատում եմ հեռուստատեսությունը: Ես ատում եմ այն նույնքան, որքան գետնանուշը: Փորձի՛ր կանգ առնել, երբ կրծում ես գետնանուշը[1]:
  • Բոլորն առարկում են, որ ես հանճար եմ, թեև ոչ ոք ինձ այդպես դեռևս չի անվանել[1]։
  • Իտալիայում, Բորջաների ընտանիքի երեսնամյա կառավարման ընթացքում, հանդիպում ենք համատարած ահաբեկչության, սպանությունների, արյունահեղության, պատերազմների։ Բայց նույն դարաշրջանը մեզ տվել է Միքելանջելո, Լեոնարդո դա Վինչի և Վերածնունդ: Շվեյցարիայում տեսնում ենք համատարած սեր մերձավորի նկատմամբ, հինգ հարյուր տարվա խաղաղություն և ժողովրդավարություն: Եվ ի՞նչ է դուրս եկել դրանից: Կկվով ժամացույց[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Օրսոն Ուելս հոդվածը նաև Վիքիպեդիայում: