Ցասման ողկույզները
Արտաքին տեսք

«Ցասման ողկույզները», Ջոն Ստայնբեքի վեպը, որ հրատարակվել է 1939 թվականին[1]։ Արժանացել է Պուլիցերյան մրցանակի «Գեղարվեստական գրքի համար» անվանակարգում[2]։ Ներառված է ԱՄՆ-ի դպրոցների և քոլեջների բազմաթիվ ուսումնական ծրագրերում[3][4]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Նրանք օգնության կարիք ունեն, ոչ թե աղոթքի, այլ օգնության։ Ի՞նչ դրախտ ու աստծու արքայություն, երբ երկրի երեսին կյանք չկա։ Ի՞նչ սուրբ հոգի, երբ մարդկանց հոգիներում անհուսություն է ու վիշտ։ Նրանց պետք է օգնել։ Նախքան մեռնելը նրանք պետք է ապրեն։
- Էդ գրքերը չկարդաս, որովհետև մի կողմից ավելի կխճճվես, մյուս կողմից էլ կդադարես կառավարությանը հարգելուց։
- Առանց հրացանի՝ դատարկ ձեռքով, ո՞ւր ենք գնալու։ Երբ ո՛չ կոշիկ կունենանք, ո՛չ հագուստ և ուտելիք, երբ այլևս նույնիսկ հույս չենք ունենա, հրացանը մեզ հետ կլինի։
- Մարդիկ փախել են՝ հետևում թողնելով սարսափները, նրանց հետ տարօրինակ բաներ են կատարվել, երբեմն դաժանություն են տեսել, երբեմն էլ այնպիսի բարություն, որ հավատը բոցավառվել է նրանց հոգիներում կրկին և առհավետ։
- Օրենքը փոխվում է, իսկ մարդկանց կարիքները նույնն են մնում։ Իրավունք ունես անելու այն, ինչ պետք է անես։
- Եթե քայլ չարվեր, եթե սայթաքող ցավը կենսունակ չլիներ, ռումբեր չէին թափվի, և կոկորդներ չէին կտրվի։ Վախեցե՛ք այն ժամանակներից, երբ դադարել են գործադուլները, մինչ խոշոր սեփականատերերը ողջ են, քանզի ճնշված ամեն մի գործադուլն ապացույց է, որ քայլն արված է։ Նաև պետք է իմանաք՝ վախեցե՛ք այն ժամանակներից, երբ մարդկային «ես»-ը կդադարի տառապելուց և հանուն գաղափարի մահանալուց, քանզի լոկ այդ որակն է հիմք մարդկային «ես»-ի, և այդ միակ որակն է հենց այն մարդը, որ այդքա՛ն տարբեր է մնացյալ ամեն բանից բնության մեջ։
- Իրենք իրենց համոզել են, որ առևտուրն ազնիվ զբաղմունք է, ոչ թե ծիսականությամբ սրբագործված գողություն։
- Մեր ժողովուրդը լավ ժողովուրդ է, մեր ժողովուրդը բարի է։ Աղոթենք Աստծուն, որպեսզի գա այն օրը, երբ պարտադիր չի լինի, որ բոլոր բարի մարդիկ աղքատ լինեն։ Աղոթենք Աստծուն, որ մի օր բոլոր երեխաներն ուտելիք ունենան։
- Եթե դժբախտություն է պատահել, կամ կարիքի մեջ ես, կամ էլ նեղացրել են, դիմի՛ր աղքատներին։ Միայն նրանք կօգնեն քեզ, ուրիշ ոչ ոք։
- Տղամարդը խթաններով է ապրում, երեխա է ծնվում, կամ մարդ է մահանում՝ խթան է, ագարակ է ձեռք բերում կամ կորցնում է՝ դարձյալ խթան է, իսկ կնոջ կյանքը հոսում է հանդարտ, գետի պես, փոքրիկ հորձանքներ են լինում, ջրապտույտներ ու ջրվեժներ, սակայն գետի հոսքը չի դադարում։ Կինն էդպես է դատում։ Մենք չենք մեռնելու։ Ժողովուրդն ապրելու է, մի քիչ կփոխվի, բայց նրա կյանքը չի դադարի։
- Էնքա՜ն բան կա, որ օրենքով չենք անում, երբ ուրիշ ելք չկա
- Իսկ էդ շան որդիները, որ թառել են գրասեղանների հետևում, իրենց «նվազագույն եկամուտի» համար մարդկանց երկու կես արեցին։ Վերցրին ու կիսեցին։ Մարդը միաձուլվում է այն վայրերին, որտեղ ապրում է։ Իսկ եթե մարդն անտուն թափառում է ճանապարհներին՝ ունեցած չունեցածը մեքենայի մեջ լցրած, արդեն կիսատ մարդ է, մեռած մարդ։
Գրքի մասին
[խմբագրել]- Ստայնբեքի ժամանակներից ի վեր Ամերիկան շատ երկար ճանապարհ է անցել, սակայն այսօր ևս նրան անհրաժեշտ է մի այնպիսի կատաղի և անկեղծ ձայն։ Նա քողազերծեց Ամերիկյան երազանքը՝ քարը քարին չթողնելով, միաժամանակ հաստատելով, որ մարդիկ միշտ ավելի ուժեղ են, քան նրանց պատուհասած դժբախտությունները։ Ստայնբեքը ոչ թե ցանկանում էր, որ կորցնենք մեր հույսը, այլ որ զայրույթով լցվենք բոլոր նրանց հանդեպ, ովքեր խլում են այն մեզնից։
- The Guardian
- Հզոր, հզոր գիրք։
- Ուիլյամ Քենեդի (Ironweed-ի հեղինակ)
- Երկար վեպ է, ամենաերկարը, որ Ստայնբեքը երբևէ գրել է, սակայն միևնույնն է, վեպն այնպես է ընթերցվում, ասես մի ակնթարթ լինի, հենց նոր տպագրամեքենայի բերանից հանած ու հանրության աձջև պարզած մի վերջնագիր։ Երբ փորձում ես մտածել այս վեպի մասին, հասկանում ես, թե որքան խոր ու ծավալուն է այն, երբ փորձում ես զգալ, գիտակցում ես՝ ինչ կարճ է այն ու վատ։
- Փիթր Մանրո Ջեք, New York Times Book Review
- Երբեմն «Ցասման ողկույզները» ընթերցվում է որպես նախաբանը մի երևույթի, որը հետագայում կվերածվի տնտեսական գլոբալիզացիայի։
- Մայքլ Գրինբերգ
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Grapes of Wrath, a classic for today?։ BBC News (2009 թ․ ապրիլի 14)։ Վերստացված է՝ 2013 թ․ օգոստոսի 26։
- ↑ "Novel" The Pulitzer Prizes. Retrieved 8 September 2016
- ↑ AP: English Literature։ CollegeBoard։ Վերստացված է՝ 2012 թ․ մայիսի 9։
- ↑ The Big Read | The Grapes of Wrath։ National Endowment for the Arts։ Վերստացված է՝ 2012 թ․ մայիսի 9։
Աղբյուրներ
[խմբագրել]- Ջոն Ստայնբեք, Ցասման ողկույզները, Երևան, 2017։