Jump to content

Ցալ Մելամեդ

Վիքիքաղվածք-ից

Ցալ Այզիկովիչ Մելամեդ (մարտի 16, 1910 - հուլիսի 3, 1992), լատվիացի խորհրդային երգիծաբան, որը հրատարակվել է «Դաձիս» և «Կրոկոդիլ» ամսագրերում, ինչպես նաև Ռիգայի «Սովետսկայա մոլոդյոժ» («Խորհրդային երիտասարդություն») թերթում։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Անցյալի համար ամենաշատը ափսոսում են նրանք, ովքեր ապագա չունեն[1]։
  • Ժամանակը հարթեցնում է ամեն ինչ, բացի կնճիռներից[2]։
  • Հոգևոր հարստությունը չի հարկվում[3]։
  • Եթե չհաշվենք փորձի փոխանակման փորձը, այլ փորձ նա չուներ[4]։
  • Փորձառությունը հիմարին վերածում է փորձառու հիմարի[5]։
  • Այնքան անհասկանալի էր գրում, որ քիչ էր մնում հանճար համարվեր[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]