Տոդոր Ժիվկով
Արտաքին տեսք

Տոդոր Խրիստով Ժիվկով (բուլղ.՝ Тодор Христов Живков, 1911–1998), Բուլղարիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին (1954-1981), այնուհետև՝ գլխավոր քարտուղարը (մինչև 1989 թվականը), որը հայտնի էր բազմաթիվ զավեշտալի արտահայտություններով։
Քաղվածքներ
[խմբագրել]- Այս տարի՝ կիսահաղորդիչների գործարան: Հաջորդ տարի՝ ամբողջական հաղորդիչների գործարան[1]:
- Ինչպե՞ս կարող է Ռուսաստանը չհասցնի: Այնտեղ ավելի շատ օգտակար հանածոներ կան, քան պարբերական աղյուսակում[1]:
- Ոմանք ասում են, որ մեր կառավարությունը դողում է: Ցլի ամորձիներն էլ են դողում, բայց չեն ընկնում, չէ՞[2]:
- Մենք պետք է արմատական շրջադարձ կատարենք 360 աստիճանով[1]:
- Ոստիկանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը՝ ոստիկանությանը[1]:
- Լավ լրագրողը նա չէ, ով գրում է այն, ինչ խոսվում է, այլ նա, ով գրում է այն, ինչ անհրաժեշտ է[1]: