Jump to content

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Վիքիքաղվածք-ից
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ (գերմ.՝ Wolfgang Amadeus Mozart, հունվարի 27, 1756, Զալցբուրգ, Զալցբուրգի արքեպիսկոպոսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն - դեկտեմբերի 5, 1791, Վիեննա, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն), դասական շրջանի ավստրիացի նշանավոր կոմպոզիտոր։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Նույնիսկ սարսափելի որևէ բան պատկերող երաժշտությունը չպետք է վիրավորի լսողությունը, այլ պետք է հաճույք պատճառի, այսինքն՝ մշտապես մնա երաժշտություն[1]։

Մոցարտի մասին

[խմբագրել]
  • Երբ տասնութ տարեկան էի, ինձ համարում էի մեծ երաժիշտ և ասում էի. «Ես»։ Երբ քսանհինգ տարեկան էի, ասում էի. «Ես և Մոցարտը»։ Քառասուն տարեկանում արդեն ասում էի. «Մոցարտն ու ես»։ Իսկ այժմ ես պարզապես ասում եմ. «Մոցարտը»[2]։
Վերագրվում է Ջուզեպպե Վերդիին
  • Շախմատը իմ կիրքն է։ Ամեն օր շախմատային պարտիայի ժամանակ, հատկապես բլիցի ժամանակ, ես մոռանում եմ իմ բոլոր առօրյա հոգսերի մասին։ Ինձ թվում է՝ ես երաժշտություն եմ լսում, քանի որ ինձ համար շախմատային խաղը նման է Մոցարտի սիմֆոնիայի։ Այն ոգեշնչում է նոր գաղափարներ և վերակենդանացնում իմ մարտական ոգին[3]։
Միգել Նայդորֆ

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Дэниел Хоуп «Когда можно аплодировать?» = Wann Darf Ich Klatschen? / В. Седельник. — М., Владимир: АСТ; Астрель; ВКТ, 2010. — С. 58. — 320 с. — ISBN 978-5-17-068478-6
  2. Цитаты Верди
  3. „Szachista” nr 8/1993, s. 243.
Վիքիպեդիա
Վիքիպեդիա