Jump to content

Վլադիմիր Տուրովսկի

Վիքիքաղվածք-ից

Վլադիմիր Լեոնիդովիչ Տուրովսկի (ռուս.՝ Владимир Леонидович Туровский, 1953), ռուս գրող, արձակագիր և երգիծաբան։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Գորշությունն էլ է նկատելի դառնում, երբ բոլոր գույները ոչնչացվում են[1]։
  • Մենք այնքան երկար ենք կանգնել անդունդի եզրին, որ այն սկսել ենք անվանել մեր հարազատ եզերք[1]։
  • Անգլուխ ձիավորն ինքնին սարսափելի չէ, բայց սարսափելի է, երբ նա գլխավորում է հեծելազորը[1]։
  • Հե՜յ, ո՞վ է այստեղ կապիտալիզմի գերեզմանափորը։ Ստացե՜ք ձեր գործազրկության նպաստը[1]։
  • Երբ ընտրության ազատություն կա, մարդիկ ընտրում են ազատությունը[1]։
  • Բոլորս կանգնած ենք աղքատության շեմին, ճիշտ է՝ տարբեր կողմերում[1]։
  • Երբ ժողովուրդը գլուխ է բարձրացնում, ամենադժվարը նրա վզին նստածների համար է[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]