Վիկտոր Շենդերովիչ
Արտաքին տեսք

Վիկտոր Անատոլևիչ Շենդերովիչ (ռուս.՝ Ви́ктор Анато́льевич Шендеро́вич, օգոստոսի 15, 1958, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսաստանցի և իսրայելցի արձակագիր, լրագրող, բանաստեղծ, դրամատուրգ, սցենարիստ, հեռուստատեսային և ռադիոհաղորդավար, երգիծաբան, հրապարակախոս, մանկավարժ: «The New Times» ամսագրի սյունակագիր:
Քաղվածքներ
[խմբագրել]- Ծեծված ճշմարտություններն ընկած են ոտքերի տակ[1]։
- Ծխախոտի մնացորդը կյանքի հարուստ փորձով ծխախոտ է[1]։
- Աբստրակտ նկարչի ստեղծագործության մեջ ամեն ինչ որոշում է վերնագիրը[1]։
- Ռուսաստանին մտքով հասկանալն անհնար է, իսկ այլ տեղերով՝ ցավոտ է[2]։
- Պատմության անիվը, կարծես, մեր ճանապարհների համար նախատեսված չէ[2]։
- Երբ իշխանության են գալիս շանորդիները, բոլորի համար շան կյանք է սկսվում[2]։