Վիդոե Պոդգորեց
Արտաքին տեսք

Վիդոե Պոդգորեց (մակեդորներեն՝ Видое Подгорец, հունիսի 8, 1934 – ապրիլի 14, 1997), մակեդոնացի գրող, արձակագիր, բանաստեղծ, ճանապարհորդ, գրել է և՛ մեծահասակների, և՛ երեխաների համար։ Նրա ամենահայտնի վեպերից մեկը «Սպիտակ գնչուն» է։
Քաղվածքներ
[խմբագրել]- Դեռ չապրածը ապրելու, չփորձածը փորձելու բուռն ցանկությունը նման է անբացատրելի կախարդանքի, որը փոթորկի պես ուժեղ է: Այդ ժամանակ առանց տատանումների տրվում ես այդ փոթորկին` հույսդ միայն սրտիդ վրա դրած, ուշադրություն չդարձնելով մտքի սառը տրամաբանությանը[1]:
- Մի օր կամաչեք ձեր հիմար արարմունքի համար: Կհասկանաք, որ սխալվել եք: Ձեզ համար հորինել եք ինչ-որ ուրիշ Տարունո...Ես բոլորովին այնպիսի՛ն չեմ: Ես դրա համար մեղավոր չեմ: Ինքներդ եք հասկանում, որ երբ մարդ ընկնում է օտարների մոտ, միշտ շփոթվում է, վախենում, ամեն բանից զգուշանում...Եվ հետո, ես մենակ եմ, ինձ ոչ ոք չի պաշտպանում, իսկ դուք ահա ինչքան շատ եք...եվ, այնուամենայնիվ, վիրավորված չեմ ձեզնից[1]:
- Ես` սպիտակ գնչուս, թողնում էի իմ վերևի ծածկը` աստղազարդ երկինքը, և հեռանում`այնտեղ թողնելով մանկությունս[1]: