Jump to content

Վերա Զվյագինցևա

Վիքիքաղվածք-ից

Վերա Կլավդիևնա Զվյագինցևա (ռուս.՝ Ве́ра Кла́вдиевна Звя́гинцева, հոկտեմբերի 31 (նոյեմբերի 12), 1894, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հուլիսի 9, 1972, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բանաստեղծուհի, թարգմանչուհի։ ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ։

Քաղվածքներ Ավետիք Իսահակյանի մասին

[խմբագրել]
  • ...Իսահակյանը... Նրա բանաստեղծությունների խորությունն ու ազնվականությունը բացառիկ պարզությամբ հանդերձ անզուգական են[1]։
  • ...Իսահակյան... երբ լսվում է այդ անունը, շրջապատս լցվում է ոսկեզօծ լույսով։ Թոնիրների ծխի հետ Արարատը լողում է իր անշարժության մեջ... Իսկ ինչ-որ տեղ՝ ներքևում, եռում, շառաչում են կարծես Զանգուի կամ Քասախի ջրերը...[1]
  • Իսահակյանը ինձ հայտնի ամենահմայիչ պոետներից է։ Սակայն պատմել, թե ինչով է նա մեծ ու հրաշալի՝ անհնարին է, ինչպես անզոր ես պատմել, թե ինչով է գեղեցիկ Բեթհովենի այսինչ սոնատը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 1,2 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 75
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վերա Զվյագինցևա հոդվածը նաև Վիքիպեդիայում: