Վենեդիկտ Երոֆեև
Արտաքին տեսք
Վենեդիկտ Վասիլևիչ Երոֆեև (ռուս.՝ Венедикт Васильевич Ерофеев, հոկտեմբերի 24, 1938, Կանդալակշա, Մուրմանսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 11, 1990, Մոսկվա, ԽՍՀՄ), 20-րդ դարի երկրորդ կեսի ռուս խորհրդային գրող։ Հայտնի է «Մոսկվա–Պետուշկի» ստեղծագործությամբ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ավելի շատ խմեք, ավելի քիչ կերեք։ Դա մեծամտության և մակերեսային աթեիզմի լավագույն դեղամիջոցն է[1]։
- Դե ինչ, ես էլ եմ Ռուսաստանը սիրում։ Այն զբաղեցնում է իմ հոգու մեկ վեցերորդ մասը[1]։
- Ես կհամաձայնեի երկրի վրա ապրել մի ամբողջ հավերժություն, եթե նախ ինձ ցույց տան մի անկյուն, որտեղ միշտ չէ, որ տեղ ունեն հերոսական արարքները[1]։
