Վասիլ Սլիպակ
Արտաքին տեսք

Վասիլ Յարոսլավովիչ Սլիպակ (ուկր.՝ Василь Ярославович Слипак, դեկտեմբերի 20, 1974, Լվով, Ուկրաինական ԽՍՀ - հունիսի 29, 2016, Լուգանսկոե), ուկրաինացի օպերային երգիչ, Փարիզի ազգային օպերայի մենակատար, կամավորական, «Աջ սեկտոր» ուկրաինական կամավորական կորպուսի կազմում Ուկրաինայի արևելքում պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների մասնակից։