Սև հովազ-2
Արտաքին տեսք
«Սև հովազ-2», Աշոտ Աղաբաբյանի վեպը, «Սև հովազ-1» վեպի շարունակությունը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Չե՛նք բողոքում, չե՛նք մեղադրում, չե՛նք արդարանում։ Կյանքում չկան հիասթափություններ, կան դասեր։ Քաղել է պետք։ Մենք ինքներս մեզ պետք է ասենք՝ հանգստացի՛ր, դադարի՛ր իրար անցնելուց և նյարդայնանալուց։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում մեզ հետ, տեղի է ունենում ճիշտ այն ժամանակ, երբ պետք է։ Խելքը նաև նրա համար է, որ հարմարվես սեփական կյանքին...
- Պետությունը մի կոնկրետ մարդ չէ, որից դժգոհ լինեն կամ գոհ։ Պետությունը տարբեր մակարդակի չինովնիկների խումբ է՝ սրիկա չինովնիկների կամ կարգին չինովնիկների։ Եթե ժողովուրդը չինովնիկների է հանդիպում, նրա համար պետությունը սրիկայի կերպարանք ունի։
- Հայերը հաջողությունից չափից դուրս ուրախանալու, ոգևորվելու թուլություն ունեն, դրանով իսկ՝ զգոնությունը կորցնելու սովորություն։
- Ընդհանրապես աշխարհում մարդուն կյանքի հատակն իջեցնելու և կամ վեր բարձրացնելու ունակ միայն մի հոգի կա, և այդ մի հոգին հենց ինքն է։ Դու ես քեզ իջեցնողն էլ, բարձրացնողն էլ։
- Բազմաթիվ են Աստծուն հավատացողները, բայց շատ քիչ են այն մարդիկ, որոնց հավատում է Աստված։
- Քանի դեռ մտահոգվում ենք, թե ինչ կասեն ուրիշները մեր մասին՝ մենք այդ ուրիշների իշխանության տակ ենք։
- Յուրաքանչյուրդ սեփական կարծիք հայտնելու իրավունք ունեք, պայմանով, որ այն համապատասխանի իմ կարծիքի հետ։
- Հայրենիքը իշխանությունների բարձր պաշտոնյաների դեմքով չի, նրանց մեջ և՛ լավ մարդիկ կան, և՛ ստահակներ։ Եվ երբ տականք պաշտոնյան սրիկայություն է անում, վարկաբեկում է հայրենիքը մեր աչքերում, ես ուզում եմ փրկել հայրենիքի դեմքը, ինչքանով որ կարող եմ։
- Դիպվածն այն կերպարանքն է, որն անհայտ մնալու համար ընդունում է Աստված։
- Ցանկացած մարդու կարելի է առանց պատճառի, առանց պատճառը բացատրելու տասը տարով բանտ գցել, և հոգու խորքում նա կիմանա, թե ինչու։
- Ճակատագիրն ուժեղներին է օգնում։
- Աստվածաշնչում ասվում է՝ եթե որոշել են կտրել քո գլուխը, դու հավանություն մի՛ տուր։
- Ազատությունն այն չէ, ինչ քեզ տալիս են, այլ այն, ինչը քեզանից հնարավոր չէ խլել։
- Չես ուզում վզիդ նստեն՝ ցած մի խոնարհվիր։
- Եթե ձեզ թվում է, թե պետությունը ձեզ մշտապես խաբում է, մի՛ կասկածեք, ձեզ չի թվում։
- Մեր երկիրը մեծ հնարավորություններ ունի՝ հանձին սփյուռքի, եթե նրան միայն փողի քսակի տեղ չդնի։
- Սերը հայրենիքի նկատմամբ երբեմն պահանջում է դեմ գնալ պետությանը, օրվա իշխանությանը։
- Հայրենասիրություն չի կարող ծնվել աղքատության մեջ, նվաստացումից, ստորացումից, խեղճությունից, վիրավորանքից։ Ստի ու կեղծիքի մեջ հայրենասիրությունը ծիլեր չի տա։
Աղբյուրներ
[խմբագրել]- Աշոտ Աղաբաբյան, Սև հովազ-2, Երևան, 2024։