Սև հովազ-1
Արտաքին տեսք
«Սև հովազ-1», Աշոտ Աղաբաբյանի վեպը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ե՛վ Երևանում, և՛ Ստեփանակերտում այն ձգտումը, թե մենք պետք է հաղթելու համար ուժեղանանք թշնամուց՝ սխալ է։ Մենք ռեսուրսներ չունենք թշնամուց ուժեղ դառնալու, դա անիրական է։ Ուրեմն պետք է ձգտենք թշնամուն մեզնից թույլ դարձնել։ Այս է ծրագրի մեխը։ Մենք թշնամուն կթուլացնենք թիկունքից՝ ներսից, ոտքի հանելով թալիշ, ավար, լեզգի ժողովրդին, նրանք արդեն օգնություն են խնդրում մեզանից։ Այս է «Սև հովազի» անելիքը։
- Մեր գործողությունները նմանեցնում եմ սև հովազի, պետք է գործել արագ, նպատակասլաց, անտեսանելի և խոցել անսպասելիորեն։
- Դեյլ Քարնեգին գրել է. «Վաղը գոյություն չունի։ Մարդկության փրկության օրն այսօր է»։
- Նրան թվաց, որ եթե երկար զննի կապիկին, իր մեջ կասկածներ կծագեն, թե նա գիտի ինչպես մարդ դառնալ, բայց չի ուզում...
- Չերչիլն ասել է՝ դիվանագետը մի մարդ է, որը երկու անգամ մտածում է, նախքան ոչինչ չանելը։
- Կյանքն անիմաստ բան է, մտածող մարդու խնդիրը նրան իմաստ հաղորդելն է։
- Հիմարներն աշխարհում այնքան էլ շատ չեն, որքան թվում է, պարզապես նրանք այնքան վարպետորեն են տեղաբաշխված, որ հանդիպում են ամեն քայլափոխի։
- Նապոլեոն Բոնապարտն ասել է՝ սվինով ամեն ինչ կարելի է անել, բայց վրան նստել չի կարելի։
- Եթե կյանքում սուրը՝ թուրը, մարդուն մի անգամ է միայն պետք գալու, ապա նա այն իր մարմնին կպած պետք է ունենա միշտ, որ երբ պահը գա՝ ձեռքը սրին տանի։
- Երբ փայտ են նետում շան վրա, շունը նայում է փայտին, երբ փայտ են նետում առյուծի վրա, առյուծը նայում է նետողին։
- Հյուրը և ձուկը երեք օր անց սկսում են հոտել։
- Թե մեզ մոտ, թե սրանց, թութակի պես նույն բանն են կրկնում՝ «Ժողովրդի ծոցից է դուրս եկել», բայց թե՛ Երևանում, թե՛ Բաքվում ու Ստեփանակերտում պաշտոն ստանալուց հետո, ժողովրդի ծոցից դուրս եկած քաղաքական գործչին ճիպոտով էլ ծեծես՝ էլ նույն ժողովրդի ծոց չի վերադառնա։
- Մեղրի վրա էլ է շատ ճանճ հավաքվում, թրիքի վրա էլ։
- Համարձակ, խիզախ վագր լինելը հեշտ է, ապա փորձիր խիզախ նապաստակ լինել։
- Մարդը պետք է լինի նրա հետ, ում հետ են իր մտքերը։
- Որքան հասկանում եմ, էս կռիվը տասնամյակներ է տևելու, որոշ ընդմիջումներով, իհարկե։
- Աստված ամեն ընտանիքում, ամեն օջախում իր առաքյալն ունի՝ մոր տեսքով։
- Եթե չես ուզում վզիդ նստեն, ցածր մի՛ խոնարհվիր։
- Ով ցանկանում է անմիջապես տեսնել իր արածի արդյունքը, թող գնա՝ կոշկակար աշխատի։
- Ապրելու խորամանկությունն այն է, որ մեռնես երիտասարդ, բայց հնարավորինս ուշ։
- Չերչիլը պատերազմի ժամանակ ասել է՝ պատերազմը չափազանց լուրջ բան է՝ գեներալներին վստահելու համար...
- Տղամարդու լռությունը մերժման նշան է, կնոջ լռությունը՝ համաձայնության։
- Ընդհանրապես ամեն ինչը եթե արդար բաժանեն, հավասար չի լինի, որովհետև մարդկանց հնարավորությունները, կարողությունները, պահանջմունքը, արդյունավետությունը տարբեր են։
Տես նաև
[խմբագրել]Աղբյուրներ
[խմբագրել]- Աշոտ Աղաբաբյան, Սև հովազ-1, Երևան, 2023։