Աստղերն են մեղավոր

Վիքիքաղվածք-ից

«Աստղերն են մեղավոր» (անգլ.՝ The Fault in our stars), ամերիկացի գրող Ջոն Գրինի վեպը։ Հրատարակվել է 2012 թվականին։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Իմ մտքերն աստղեր են, որոնք չեմ կարողանում համաստեղության մեջ միավորել։ Ես ուզում եմ ասել, որ համարյա բոլորը տարված են աշխարհի վրա իրենց հետևից ինչ-որ մի հետք թողնելու մտքով։ Բոլորն են ուզում հիշվել։ Ես էլ եմ դա ուզում։ Բայց մարդկանց թողած հետքերը շատ հաճախ սպիներ են...
  • Ցավը ուզում է, որ իրեն զգան։
  • Իրական սերը ծնվում է դժվարին ժամանակներում։
  • Սև օրերին Աստված մեր կյանք է ուղարկում լավագույն մարդկանց։
  • Եվ մինչև նա կարդում էր, ես սիրահարվեցի. այնպես, ինչպես մենք սովորաբար քնում ենք՝ դանդաղ և հետո միանգամից։
  • Լավ ընկերներին դժվար է գտնել, և անհնար է մոռանալ։
  • Աշխարհը ցանկությունների իրականացման գործարան չէ։
  • Կգա ժամանակ, երբ մենք բոլորս կմահանանք։ Բոլորս։ Կգա ժամանակ, երբ չեն մնա մարդիկ, ովքեր հիշում են, թե ով է եղել և նույնիսկ ինչ է արել։ Չի մնա ոչ ոք, ով կհիշի Արիստոտելի կամ Կլեոպատրայի մասին, առավել ևս քո մասին։ Այն ամենը, ինչ մենք արել են, կառուցել ենք, գրել ենք, հորինել ենք և բացահայտել ենք, մոռացված կլինի։ Այդ ամենը անհետ կկորի։ Միգուցե, այդ ժամանակը կգա շուտով, միգուցե միլիոնավոր տարիներ անց, բայց եթե նույնիսկ մենք գոյատևենք մինչև Արևի անկումը, մարդկությունը հավերժ ապրել չի կարող։ Ժամանակը կար մինչև այն, որ կենդանի օրգանիզմները տեղյակ էին իրենց գոյության մասին, կլինի ժամանակը և մեզանից հետո։ Իսկ եթե քեզ անհանգստացնում է մոռացությունից անխուսափելիությունը, առաջարկում եմ անտեսել այդ վախը, ինչպես դա ուրիշներն են անում։
  • Սիրել, նշանակում է կատարել խոստումը ցանկացած պարագայում։
  • Փիտեր վան Հաութենը միակն էր, ով ա) գիտեր, թե ինչ է նշանակում մահանալ, և բ) դեռ չէր մահացել։
  • Իմ մտքերը՝ աստղեր են, որոնք ես չեմ կարողանում միացնել համաստեղություններում։
  • Յուրաքանչյուրը պետք է ունենա իրականա սեր, որը կտևի առնվազն մինչև կյանքի վերջ։
  • Կորցնել մի մարդու, ում հետ քեզ կապում են հիշողությունները, նույնն է ինչ կորցնել հիշողությունը, և կարծես այն ամենը, ինչ մենք արել ենք, պակաս իրական և կարևոր, քան մի քանի ժամ առաջ։
  • Նրա աչքերն այնքան թափանցիկ կապույտ էին, որ թվում էր` կարող ես դրանց միջով նրա ներքինը տեսնել։
  • Ամեն ինչ ավելի արագ կստացվեր, եթե պարզապես մի կողմ նետեին էդ արգելապատնեշները։
  • «Լավ» բառը լի է կրքով։
  • Հուսահատ ու մենավոր ճոճանակը սիրառատ ու ջերմ օջախ է փնտրում։
  • Գնանք, շրջենք կիսադատարկ փողոցներով, մրմունջների ապաստաններով անհանգիստ գիշերների` մեկ-գիշերանոց, էժանագին հյուրանոցներում, ոստրեների խեցիներով լի փոշոտ հատակով ռեստորաններում։ Քեզ կրնկակոխ հետևող փողոցներով, որ ինչպես տաղտկալի փաստարկ, հետապնդում են մի նենգ նպատակ. հանգեցնել քեզ մի ճնշող հարցի, բայց մի հարցրու, թե այդ ինչ հարցի, արի ուղղակի գնանք նրանց այցի։
  • Դու հավերժ կապրես մեր սրտերում, մեծատառով մարդ։
  • Դու հավերժ կապրես իմ հիշողությունների մեջ, որովհետև ես հավերժ ապրելու եմ։ Հիմա ես քո Աստվածն եմ, մեռած տղա: Հիմա ես եմ քո տերը։
  • Մենք ապրում ենք գիտակցականության արարմանն ու ոչնչացմանը նվիրված տիեզերքում։
  • Նա այնքան գեղեցիկ է, որ չես հոգնում նրան նայելուց։
  • Նա կատակասեր է, բայց ոչ երբևէ` ստոր։
  • Դու չես որոշում այս աշխարհում քեզ ցավ կպատճառեն, թե ոչ, բայց կարող ես ընտրել, թե ով ցավ պատճառի քեզ։
  • Մարմինն անջատվում է, երբ ցավը չափից անտանելի է դառնում, և հասկանում ես, որ գիտակցությունը ժամանակավոր է։
  • Միակ լուծումը աշխարհը ջնջելն է, և նորից դարձնել խավար, լուռ ու անմարդաբնակ։
  • Մեղավորը մեր աստղերը չեն, այլ մենք` ինքներս։
  • Կերտեք հիշողություններ ձեր երեխայի կամ երեխաների հետ, որպեսզի նրանք օրերից մի օր, նայելով ճոճանակին, համակվեն սուր, սենտիմենալ զգացողություններով։
  • Արդի ժամանակներում մեծ տեղ են զբաղեցնում մարտերը, որտեղ ոչ ոք որևէ արժեքավոր բան չի կորցնում, բացի, թերևս, կյանքից, ինչի արժեքավորությունը, սակայն, նույնպես վիճելի է։
  • Էս երիտասարդ հերոսները համառորեն և առանց բողոքելու սպասում են իրենց միակ, իսկական «երազանքի» ի հայտ գալուն։ Իհարկե, հնարավոր է դրան երբեք չհասնեն էլ, բայց գոնե հանգիստ կհանգչեն գերեզմանում՝ իմանալով, որ իրենց համեստ ներդրումն են ունեցել «երազանք» գաղափարն անաղարտ պահելու մեջ։
  • Սիրում եմ քեզ ու գիտեմ, որ սերը պարզապես ճիչ է դատարկ տարածության մեջ, ու որ մոռացությունն անխուսափելի է, ու որ բոլորս դատապարտված ենք։ Եվ կգա մի օր, երբ մեր ամբողջ աշխատանքը հողին կհավասարվի, գիտեմ, որ արևը կուլ կտա մեր միակ ու անկրկնելի Երկիր մոլորակը, բայց միևնույն է՝ ես սիրում եմ քեզ։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Ջոն Գրին, «Աստղերն են մեղավոր», Էդիթ Պրինտ, 2015 թվական, 304 էջ, Պինգվին Գրուպ 2015, ISBN 978-9939-52-973-8
Վիքիպեդիա
Վիքիպեդիա