«Ֆեոդոր Դոստոևսկի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
Տող 18. Տող 18.
*Իր հիմարությունը խոստովանող հիմարը արդեն հիմար չէ։
*Իր հիմարությունը խոստովանող հիմարը արդեն հիմար չէ։
*Բանավեճը մտքի պազաբանման արտակարգ հարմար միջոց է։
*Բանավեճը մտքի պազաբանման արտակարգ հարմար միջոց է։
*Լավ մտքերը գերադասելի են փայլուն ոճից։ Ոճը, այսպես ասած, արտահագուստ է․ միտքը հագուստով ծածկվող մարմինն է։
*Սովորեցեք և կարդացեք։ Կարդացեք լուրջ գրքեր։ Մնացածը կանի կյանքը։


==Աղբյուրներ==
==Աղբյուրներ==

04:26, 24 հունվարի 2009-ի տարբերակ

Դոստոևսկին 1863-ում

Ֆյոդոր Միխայելովիչ Դոստոևսկին (ռուսերեն՝ Фёдор Миха́йлович Достое́вский) (Նոյեմբերի 11, 1821 - Փետրվարի 9, 1881) ռուս վիպասան, ակնարկագիր, և փիլիսոփա է եղել, որի գործերից են «Ոճիր և Պատիժ» և «Կարամազով Եղբայրներ» գրքերը:

Քաղվածքներ

  • Եթե ինձ չթողնեն գրել, կորած եմ ես: Շատ ավելի լավ կլիներ տասնհինգ տարվա բանտարկությունը՝ գրիչը ձեռքիս մեջ:[1]
  • Արվեստը այնպիսի պահանջ է մարդու համար, ինչպես ուտելը և խմելը: Ստեղծագործության պահանջը, որն իր մեջ մարմնավորում է գեղեցկությունը, անբաժան է մարդուց:[1]
  • Մարդը մի ամբողջ աշխարհ է, միայն թե նրա մեջ ազնիվ լինի հիմնական մղումը։
  • Իմաստավորել և զգալ կարելի է, և նույնիսկ ճիշտ է, միանգամից, բայց միանգամից մարդ դառնալ անհնար է, պետք է մշակվել որպես մարդ։
  • Ով տրամադրված է հեշտությամբ կորցնել հարգանքը ուրիշների նկատմամբ, նա ամենից առաջ, չի հարգում իրեն։
  • Ես չեմ կարող պատկերացնել այնպիսի վիճակ, որ երբևէ անելու բան չլինի։
  • Միայն աշխատանքով ու պայքարով է ձեռք բերվում ինքնատիպությունը և սեփական արժանապատվության զգացումը։
  • Իսկական գործիչը, ճանապարհ ընկնելով, իր առջև անմիջապես տեսնում է այնքան գործեր, որ չի գանգատվի, թե իրեն չեն թողնում գործ անե, այլ անպայման կփնտրի-կգտնի և կհասցնի որևէ բան անել։
  • Առանց դրականի և գեղեցիկի սաղմերի մարդուն չի կարելի մանկությունից կյանք դուրս գալ, առանց դրականի և գեղեցիկի սաղմերի չի կարելի սերնդին ճանապարհ դուրս բերել։
  • Գլխավորը ոչ թե խելքն է, այլ այն, ինչը ուղղություն է տալիս նրան՝ բնավորությունը, հոգին, ազնիվ հատկանիշները, զարգացումը։
  • Եթե մարդը լավ է ծիծաղում, նշանակում է լավ մարդ է։
  • Հումորը խոր զգացմունքի սրամտությունն է։
  • Իր հիմարությունը խոստովանող հիմարը արդեն հիմար չէ։
  • Բանավեճը մտքի պազաբանման արտակարգ հարմար միջոց է։
  • Լավ մտքերը գերադասելի են փայլուն ոճից։ Ոճը, այսպես ասած, արտահագուստ է․ միտքը հագուստով ծածկվող մարմինն է։
  • Սովորեցեք և կարդացեք։ Կարդացեք լուրջ գրքեր։ Մնացածը կանի կյանքը։

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 146. 


Արտաքին հղումներ

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ֆեոդոր Դոստոևսկի հոդվածը նաև Վիքիպեդիայում: