«Աստղերն են մեղավոր»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ (փոխարինվեց: : → ։ (20))
'''«Աստղերն են մեղավոր»''' ({{lang-en|The Fault in our stars}}), ամերիկացի գրող [[Ջոն Գրին]]ի վեպը։ Հրատարակվել է [[2012]] թվականին։
 
== Քաղվածքներ գրքից ==
*Ցավը ուզում է, որ իրեն զգան։
*Իրական սերը ծնվում է դժվարին ժամանակներում։
*Յուրաքանչյուրը պետք է ունենա իրականա սեր, որը կտևի առնվազն մինչև կյանքի վերջ։
*Կորցնել մի մարդու, ում հետ քեզ կապում են հիշողությունները, նույնն է, ինչ կորցնել հիշողությունը, և կարծես այն ամենը, ինչ մենք արել ենք, պակաս իրական և կարևոր է, քան մի քանի ժամ առաջ։
 
== Մեջբերումներ ==
* Իմ մտքերն աստղեր են, որոնք չեմ կարողանում համաստեղության մեջ միավորել: Ես ուզում եմ ասել, որ համարյա բոլորը տարված են աշխարհի վրա իրենց հետևից ինչ-որ մի հետք թողնելու մտքով: Բոլորն են ուզում հիշվել: Ես էլ եմ դա ուզում: Բայց մարդկանց թողած հետքերը շատ հաճախ սպիներ են...
* Ցավը ուզում է, որ իրեն զգան:
* Իրական սերը ծնվում է դժվարին ժամանակներում:
* Սև օրերին Աստված մեր կյանք է ուղարկում լավագույն մարդկանց:
* Եվ մինչև նա կարդում էր, ես սիրահարվեցի. այնպես, ինչպես մենք սովորաբար քնում ենք՝ դանդաղ և հետո միանգամից:
* Լավ ընկերներին դժվար է գտնել, և անհնար է մոռանալ:
* Աշխարհը ցանկությունների իրականացման գործարան չէ:
* Կգա ժամանակ, երբ մենք բոլորս կմահանանք: Բոլորս: Կգա ժամանակ, երբ չեն մնա մարդիք, ովքեր հիշում են, թե ով է եղել և նույնիսկ ինչ է արել: Չի մնա ոչ ոք, ով կհիշի Արիստոտելի կամ Կլեոպատրայի մասին, առավել ևս քո մասին: Այն ամենը, ինչ մենք արել են, կառուցել ենք, գրել ենք, հորինել ենք և բացահայտել ենք, մոռացված կլինի: Այդ ամենը անհետ կկորի: Միգուցե, այդ ժամանակը կգա շուտով, միգուցե միլիոնավոր տարիներ անց, բայց եթե նույնիսկ մենք գոյատևենք մինչև Արևի անկումը, մարդկությունը հավերժ ապրել չի կարող: Ժամանակը կար մինչև այն, որ կենդանի օրգանիզմները տեղյակ էին իրենց գոյության մասին, կլինի ժամանակը և մեզանից հետո: Իսկ եթե քեզ անհանգստացնում է մոռացությունից անխուսափելիությունը, առաջարկում եմ անտեսել այդ վախը, ինչպես դա ուրիշներն են անում:
* Սիրել, նշանակում է կատարել խոստումը ցանկացած պարագայում:
* Փիտեր վան Հաութենը միակն էր, ով ա) գիտեր, թե ինչ է նշանակում մահանալ, և բ) դեռ չէր մահացել:
* Իմ մտքերը՝ աստղեր են, որոնք ես չեմ կարողանում միացնել համաստեղություններում:
* Յուրաքանչյուրը պետք է ունենա իրականա սեր, որը կտևի առնվազն մինչև կյանքի վերջ:
* Կորցնել մի մարդու, ում հետ քեզ կապում են հիշողությունները, նույնն է ինչ կորցնել հիշողությունը, և կարծես այն ամենը, ինչ մենք արել ենք, պակաս իրական և կարևոր, քան մի քանի ժամ առաջ:
* Նրա աչքերն այնքան թափանցիկ կապույտ էին, որ թվում էր` կարող ես դրանց միջով նրա ներքինը տեսնել:
* Ամեն ինչ ավելի արագ կստացվեր, եթե պարզապես մի կողմ նետեին էդ արգելապատնեշները:
* «Լավ» բառը լի է կրքով:
* Հուսահատ ու մենավոր ճոճանակը սիրառատ ու ջերմ օջախ է փնտրում:
* Գնանք, շրջենք կիսադատարկ փողոցներով, մրմունջների ապաստաններով անհանգիստ գիշերների` մեկ-գիշերանոց, էժանագին հյուրանոցներում, ոստրեների խեցիներով լի փոշոտ հատակով ռեստորաններում: Քեզ կրնկակոխ հետևող փողոցներով, որ ինչպես տաղտկալի փաստարկ, հետածնդում են մի նենգ նպատակ. հանգեցնել քեզ մի ճնշող հարցի, բայց մի հարցրու, թե այդ ինչ հարցի, արի ուղղակի գնանք նրանց այցի:
* Դու հավերժ կապրես մեր սրտերում, մեծատառով մարդ:
* Դու հավերժ կապրես իմ հիշողությունների մեջ, որովհետև ես հավերժ ապրելու եմ: Հիմա ես քո Աստվածն եմ, մեռած տղա:Հիմա ես եմ քո տերը:
* Մենք ապրում ենք գիտակցականության արարմանն ու ոչնչացմանը նվիրված տիեզերքում:
* Նա այնքան գեղեցիկ է, որ չես հոգնում նրան նայելուց:
* Նա կատակասեր է, բայց ոչ երբեէ` ստոր:
* Դու չես որոշում այս աշխարհում քեզ ցավ կպատճառեն, թե ոչ, բայց կարող ես ընտրել, թե ով ցավ պատճառի քեզ:
* Մարմինն անջատվում է, երբ ցավը չափից անտանելի է դառնում,և հասկանում ես, որ գիտակցությունը ժամանակավոր է:
* Միակ լուծումը աշխարհը ջնջելն է, և նորից դարձնել խավար, լուռ ու անմարդաբնակ:
* Մեղավորը մեր աստղերը չեն, այլ մենք` ինքներս:
* Կերտեք հիշողություններ ձեր երեխաի կամ երեխաների հետ, որպեսզի նրանք օրերից մի օր, նայելով ճոճանակին, համակվեն սուր, սենտիմենալ զգացողություններով:
 
== Աղբյուրներ ==
267

edits

Նավարկման ցանկ