«Կատո Լոմբ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝
ավելացվեց Կատեգորիա:Թարգմանիչներ ՀոթՔաթ գործիքով
Տող 21. Տող 21.
[[Կատեգորիա:Հունգարացիներ]]
[[Կատեգորիա:Հունգարացիներ]]
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով‎]]
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով‎]]
[[Կատեգորիա:Թարգմանիչներ]]

18:28, 31 Մարտի 2016-ի տարբերակ

Կատո Լոմբը

Կատո Լոմբ (անգլ.՝ Kató Lomb, փետրվարի 8, 1909, Պեչ, Հունգարիա — հունիսի 9, 2003, Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի թարգմանիչ, աշխարհում առաջին միաժամակյա թարգմանչուհիներից մեկը[1]։

Քաղվածքներ

  • Տվյալ լեզվի ուսումնասիրությամբ պետք է զբաղվել ամեն օր։ Դա նույնն է, ինչ մարզասրահ հաճախելը։ Եթե ուզում ես լավ կազմվածք ունենալ, պետք է միշտ մարզվես։ Օրական առնվազն 15 րոպե տրամադրեք ընթերցանությանը կամ նոր սովորած արտահայտությունների կրկնությանը։
  • Եթե լեզու սովորելու ցանկությունը չափազանց շուտ է նվազում, չհոգնելու ձեր սեփական տարբերակը կիրառեք։ Օրինակ՝ մի քիչ սովորեք, հետո երաժշտություն լսեք, ապա զբոսնեք ու նորից զբաղվեք լեզվի ուսումնասիրությամբ։
  • Ենթատեքստը լեզու սովորելու պարագայում ամեն ինչ է։ Երբեք չսովորեք առանձին բառեր, միայն՝ կոնտեքստի մեջ։ Օրինակ՝ եթե դուք հիշել եք «strong wind» արտահայտությունը, ապա դրա բառերից մեկը մեքենայաբար հիշողության մեջ կարթնացնի նաև 2-րդը։
  • Անգիր անելն օգտակար բան է, բայց սովորել պետք է միայն այն, ինչն արդեն բացարձակապես ճիշտ է կամ նախապես ուղղվել է ուսուցչի կողմից։
  • Մի վախեցեք սխալներից։ Երբեք և ոչինչ մի թողեք չստուգված։
  • Համոզված եղեք, որ չնայած ամեն ինչին՝ դուք կսովորեք լեզուն։

Ծանոթագրություններ


Աղբյուրներ