«Խորհուրդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
No edit summary
չ Voskanyan տեղափոխեց էջը «Խորհուրդներ»-ից «Խորհուրդ»
(Տարբերություն չկա)

14:15, 30 Մարտի 2016-ի տարբերակ

Խորհուրդներ, մի բան անելու, մեկին կամ մի բանի վերաբերվելու և այլնի համար տրվող ցուցումներ՝ խրատներ[1]:

Քաղվածքներ

  • Մարդիկ ոչ մի բան այնպես այնպես զզվանքով չեն ընդունում, ինչպես խորհուրդները[2]։
Ժոզեֆ Ադիսոն
  • Լավ խորհուրդներ ընդունել, նշանակում է մեծացնել սեփական հնարավորությունները[2]:
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե
  • Ունկնդրեք նրանք խորհուրդներին, ովքեր շատ գիտեն, բայց ամենից առաջ նրանց, ովքեր սիրում են ձեզ[2]:
Գրաֆ
  • Ամենից դժվարն ինքն իրեն ճանաչելն է, ամենից հեշտը՝ ուրիշներին խորհուրդ տալը[3]։
Թալես Միլեթացի
  • Երբեք խորհուրդ մի՛ տվեք ձեզնից դրամ խնդրողին[3]։
Պեդրո Կալդերոն
  • Տարբեր ճանապարհներով գնացող մարդիկ իրար խորհուրդներ տալ չեն կարող[3]:
Կոնֆուցիոս
  • Խորհուրդ տալ հիմարին, նույնն է, թե հայելի տալ կույրին[4]։
Վիլհելմ Մյուլլեր
  • Բարի խորհուրդը երբեք չափազանց ուշ չի գալիս[4]:
Բեն Ջոնսոն
  • Խորհուրդ տուր ոչ այն, ինչ հաճելի է, այլ այն, ինչը լավ է[5]։
Սոլոն
  • Խորհուրդը նման է լուծողականի, հեշտ է տալը, բայց սարսափելի դժվար է ընդունելը[5]։
Պարույր Սևակ
  • Խորհուրդ լսիր ու խրատ ընդունիր, որ հետագայում իմաստուն լինես[5]։
Սողոմոն Իմաստուն
  • Եթե խորհուրդը լավն է, կարևոր չէ, թե ով է այն տվել[6]։

Ծանոթագրություններ

  1. Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան
  2. 2,0 2,1 2,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 203:
  3. 3,0 3,1 3,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 204:
  4. 4,0 4,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 205:
  5. 5,0 5,1 5,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 206:
  6. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 207: