«Կորեական առածներ և ասացվածքներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (14)
չ →‎Ե ե: clean up, փոխարինվեց: →
Տող 52. Տող 52.
* Երկար գիշերը մի երգով չես լուսացնի։
* Երկար գիշերը մի երգով չես լուսացնի։
* Երկրորդ նապաստակի ետևից ընկնողն առաջինն էլ կկորցնի։
* Երկրորդ նապաստակի ետևից ընկնողն առաջինն էլ կկորցնի։
* Երկու վաճառողների վեճից գնորդն է շահում։
* Երկու վաճառողների վեճից գնորդն է շահում։
* Եփած աքլորը ծուղրուղու չի կանչի։
* Եփած աքլորը ծուղրուղու չի կանչի։



09:16, 16 Մարտի 2016-ի տարբերակ

Կորեական առածներ և ասացվածքներ

# Ա ա Բ բ Գ գ Դ դ Ե ե Զ զ Է է Ը ը Թ թ Ժ ժ Ի ի Լ լ Խ խ Ծ ծ Կ կ Հ հ Ձ ձ Ղ ղ Ճ ճ Մ մ Յ յ Ն ն Շ շ Ո ո Չ չ Պ պ Ջ ջ Ռ ռ Ս ս Վ վ Տ տ Ր ր Ց ց Ւ ւ Փ փ Ք ք Օ օ Ֆ ֆ

Ա ա

  • Ագահ մարդը ձրի թույնն էլ կխմի։
  • Ագռավը սև է, բայց միսն սպիտակ է։
  • Ադամանդն աղբանոցում էլ է փայլում։
  • Աղան անգործությունից ծառաներին է ծեծում։
  • Աղբյուրի մոտ ծարավից չեն մեռնի։
  • Աղքատի տան մեջ աստված էլ սոված կմնա։
  • Ամառը մի օր հանգստանաս, ձմեռը տաս օր սոված կմնաս։
  • Ամբողջ կերակուրն ուտելուց հետո, ասաց՝ կերակրից վատ հոտ է գալիս։
  • Ամեն արցունք անկեղծ չէ։
  • Ամեն ափսե իր եզրերն ունի։
  • Ամեն թռչնի համար իր բույնն է սիրելի։
  • Ամեն մարդու բանտն իր բարձի տակ է։
  • Ամեն տղամարդ երեք պատուհաս ունի՝ ջուրը, կրակը և կռվարար կինը։
  • Այրու վիշտը այրին կիմանա։
  • Աշխատանքն արդյունքով է գնահատվում։
  • Աշխատանքը մարդուն երջանկություն է բերում։
  • Աշխատասեր մարդուն երկինքն էլ է օգնում։
  • Առանց աշխատանքի հաց չկա։
  • Առանց երաժշտության չեն պարում։
  • Ասեղ գողացողը կով էլ կգողանա։
  • Աստծուն դժբախտության ժամանակ են հիշում։
  • Արհեստը թողեց, շների առևտուր սկսեց։
  • Արջն իր թաթը ծծում է, բայց դրանով փորը չի կշտանում։

Բ բ

  • Բակլա ես ցանել, լոբի մի սպասիր։
  • Բարկացավ սկեսրոջ վրա, շանը ծեծեց։
  • Բոլոր գեղեցիկ ծադիկները չեն, որ լավ հոտ ունեն։
  • Բրնձի դաշտում տոնական հագուստով չեն աշխատում։

Գ գ

  • Գետը շատ ոլոր-մոլոր ճանաւցարհներով է անցնում, բայց վերջը ծովն է թափվում։
  • Գողը ջրի գնալիս էլ իր դուռը փակում է։

Դ դ

  • Դահճի միսը վագրն էլ չի ուտի։
  • Դավաճանն իր զոհից ավելի շուտ է մեռնում։
  • Դատարկ սայլը մեծ աղմուկ կհանի։
  • Դպրոց որ լինի, շունն էլ գրել կարդալ կսովորի։

Ե ե

  • Եզան գլխին սաղմոս կարդացին։
  • Ենթակա լինել, չի նշանակում քծնող լինել։
  • Եռակի համբերությունը մարդուն մահից էլ կփրկի։
  • Երբ աղքատը սուզվում է ջրի տակ, ջրի երեսը նրա դատարկ գրպաններն են մնում։
  • Երբ հարևանդ դժբախտության մեջ է, քեզ համար էլ հեշտ չէ։
  • Երբ ուրիշի մոտ թերություն ես նկատում, հիշիր որ դու էլ ունես։
  • Երեխային է փնտրում, մինչդեռ երեխան նստած է ուսին։
  • Երկերեսանիությունը մարդուն կործանում է։
  • Երկնքի վրա մատ է թափ տալիս։
  • Երջանկությունը նման է վանդակում պահված թռչունի, բաց թողեցիր էլ չես բռնի։
  • Երկար գիշերը մի երգով չես լուսացնի։
  • Երկրորդ նապաստակի ետևից ընկնողն առաջինն էլ կկորցնի։
  • Երկու վաճառողների վեճից գնորդն է շահում։
  • Եփած աքլորը ծուղրուղու չի կանչի։

Է է

  • Էժան ձուկն էլ է նախաճաշ։
  • Էշն էլ իր ականջներով է հպարտանում։

Ը ը

  • Ընկածին չեն խփում։
  • Ընկերն ընկերոջ համար իր գլուխն էլ չի ափսոսա։

Թ թ

  • Թագավորին գլուխ տալու սովոր մարդը, նրա ձիապանին էլ գլուխ կտա։
  • Թափած բրինձը կհավաքես, ասածդ խոսքը ետ չես ստանա։
  • Թիթեռնիկը գեղեցիկ ծաղկի վրա է նստում։
  • Թխսկան հավը չեն մորթի։
  • Թռչել իմացողը սողալ չի կարող։
  • Թռչելու համար հարկավոր է թևերը թափահարել։

Ի ի

  • Իմ լեզուն իմ թշնամին է։
  • Ինչ ճանապարհ ուզում է լինի, միայն Սեուլ տանի։
  • Ինչ որ ասես, նույնը կլսես։
  • Ինչպես ձուկն առանց ջրի։
  • Ինչքան գյուղացին աղքատ է, այնքան կալվածատերը հարուստ է։
  • Ինքն էլ չգիտի, թե ո՞ւմ նվագի տակ պարի։
  • Ինքն ընկավ իր պատրաստած թակարդը։
  • Ինքն ուտել չի կարողանում, շանն էլ ափսոսում է տալ։
  • Իր տասը թերությունները չի տեսնում, ուրիշի մեկը տեսնում է։
  • Իրեն համար հաշվում է սայլով, ուրիշին՝ հատով։

Լ լ

  • Լավ ծառը բոլորից շուտ են կտրում։
  • Լավ մարդը մեռնելուց հետո լավ էլ հիշողություն է թողնում։
  • Լավ է մեկ անգամ տեսնել, քան տաս անգամ լսել։
  • Լավ է որդուդ ժառանգես մի գիրք, քան՝ մեկ միլիոն ռուբլի։
  • Լեզվի վրա մեղր է, սրտում՝ դանակ։
  • Լեզուն ոսկոր չունի, բայց ոսկորներ է ջարդում։

Խ խ

  • Խոսակցությամբ հյուր չես կերակրի։
  • Խոսքը ոտքեր չունի, բայց հազար վերստ ճանապարհ է կտրում։

Ծ ծ

  • Ծառ չկա, որ կացնի հարվածներրն դիմանա։
  • Ծառը թեքվում, թեքվում, վերջը վայր է ընկնում։
  • Ծափ տալով զանգերի ձայնը չես խլացնի։
  • Ծովի խորությունը կչափես, կնոջ հոգու խորությունը չես չափի։

Կ կ

  • Կայծակը ձեռքով չես բռնի։
  • Կայծակին հաջորդում է որոտը։
  • Կայծակից ծխախոտ չես վառի։
  • Կապիկն էլ է ծառից վայր ընկնում։
  • Կատվի մահվան համար մկները լաց չեն լինում։
  • Կատվի պես մլավելով կատու չես դառնա։
  • Կատուն կով չի դառնա։
  • Կարիքն է ստիպում ջրհոր փորել։
  • Կարողացիր լեզուդ ատամներիդ ետևը պահել։
  • Կացինն առանց կոթի չի կտրի։
  • Կացինն իր կոթը չի տաշի։
  • Կխփես մտրակով, կխփվես մահակով։
  • Կյանքում հարթ և հավասար ճանապարհներ չկան։
  • Կյանքում խելքն ավելի կարևոր է, քան ուժը։
  • Կովը կարծում է, թե ինքն ինչքան տարիքով լինի, այնքան թանկ կարժենա։
  • Կռվի մեջ մի՛ մտնի թշնամուդ ուժը չիմացած։
  • Կովին խոտի դեզի վրա պահակ են նշանակել։
  • Կովին մկան բունը չես խցկի։
  • Կրակը հովհարով չի հանգցվի։

Հ հ

  • Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։
  • Համարձակ մարդուն աստղերն էլ են օգնում։
  • Հասկն ինչքան շատ է լցվում, այնքան գլուխը կախում է։
  • Հայրը առյուծ է, որդին՝ շնագայլ։
  • Հարբած աչքը թագավորին էլ չի տեսնի։
  • Հարուստները ժողովրդին աղքատությունից չեն ազատի։
  • Հարևանի բերքը առատ է երևում։
  • Հարևանիդ հին բաժակը կոտրեցիր, նորը վերադարձրու։
  • Հեռվից ամեն ինչ գեղեցիկ է երևում։
  • Հիմարը գեղեցիկ շորերի մեջ էլ հիմար է։
  • Հյուրերին ճանապարհեցին, նոր իրենք հացի նստեցին։
  • Հրձիգը բոլորից բարձր է բղավում «հրդե՛հ»։

Ձ ձ

  • Ձախ ձեռքով տալիս է, աջով ետ վերցնում։
  • Ձգելով ձուկը ջրով լիքը ափսեի մեջ, մի՛ կարծիր, թե դու նրան ազատություն տվիր։
  • Ձմերուկի կեղևը լիզելով ձմերուկի համը չես իմանա։
  • Ձվով քար չես ջարդի։

Ճ ճ

  • Ճտերը աշնանը կհամրեն։
  • Ճրագն իր տակը լույս չի տա։

Մ մ

  • Մահը բոլոր մեղքերը մաքրում է։
  • Մատները միասին են աշխարհ եկել, բայց մեկը երկար է, մեկը կարճ։
  • Մատներիցդ հաց չես ծծի։
  • Մարդիկ ծնվում են հավասար։
  • Մարդկանց միասնությունն անխորտակելի ամրոց է։
  • Մարդու ճակատագիրն ինչպիսին էլ լինի, էլի կյանքը մահից լավ է։
  • Մարդուն արտաքինով չեն դատում։
  • Մարդուն գործի մեջ ստուգելով կճանաչես։
  • Մաքուր ջուրը մաքուր ակունքից կբխի։
  • Մեծ ծառը մեծ էլ շվաք կունենա։
  • Մթության մեջ բոլոր կանայք գեղեցիկ են։
  • Մի կտոր հաց, տասը բերան։
  • Մի հավատա, որ գայլը բարեսիրտ կարող է լինել։
  • Մի հարուստը տասը աղքատի տուն կքանդի։
  • Մի՛ հեռանա կյանքից, առանց նրան որեէ բան տալու։
  • Մի ձիու վրա երկու թամբ չի դրվի։
  • Մի ձուկն էլ է ջուր պղտորում։
  • Մի ռուբլու ետևից ընկավ, երկուսը կորցրեց։
  • Մի վատ խնձորը այգու անունը կարատավորի։
  • Մի՛ փորձիր թռչել, քանի դեռ չես թևավորվել։
  • Միայն գանգատներով նպատակիդ չես հասնի։
  • Մինչև դեղը հասավ, հիվանդը մահացավ։
  • Մինչև ձեռքերդ իրար չխփես, ծափ չի ստացվի։
  • Մինչև վառարանը չվառվի, ծուխ չի դուրս գա։
  • Մոծակի գլուխը դաշույնով չեն կտրի։
  • Մտերիմները միմյանց հետ պատի ետևից չեն խոսում։
  • Մուկը ցանկանում է, որ կատվի վզից միշտ զանգ կախված լինի։
  • Մուրացկանն էլ իր բարձր երազներն ունի։

Ն ն

  • Նա ասեղի ծակից է երկնքին նայում։
  • Նա կայծակից էլ ծխախոտ կվառի։
  • Նա մարդուն այնպես հեշտությամբ է վատաբանում, կարծես բրնձով փլավ է ուտում։
  • Նախաձեռնողն առջևում պետք է լինի։
  • Նայելով ձևին, կարելի է դատել բովանդակության մասին։
  • Նկարը գլխիվայր է կախել, նկարչին է մեդադրում։
  • Նույնիսկ անասուններն էլ խիղճ ունեն։
  • Նույնիսկ գետի ափին էլ ջրով հյուրասիրելը շնորհակալության է արժանի։
  • Նույնիսկ գորտն առանց պատրաստվելու չի թռչում։

Շ շ

  • Շատ տաս, շատ կստանաս։
  • Շատախոսին դնչկալ է հարկավոր։
  • Շրթունքները ուտելուց հետո են սրբում։
  • Շունը ծնվելու օրվանից հաչում է։
  • Շունն ի՞նչ գիտե, կարկանդակն ի՞նչ է։
  • Շունն իր տիրոջը չի կծի։

Ո ո

  • Ոզնու համար իր ձագերի մորթին ամեն ինչից փափուկ է։
  • Ոչինչ, որ տունն այրվեց, փայտոջիլներն էլ հո ոչնչացան։
  • Ոչխարը վագրի մորթու մեջ։
  • Ոռնում է, ինչպես շունը լուսնի վրա։
  • Ով կապում է, նա էլ կարձակի։
  • Որտեղ՝ սարդ, այնտեղ՝ ոստայն։

Չ չ

  • Չար մարդկանց մեջ աչքերդ մի՛ փակիր, քիթդ կկտրեն։
  • Չկա հրամանատար՝ առանց բանակի։
  • Չոր ծառից հյութ չես քամի։

Պ պ

  • Պղինձը սև է, փլավն՝ սպիտակ։

Ջ ջ

  • Ջրհորի գորտը ծովի մասին հասկացողութիւն չի ունենա։

Ս ս

  • Սարդը ճանճ բռնելու համար է իր ոստայնը հյուսում։
  • Սկզբից սենյակ խնդրեց, հիմա էլ ամբողջ տունն է ուզում։
  • Սոված մարդը կյանքն ավելի է հասկանում։
  • Սովորությունը բնավորություն է դառնում։
  • Սունկերն առանց պարարտանյութի էլ լավ են աճում։
  • Սև շունը լվանալով չի սպիտակի։
  • Սև շունը սև խոզի կպաշտպանի։

Վ վ

  • Վագր էր նկարում, շնագայլ դուրս եկավ։
  • Վագրը մահից հետո մորթին է թողնում, մարդը՝ անունը։
  • Վագրի ճաշասեղանն էլ հաճախ դատարկ է լինում։
  • Վագրին երկրորդ պոչ հարկավոր չէ։
  • Վագրին թիթեռնիկով չես կերակրի։
  • Վագրից միս չես գողանա։
  • Վախկոտն ամեն քայլափոխում վտանգ է տեսնում։
  • Վաղ թե ուշ ճշմարտությունը կհաղթանակի։
  • Վատ թմբկահարը մեղքը թմբուկի վրա է գցում։
  • Վարունգի տարբեր ծայրերը տարբեր համ ունեն։

Տ տ

  • Տալիս են նստած, առնում են կանգնած։
  • Տան բանալին տվել են գողին։
  • Տանը նստելով չես իմանա, թե ո՞րտեղ են փլավ եփում։
  • Տանտիրոջն իր տան մեջ չեն գովի։
  • Տասը հազար վերստ ճանապարհն էլ սկսվում է առաջին քայլից։
  • Տասը մատից որն էլ կտրես՝ կցավի։
  • Տգեղին գեղեցիկ գլխարկն էլ չի գեղեցկացնի։
  • Տունը՝ ցուրտ, փորը՝ քաղցած։

Ց ց

  • Ցերեկը թռչուններն են լսում, գիշերը՝ չղջիկները։

Ու ու

  • Ուղտն ուղտի մոտ է գնում, աղվեսն՝ աղվեսի։
  • Ուտում է արևելքում, քնում է արևմուտքում։
  • Ուր գնաս, այնտեղի սովորությանը հետեիր։
  • Ուր վագր չկա, այնտեդ նապաստակն է արքա։
  • Ուրիշի կրակի վրա փլավ չես եփի։
  • Ուրիշի հացով տոնախմբություն չի արվի։

Փ փ

  • Փողով աստծուն էլ կգնես։
  • Փողով շունն էլ կարող է դառնալ «պարոն հա՛ֆ-հա՛ֆ»։
  • Փոքր ափսեից մեծ գդալով չեն ուտի։
  • Փոքրիկ մրջյուններն էլ կարող են մեծ ամրոց կործանել։

Ք ք

  • Քաղցածի քունը չի տանի։
  • Քնած վագրին մի անհանգստացնի։

Օ օ

  • Օղին ճշմարտությունը ջրի երես է հանում։
  • Օրենքը հեռու է, բռունցքը մոտ։

Աղբյուրներ

  • Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ, Երևան, 1969։