«Վաչագան Սարգսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
մնաց ծննդավայրը գրվի
չ →‎top: clean up, փոխարինվեց: →
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Վաչագան Ա. Սարգսյան.jpg|մինի]]
[[Պատկեր:Վաչագան Ա. Սարգսյան.jpg|մինի]]
'''Վաչագան Ադիբեկի Սարգսյան''' (մայիսի 25, [[1951]]), հայ գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։ Գրական կեղծանունը՝ '''ՎԱՍ'''։ Հայաստանի գրողների միության անդամ 2007 թվականից։
'''Վաչագան Ադիբեկի Սարգսյան''' (մայիսի 25, [[1951]]), հայ գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։ Գրական կեղծանունը՝ '''ՎԱՍ'''։ Հայաստանի գրողների միության անդամ 2007 թվականից։


== Ասույթներ ==
== Ասույթներ ==

08:53, 16 Մարտի 2016-ի տարբերակ

Վաչագան Ադիբեկի Սարգսյան (մայիսի 25, 1951), հայ գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։ Գրական կեղծանունը՝ ՎԱՍ։ Հայաստանի գրողների միության անդամ 2007 թվականից։

Ասույթներ

  • Եթե կինը կանչում է, ու տղամարդը չի գնում, ուրեմն տղամարդը արդեն գնացել է… ձեռքից։
  • Կինն ու երկրագունդը նման են իրար. երկուսն էլ ֆռռացնում են մեզ, բայց մենք դա չենք զգում։
  • Հիշե՜ք. կանայք սիրում են ՇՓՈՒՄ` Շատ Փող Ունեցող Մարդու:
  • Կանայք ուզում են սիրել, իսկ տղամարդիկ սիրում են ուզել:
  • Սիրային եռանկյան բութ անկյունը միշտ էլ ամուսինն է:
  • Երբ կինը տղամարդուն ասում է` թանկագինս, ուզում է ասել` թանկ է գինս։
  • Ինձ համար կյանքում երեք կարևոր բան կա. առաջին, երկրորդ, երրորդ։
  • Ոչ ոք ձեռք չմեկնեց ինձ, ու թե մեկնեց էլ` ուզելու համար։
  • Եթե իշխանավորն սկսում է փրփրել, ուրեմն շատ է օճառվել։
  • Ի տարբերություն գարեջրավաճառների` իշխանությունը ժողովրդին գարին առանձին է տալիս, ջուրը` առանձին։
  • Իշխանավորի վրայից խանությունը հանիր, տակն ինչ մնա` էն էլ իր բախտն է։
  • Քաղաքականությունն անմաքուր բան է դառնում, երբ մեջը աղ չկա։
  • Պարոնայք, քաղաքական դաշտն արոտավայր չէ։
  • Ժողովրդի սպառողական զամբյուղի մեջ ընդամենը մի հատ համբերության բաժակ է դրված։
  • Մինչև ընդդիմությունը չլացի, իշխանությունը կուտ չի տա։
  • Աստված ստեղծեց հային, իսկ սատանան, նրան հակառակ, ստեղծեց մեկ ուրիշ հայի։
  • Լավություն անելուց առաջ մտածի՜ր, թե ինչպես ես տակից դուրս գալու։
  • Օվկիանոսում խեղդվողի վերջին հույսը օվկիանոսը խմելն է։
  • Ամեն ինչ կարելի է անել, բայց ամեն ինչ կարելի՞ է անել։
  • Հենման կետ որոնողը բազմակետի հանդիպեց ու չիմացավ` ինչ անի։[1]

Աղբյուրներ


Երկեր

  • Ասույթներ համենայն դեպս (2011)
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վաչագան Սարգսյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: