«Արցախյան առածներ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 1. | Տող 1. | ||
{{Անաղբյուր}} |
|||
[[Պատկեր:Армянская семья из села Ванк (Арцах-Карабах).jpeg|thumb|right|250px| [[w:Արցախ|Արցախցի]] ընտանիք]] |
[[Պատկեր:Армянская семья из села Ванк (Арцах-Карабах).jpeg|thumb|right|250px| [[w:Արցախ|Արցախցի]] ընտանիք]] |
||
13:16, 3 փետրվարի 2016-ի տարբերակ
Ուշադրություն, այս էջն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ա ա Բ բ Գ գ Դ դ Ե ե Զ զ Է է Ը ը Թ թ Ժ ժ Ի ի Լ լ Խ խ Ծ ծ Կ կ Հ հ Ձ ձ Ղ ղ Ճ ճ Մ մ Յ յ Ն ն Շ շ Ո ո Չ չ Պ պ Ջ ջ Ռ ռ Ս ս Վ վ Տ տ Ր ր Ց ց Ւ ւ Փ փ Ք ք Օ օ Ֆ ֆ
Ա ա
- Աղը կերած կաշին վետել չի։
- Աղ կերած կաշին չի հոտում։
- Անկոչ ղոնաղը շանա բեթար ա։
- Անկոչ հյուրը շնից վատ է։
- Աշկը ուրան ըռըչին ա լյուս տամ։
- Աչքը իր դեմն է լույս տալիս։
- Առանց խոխա տոնը տերտակ կըինի։
- Առանց երեխա տունը դատարկ է լինում։
- Առանց խոխա տոնը՝ ճըրատած ճեղաց ա։
- Առանց երեխա տունը առանց ջուր ջրաղաց է։
Բ բ
Գ գ
Դ դ
Ե ե
Զ զ
Է է
- Էծին քոսուտը, ճիրին երե ակնան ճյուր կըխմե։
- Քասոտ այծը աղբյուրի վերեւի ակից է ջուր խմում։
Ը ը
- Ըստըծու պահած կյառնը կյուլը օտել չի։
- Աստծո պահած գառը գայլ չի ուտի։
Թ թ
- Թան չըս տեսալ, թընըթաթախ քսակ էլ չը՞ս տեսալ։
- Թան չես տեսել, թանաթաթախ ամա՞ն էլ չես տեսել։
Ժ ժ
Ի ի
Լ լ
- Լաչառեն օխտը լեչակ կըինի։
Խ խ
Ծ ծ
Կ կ
- Կաղնուն տակը վըեր քանդիս, կաղենը շտղա՞ կըինի։
- Կաղնու տակը որ քանդես, կաղինը որտեղի՞ց կլինի։
- Կարթած մարթը տուզնը չի մնալ։
- Կրթված մարդը սոված չի մնա։
- Կծեգը վըեր ետա տամ, էլ փռնվում չի։
- Կծիկը որ բացվում է, էլ հավաքել չի լինում։
- Կյարմուր խնձորին քարավ կտան։
- Կարմիր խնձորին քարով կտան։
- Կուճի խոխան մորը ծույներեն ա ցավ տամ, մեծը՝ սըրտեն։
- Փոքր երեխան մոր ծնկներին է ցավ տալիս, մեծը՝ սրտին։
- Կրակն ու քյուլաշը մին տեղ պահել չըն։
- Կրակն ու ցախը մի տեղ չեն պահում։
Հ հ
- Համ վնաս, համ տնազ։
- Եվ վնաս, եւ ծաղր։
- Հանց սոտ ասե, վըեր ղորթը կոխկեն պըպըզի։
- Այնպիսի սուտ ասա, որ ճիշտը մոտը պպզի։
- Հարամ հաց օտողը էրկան ապրել չի։
- Հարամ հաց ուտողը երկար չի ապրի։
- Հմաշկուտ կնեգյը տղա չի պիրում։
- Ամաչկոտ կինը տղա չի բերում։
- Հուվեր կյուլան փախչի, արչեն ճյանգը կընգնե։
- Գելից թախչողը արջի ճանկերը կընկնի։
Ձ ձ
Ղ ղ
Ճ ճ
- Ճեղնը կտրած տեղը վըեր կընգնե։
- Ճյուղը կտրած տեղն է ընկնում։
- Ճղուպուրը պատան տաս նըստա չի կենալ։
- Պոպոկը պատին խփես, չի կպչի։
- Ճոխտ հավս թառեն, ճոխտ ծուն վեռեն։
Մ մ
- Մեղավերեն լուզուն կարճ կըինի։
- Մեղավորի լեզուն կարճ է։
- Մերուցք չըս տեսալ, մերուցքաման էլ չը՞ս տեսալ։
- Մինչև պած չինի, պող չի տեռնալ։
- Մինչեւ կայծ չլինի մրուր չի դառնա։
- Մհասուր օտելը հավաս ա, վեռը քորելը պըտըհաս։
- Մաուր ուտելը հավես է, ոռը քորելը՝ պատուհաս։
- Մտքումտ վըեր տեղ ինի, սարեր շոռ կտաս։
- Մտքում տեղ լինի, սարեր շուռ կտաս։
Յ յ
- Յա տոնս, յա կտորս։
- Կամ տունս, կամ կտուրս։
- Յըթիմին ճակատը պենդ կըինի։
- Որբը պնդաճակատ է լինում։
Ն ն
- Նեղ օրվա ումբրը կարճ կըինի։
- Նեղ օրը կարճ է տևում։
- Նըլբանդին ծին պեպեգյ կըինի։
- Ձի նալող վարպետի ձին բոբիկ է լինում։
Շ շ
- Շանը պյունին քշտեն աղվես չի կենալ։
- Շան բնի մոտ աղվես չի մնա։
- Շընըհաչոցն էլ փեշակ ա, վըեր սըվերիս։
- Շանհաչոցն էլ արվեստ է, եթե սովորես։
- Շոնը հըչելու հետե ըն պահում։
- Շունը հաչելու համար են պահում։
Ո ո
- Ուջաղեն մոխերը քամուն չըն տալ։
- Օջախի մոխիրը քամուն չեն տա։
Չ չ
Պ պ
Ջ ջ
Ս ս
- Սուրթա թիքյան քաղցր կըինի։
Վ վ
Տ տ
- Տանը հաց ու շոր վըեր ճարվից, կես խանըս։
- Տանը հաց ու շոր որ գտնվեց, կես խան ես։
- Տոն քընդողեն տոն չինիլ։
- Տուն քանդողին տուն չի լինում։