«Սեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
Տող 95. Տող 95.
*Երկու ճանապարհ կա ձեզ տառապանքից փրկելու համար, արագ մահը և երկար սերը։
*Երկու ճանապարհ կա ձեզ տառապանքից փրկելու համար, արագ մահը և երկար սերը։


===[[Վիլլե Վալո]]===
*Ես սրտեր սիրում եմ: Նրանք խորհրդանիշներ են կյանքի, սիրո և մարդկության:
*Ես սրտեր սիրում եմ: Նրանք խորհրդանիշներ են կյանքի, սիրո և մարդկության:
::''[[Վիլլե Վալո]]''


*Կանայք կարող են անտարբեր մնալ տղամարդու սիրո, նրա փառքի, նրա գեղեցիկ արտաքինի, նրա հարստության նկատմամբ, բայց նրանք անկարող են չհմայվել նրա ճարտախոսությամբ, եթե այն իրենց է ուղղված:
*Կանայք կարող են անտարբեր մնալ տղամարդու սիրո, նրա փառքի, նրա գեղեցիկ արտաքինի, նրա հարստության նկատմամբ, բայց նրանք անկարող են չհմայվել նրա ճարտախոսությամբ, եթե այն իրենց է ուղղված:

16:53, 26 հունվարի 2016-ի տարբերակ

Որքան ավելի ազատ և ուժեղ է անհատը՝ այնքան խստապահանջ է դառնում նրա սերը, ի վերջո նա տենչում է գերմարդ դառնալ, քանզի ողջ մնացյալը չի հագեցնում նրա սերը: --Ֆրիդրիխ Նիցշե

Քաղվածքներ

  • Միութիւն՝ ի կարեւորս, ազատութիւն՝ յերկբայականս, սէր՝ յամենայնի[1]:
Ավգուստինոս Երանելի
  • Սերը հավատի արտահանությունն է, իսկ հավատը մարդ մնալու կարևորագույն պայմանը[2]:
Վահրամ Փափազյան
  • Եթե թեկուզ երկուսը կարող են մեռնել սիրո համար, ուրեմն մարդկությունը իրավունք ունի դեռ ապրելու[3]:
Վարդգես Պետրոսյան
  • Մարդու մեջ, եթե նա մարդ է, ամեն մի բառի, շարժման, հայացքի, ձայնի մեջ պետք է արտահայտվի զգացմունք, ոչ միայն ներքուստ, այլև արտաքուստ, ցցուն... եթե դա ուրախություն է, ապա լեռան պես բարձր, թախիծ՝ անտառի պես ընդարձակ, սեր՝ հեղեղի պես խորը:[4]
  • Ձանձրույթը ծնվում է անտարբերությունից: Իսկ անտարբերությունն ի հայտ է գալիս սիրո բացակայությունից, իսկ սիրո բացակայությունը՝ հոգու մահն է:[5]
Մկրտիչ Արմեն
  • Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է՝ մեռնում է, երբ կշտանում է...[6]
Երվանդ Քոչար
  • Աշխարհում չկա ավելի գեղեցիկ պատկեր, քան սիրեցյալի դեմքը, և չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելի ձայնի հնչյունը[7]:
  • Բոլոր ձայներից ամենաքաղցրը այն կնոջ ձայնն է, որին մենք սիրում ենք[7]:
  • Նա, ով սիրահարվում է տգեղ աղջկա, սիրահարվում է կրքի ամբողջ ուժով, որովհետև այդպիսի սերը վկայում է կամ տղամարդու ճաշակի տարօրինակ քմահաճության մասին, կամ սիրեցյալի գաղտնի թովչանքների մասին, որոնք ավելի ուժեղ են, քան գեղեցկության թովչանքները:[8]
Ժան դե Լաբրյուեր
  • Սերը սքանչելի ծաղիկ է, բայց քաջություն է պահանջվում անդնդի եզրին մոտենալու և այն պոկելու համար[9]:
Ստենդալ
  • Սիրել՝ նշանակում է նայել ոչ թե մեկը մյուսին, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ[8]:
Անտուան դե Սենտ-Էկզյուպերի
  • Մենք գիտենք, որ սերն ուժեղ է, ինչպես մահը, բայց փխրուն է ինչպես ապակին[7]:
Գի դը Մոպասան
  • Սերը հեռավորություն չի ճանաչում[10]:
Կոնֆուցիոս
  • Սիրո համար ժամկետ չկա, միշտ կարելի է սիրել, քանի դեռ սիրտե բաբախում է[10]:
Նիկոլայ Կարամզին

Առանց աղբյուրի

Օնորե դե Բալզակ

  • Զգացմունքը հավասար է տաղանդի։ Զգացմունքը ըմբռնման մրցակիցն է, ինչպես գործողությունը՝ խոհականության հակադրությունը։ Հանճարեղ մարդու մտերիմը կարող է նրան հավասարվել սիրո և ըմբռնման օգնությամբ։

Մերիլին Մենսոն

  • Երբ դու սովորում ես բոլորին սիրել, թշնամիներիդ սիրել, դա ի՞նչ արժեք է դնում սիրո վրա:

Ֆրիդրիխ Նիցշե

  • «Ընկե՛ր, ամենը, ինչ դու սիրում էիր, հիասթափեցրեց քեզ. հիասթափությունը ի վերջո դարձավ քո սովորությունը, և քո վերջին սերը, որը դու կոչում ես «սեր ճշմարտության» հանդեպ, միգուցե հենց սերն է հիասթափության հանդեպ»։
  • Որքան ավելի ազատ և ուժեղ է անհատը՝ այնքան խստապահանջ է դառնում նրա սերը, ի վերջո նա տենչում է գերմարդ դառնալ, քանզի ողջ մնացյալը չի հագեցնում նրա սերը։
  • Զույգ սեռերի փոխադարձ հարաբերությանը նման ինչ-որ բան կա նաև առանձին մարդու մեջ, այն է՝ կամքի և մտքի հարաբերությունը (կամ, ինչպես ասում են, սրտի և գլխի) - դրանք տղամարդն ու կինն են. նրանց միջև բանը միշտ սերն է, բեղմնավորումը, հղիությունը։ Եվ լա՛վ հիշեք, սիրտը այստեղ տղամարդն է, իսկ գլուխը՝ կինը։
  • Արարել, այդ նշանակում է՝ քեզանից ինչ-որ բան դուրս անել, քեզ ավելի դատարկ, ավելի աղքատ և ավելի սիրող դարձնել։ Երբ Աստված արարել էր աշխարհը՝ Նա այդժամ ավելին չէր, քան դատարկ գաղափար - և սեր արարյալի հանդեպ։
  • Երբ մենք հագենում ենք մեզնից և այլևս ի զորու չենք սիրել մեգ՝ ապա, իբրև նախապահպանություն, հարկավոր է խորհուրդ տալ սեր առ մերձավորը, այնքանով, որքանով մերձավորները մի ակնթարթում կստիպեն մեզ համոզվել որ նաև մենք ենք «սիրո արժանի»։
  • Դուք սիրահարված եք վերամբարձ բառերին, ինչպես գույնզգույն մորթիներին, և միայն ստի գորգերի վրա եք դուք կարողանում քայլել հաստատուն քայլքով, դուք, քնքուշնե՜ր։
  • Սիրո մեջ խղճուկությունը սիրով ծպտվում է արժանի սիրո բացակայությամբ։
  • Անպայմանական սերը պարունակում է նաև խոշտանգվելու տենչը. այդժամ այն ընդդեմ ինքն իրեն է, և տրվելու պատրաստակամությունից ի վերջո վերածվում է անգամ ինքնաոչնչացման ցանկության. «Խորտակվի՜ր այս ծովում»։
  • Սիրելու-ցանկությունը մատնում է ինքնագոհությունն ու գերհագեցումը քեզնով, սիրված-լինելու-ցանկությունը, սակայն, կարոտը քո հանդեպ, ինքնա-սիրությունը։ Սիրողը բաշխում է իրեն. նա, ով ուզում է սիրված լինել, ձգտում է նվեր ստանալ ինքն իրեն։
  • Սերը - հնազանդության պտուղն է. սակայն սերունդներ են ընկած պտուղի և արմատի միջև, իսկ ազատությունը սիրո պտուղն է։
  • Կյանքի հանդեպ սերը գրեթե հակադրությունն է Երկարակեցության հանդեպ սիրո։ Ամենայն սեր մտածում է ակնթարթի և հավերժության մասին,- բայց բնավ «տևականության»։
  • Քո գրգիռին անուն տալ՝ արդեն մի քայլ է գրգիռի սահմաններից դուրս։ Խորագույն սերը, օրինակ, իրեն անվանել չգիտի և, թերևս, հարց է տալիս՝ «ես արդյո՞ք ատելություն չեմ»։
  • Սկզբում մի վտքրիկ նախանձ - և այնուհետև մեծ սե՞ր։ Այդպես լուցկու հատիկի շփումից առաջանում է բռնկումը։
  • Մեր բերած զոհաբերությունները սոսկ ապացուցում են, թե որքան անարժեք է դառնում մեզ համար ցանկացած այլ բան, երբ մենք ինչ-որ բան սիրում ենք։
  • Դժբախտ սիրահարի դժբախտությունը դադարում է ոչ թե փոխադարձ սիրով, այլ ավելի-շատ-սիրով։
  • Մենք ամենաշատը ատում ենք ոչ թե այն, ինչը խանգարում է մեզ սիրված լինել, այլ այն, ինչը մեզ խանգարում է անմնացորդ սիրել։
  • «Ես զայրանում եմ. որովհետև դու անարդար ես» - այսպես է մտածում սիրողը։
  • Փոխադարձ սիրո պահանջը սնափառություն է և զգայականություն։
  • Զարմանալի է՝ ինչ հիմարության ասես որ զգայականությունը սիրո միջոցով չի կարող տանել, այն հանկարծակի ամբողջովին զրկվում է ողջ լավ ճաշակից և այլանդակը անվանում է գեղեցիկ, հենց որ սերը համոզում է դրան։
  • Իսկապես արդարացի մարդիկ ընծաներ չվերցնող են. նրանք ամեն ինչ հետ են վերադարձնում։ Այդ պատճառով սիրահարների համար նրանք զարհուրանք են։
  • Միշտ հետ վերադարձնել, ոչ մի ընծա չընդունել, բացի իբրև պարգև և նշան, որ մենք դրանցով ճանաչում ենք իսկապես սիրողներին և դա փոխհատուցում ենք մեր սիրով։
  • Գործառույթ-դառնալու-կամեցում. սիրո կանացի իդեալը։ Տղամարդկային իդեալը ձուլումն է և տիրացումը կամ կարեկցանքը (տառապող Աստծո պաշտամունք)։
  • Կինը չի ուզում իրեն խոստովանել, թե նա իր սիրեցյալի մեջ որքան է սիրում տղամարդուն (հենց տղամարդուն), այդ պատճառով նա նրա մեջ աստվածացնում է «մարդուն» - իր առջև և ուրիշների։
  • Երկու ճանապարհ կա ձեզ տառապանքից փրկելու համար, արագ մահը և երկար սերը։
  • Ես սրտեր սիրում եմ: Նրանք խորհրդանիշներ են կյանքի, սիրո և մարդկության:
Վիլլե Վալո
  • Կանայք կարող են անտարբեր մնալ տղամարդու սիրո, նրա փառքի, նրա գեղեցիկ արտաքինի, նրա հարստության նկատմամբ, բայց նրանք անկարող են չհմայվել նրա ճարտախոսությամբ, եթե այն իրենց է ուղղված:
Ուիլկի Քոլինզ

Աղբյուրներ

  1. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2010). Հանգանակ հայ ինքնութեան. Ամարաս հրատարակչություն. էջ 68. ISBN 978-99930-1-121-7. 
  2. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 34. ISBN 99930-2-276-4. 
  3. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 38. ISBN 99930-2-276-4. 
  4. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 35. ISBN 99930-2-276-4. 
  5. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 133. ISBN 99930-2-276-4. 
  6. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 54. ISBN 99930-2-276-4. 
  7. 7,0 7,1 7,2 Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 54. ISBN 99941-807-0-3. 
  8. 8,0 8,1 Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 55. ISBN 99941-807-0-3. 
  9. Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 48. ISBN 99941-807-0-3. 
  10. 10,0 10,1 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 294. 
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սեր հոդվածը նաև Վիքիպեդիայում: