«Մարտիրոս Սարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Հայեր ՀոթՔաթ գործիքով
Տող 58. Տող 58.


==Աղբյուրներ==
==Աղբյուրներ==
{{ծանցանկ|2}}
{{Reflist}}


{{wikipedia}}
{{wikipedia}}

07:21, 26 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Պատկեր:Сарьян, Мартирос Сергеевич.jpg
Մարտիրոս Սարյանը

Մարտիրոս Սարյան (փետրվարի 28, 1880մայիսի 5, 1972), հայ անվանի նկարիչ։

Քաղվածքներ

Աղբյուրով

  • Մենք նոր սերնդին ենք թողնում սերը հայրենիքի նկատմամբ. ի՞նչը կարող է դա ավելի լավ արտահայտել, քան արվեստը[1]:
  • Անհնար է սարը տեսնել, կանգնելով նրա կողքին[2]:
  • Կյանքը մի կղզի է: Մարդիկ դուրս են գալիս ծովից, քայլում են այդ կղզիով և դարձյալ մտնում ծով: Այդ վաղանցիկ կյանքը հավիտենական է, չքնաղ[3]:
  • Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, և առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…[4]
  • Բնութեան ամենահրաշալի ստեղծագործութիւնը մարդն է։ Մարդն ինքը բնութիւն է։ Միայն մարդու միջոցով է բնութիւնը ճանաչում իրեն։
    Դա մարդու մեծագոյն երջանկութիւնն է։ Հսկայական, անվերջ բնութիւն և փոքրիկ մի արարած, որն իր մեջ կրում է այդ անսահման մեծութիւնը[5]:

Առանց աղբյուրի

  • Գույն, լույս, երազ, ահա ինչով եմ սկսել ես այրվել։
  • Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով։ Մարդը բնություն է, բնությունը` մարդ։ Մահ գոյություն չունի։
  • Զարմանքը հասարակ բան չէ: Զարմանալու ընդունակությունը բնության կողմից մարդուն տրված մեծագույն պարգևներից է։ Որքան այն պակասում է մարդու մոտ, այնքան աղքատ է նա իր հոգով և այնքան ավելի է նրա մեջ քար անտարբերությունը։ Իսկ անտարբերությունը բթացման առաջին և ամենահիմնական պայմանն է։
  • Արվեստի օրենքները աշխատանքի, փորձի ընթացքում պետք է տրվեն նկարչին, գրողին աննկատելիորեն, բնական մի բյուրեղյա անբռնազբոսությամբ։ Եթե չի տրվում, ուրեմն չի տրվում։ Զոռով (ուղղակի անփոխարինելի խոսք է) ոչինչ անել չի կարելի։
  • Մեծագույն երջանկություն է կարողանալ տեսնել ու զգալ արվեստի գործը, կարողամալ խորանալ մեծ վարպետների ստեղծագործության մեջ։
  • Բոլոր պարագաներում էլ լույսը, գույնը, տոնը, օդը, ձևը, հեռանկարը, պլաստիկան նկարչության հիմնաքարն են կազմում։ Պետք է քրտնաջան ու համբերատար աշխատանքով տիրապետել արվեստի տեխնիկային։ Պետք է լավ դպրոց անցնել։
  • Արվեստը բազմազանություն է սիրում ինչպես պատմական, այնպես էլ ազգային տեսակետներից։ Մարդկության պատմության դինամիկան իր բազմազանության մեջ` ահա համաշխարհային արվեստի բովանդակությունն ու դեմքը։
  • Մարդ ինքը պիտի սովորի, պիտի տեսնի, ճանաչի, սիրի, տեսնի իրեն ու անկեղծ լինի։ Իսկ սովորել պետք է բնությունից։ Նրանից մեծ ուսուցիչ չկա։
  • Արվեստը ժամանակի ու պատմության խրոնիկա չէ և ոչ էլ գաղափարների իլյուստրացիա։ Այն հոգեկան մի ակտիվություն է, որ հավերժական բնույթ ունի։
  • Մարդուն ծնում է իր ժամանակը։ Դա ճի՛շտ է, ուրիշ կերպ չի լինում։ Բայց ծնվում են մարդիկ, իհարկե շատ հազվադեպ, որոնք շատ ավելի մեծ են քան իրենց ժամանակը։
  • Ես չգիտեմ, երբ է իմ մեջ ծնվել նկարիչ։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները՝ մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք ահա այն ինչ ես երազել եմ։

Սարյանի մասին

  • ...Սարյանը երանգների մեծ երաժիշտ է, իսկակա արվեստագետ, կոմպոզիտոր և մեծ բանաստեղծ[6]:
Ա. Լունաչարսկի
  • ...Մ. Սարյանի գործերը լավատես են, կենսուրախ, գարնանային թարմությամբ թաթախուն: Կյանքի սեր է զարթնեցնում մեր մեջ նա, ապրեցնող է, բերկրանք հորդող: Արևաբուխ է նրա արվեստը, նրա վրձինը հյուսված է արևի ճառագայթներից, ավելին՝ արևը ինքն է իր բոլոր արտահայտություններով նրա նկարների մեջ, արևը, որ գույն է ու երանգ, որ ջերմություն է ու լույս, որոնցով կառուցված են նրա գործերը[6]:
Ավետիք Իսահակյան
  • ...Մ. Սարյանի գործերը մեր նկարչական արվեստի հաղթանակն են, մեր կուլտուրայի անթառամ զարդերը: Բայց, որ գլխավորն է, Սարյանը ազգային կոլորիտի նկարիչ է: Նրա արվեստի արմատները սուզվում են մեր հին արվեստի մեջ: Սակայն երբ օտարը հիանում է մի ուրիշ ժողովրդի արվեստով, հասկանում է, գնահատում և սիրում, ապա այդ արվեստը անվիճելիորեն դառնում է համամարդկային, բոլորի սեփականությունը: Եվ ճշմարիտ ուղին սա է՝ ազգային արվեստի միջով դեպի համամարդկայինը: Մարտիրոս Սարյանի արվեստը բովանդակ աշխարհինն է, սիրելի է բոլորին[6]:
Ավետիք Իսահակյան
  • ...Ես իմ կյանքը չեմ պատկերացնում առանց Սարյանի ստեղծագործության, որի հետ բարեկամություն եմ արել երկար տարիներ: Սարյանը բովանդակ արվեստի, համայն մարդկության մեծ պարծանքն է: Ինձ համար նրա կորուստը նաև անձնական մեծ վիշտ է[6]:
Դմիտրի Շոստակովիչ
  • ...Սարյանին՝ ժամանակակից գեղանկարչության Էլբրուսին, ես վաղուց եմ սիրահարված: Նա, թերևս, այժմ միակն է որպես այդպիսի նկարիչ[6]:
Ռ. Համզատով

Աղբյուրներ

  1. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 150. 
  2. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 118. ISBN 99930-2-276-4. 
  3. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 51. ISBN 99930-2-276-4. 
  4. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 99. ISBN 99930-2-263-2. 
  5. Րաֆֆի Օրացոյց. Թեհրան, Իրան: «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ. 2004. 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 141:


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մարտիրոս Սարյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: