«Վահան Տերյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:Vahan Teryan.jpg|thumb|right|Վահան Տերյանը]] |
[[Պատկեր:Vahan Teryan.jpg|thumb|right|Վահան Տերյանը]] |
||
'''[[w:Վահան Տերյան|Վահան Տերյան]]''' (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան, |
'''[[w:Վահան Տերյան|Վահան Տերյան]]''' (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան, հունվարի 28, [[1885]] - հունվարի 7, [[1920]]), հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական գործիչ։ |
||
==Քաղվածքներ== |
==Քաղվածքներ== |
13:56, 19 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան, հունվարի 28, 1885 - հունվարի 7, 1920), հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական գործիչ։
Քաղվածքներ
- Ես եմ, դու ես, ես ու դու,
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք, - ես ու դու,
Ես էլ դու եմ՝ ես չկամ...
- Երկու ուրվական[1]
- Ինչ-որ չկարողացար՝ քեզ կներվի, բայց ինչը որ չուզեցիր՝ երբեք:[2]
- Իր արժեքն իմացող մարդը երբեք ավելին չի անի, քան ինչին ինքն արժանի է:[3]
- Որպեսզի կյանքն ընթանա այնպես, ինչպես ժամացույցը, այն երբեմն պետք է լարել:[4]
- Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է նաև երկրորդը:[5]
- Հայ գրականության մեջ իշխող գաղափարը, նրա հիմնական առաջմղիչ ուժը ազգային գոյության, ազգային անկախության գաղափարն է:[6]
- Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին:
- Գարուն, 1908
- Եթե սեր չկա, ինչի՞ համար
Պիտի չարչարվեմ չար աշխարհում:[7]
- Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։
- Շշուկ ու շրշյուն[8]
- Մարդու ամենաթանկարժեք սեփականությունը անկեղծությունն է[9]:
- Փառքը հաճախ մարդու արժանիքի ցուցանիշը չէ[9]:
- Թեթև փառքը հաջողություն է: Հաստատուն փառքը ձեռք է բերում միայն վաստակներով, իրական ծառայություններով[9]:
- Կան տաղանդի տեր մարդիկ՝ օժտված ընդունակություններով դեպի գիտությունը, պոեզիան, արվեստը ընդհանրապես, կան մարդիկ էլ՝ մարդկայնության տաղանդի տեր: Ես ուզում եմ ասել, մոտավորապես, որ Պուշկինը տաղանդավոր բանաստեղծ է, իսկ X-ը՝ տաղանդավոր մարդ[10]:
- Կարելի է լինել հանճարեղ գրող, կոմպոզիտոր, մաթեմատիկոս և ապաշնորհ մարդ: Կարելի է գիտության և արվեստի մի բնագավառում չունենալ ընդունակություններ, բայց լինել հանճարեղ մարդ[10]:
- Տաղանդավոր գրողները գեղեցկացնում են գրականությունը, տաղանդավոր մարդիկ զարդարում են կյանքը[10]:
- Կարելի է լինել շատ կուլտուրական մարդ և քիչ իմանալ, և կարելի է լինել շատ իմացող, բայց անկուլտուրական մարդ[10]:
- Չ՞է որ մարդիկ երկուսով միշտ ավելի մոտ, ինտիմ և անկեղծ են, քան երբ նրանք երեքով են՝ անկախ հարաբերություններից[10]:
- Իմացե՛ք միայն՝ իմ սիրտը անկեղծ սրտի ողջույնին կրկնակի ողջույնով է պատասխանում[10]:
- Այդ (հին հայերենը) ոսկի է, այդ լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճանք, հարստություն, ուժ, ճկունություն, այդ բոլորը ես միայն հիմա եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի անհաջողություններ էլ կրելու լինեմ, և որքան էլ ինձ դժվարին լինի, ես պատրաստ եմ ամեն բանի, միայն թե իրագործվի իմ երազանքը՝ կատարելապես սովորել այդ վեհաշուք լեզուն[10]:
- Լեզուն ժողովրդի հոգու, բնավորության արտահայտիչն է: Կուլտուրականության առաջին պայմանը զարգացած, հարուստ ու ճկուն լեզուն է: Լեզուն ազգի հոգին է[11]:
- Մի ընդհանուր իդեալ, որ գերիշխող է եղել մեր մտավորականների աշխարհայացքում մինչև վերջին ժամանակները. դա ազատ հայրենիքի և ազգային անկախության գաղափարներն են[11]:
- Եվ հիրավի, որ մենք կանգնած ենք խոշոր, գուցե ճակատագրական գալիքի առջև... կամ համաքայլ ընթանալ ժամանակի հետ, կա՛մ կուլ գնալ դաժան մրցակցությանը[11]:
- Նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգևոր կորուստն անդառնալի է[11]:
Աղբյուրներ
- ↑ Արմանուշ Կոզմոյան, ed (2004). Պարսից պոեզիայի ընտրանի. Մուղնի հրատարակչություն. էջ 9. ISBN 99941-33-16-0.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 112. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 113. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 117. ISBN 99930-2-276-4.
- ↑ Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. ISBN 978-99930-4-9203-3.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 135.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 134. ISBN 99930-2-263-2.
- ↑ Վահան Տերյան։ Ոսկի հեքիաթ։ Վերստացված է՝ 2011-12-27։
- ↑ 9,0 9,1 9,2 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 83:
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 84:
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 85:
Արտաքին հղումներ