«Նար-Դոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
Տող 3. Տող 3.


==Քաղվածքներ==
==Քաղվածքներ==
*Իրավ է, գրականությունը կյանքի հայելին է, բայց միայն դրանով չի սահմանափակվում նրա դերը. նա կյանքի դպրոցն էլ է: Հայելու մեջ ցույց է տալիս ինձ, որ ճակատիս մուր է քսված, բայց միջոց էլ է սովորեցնում այդ մուրը սրբելու:<ref>{{cite book |title=Մտերիմ Խոսքեր|editor=Փառանձեմ Վարդունի|publisher=«Հայաստան» Հրատարակչություն|year=1974|page=177}}</ref>
*Իրավ է, գրականությունը կյանքի հայելին է, բայց միայն դրանով չի սահմանափակվում նրա դերը. նա կյանքի դպրոցն էլ է: Հայելու մեջ ցույց է տալիս ինձ, որ ճակատիս մուր է քսված, բայց միջոց էլ է սովորեցնում այդ մուրը սրբելու<ref>{{cite book |title=Մտերիմ Խոսքեր|editor=Փառանձեմ Վարդունի|publisher=«Հայաստան» Հրատարակչություն|year=1974|page=177}}</ref>:


*Ա՜խ, ինչքան քաղցր է [[ստեղծագործել]]ը: Աշխարհիս երեսին ոչ մի քաղցրություն դրան չի հասնիլ: Կյանքիս մեջ միակ բարոյական, առողջացնող, ազնվացնող ու քնքշացնող զվարճությունն ու երջանկությունը, որ զգացել եմ ես ու զգում եմ, այդ այն ժամանակ է միայն, երբ եռանդ կա և գրում եմ:<ref>{{cite book |title=Մտերիմ Խոսքեր|editor=Փառանձեմ Վարդունի|publisher=«Հայաստան» Հրատարակչություն|year=1974|page=152}}</ref>
*Ա՜խ, ինչքան քաղցր է ստեղծագործելը: Աշխարհիս երեսին ոչ մի քաղցրություն դրան չի հասնիլ: Կյանքիս մեջ միակ բարոյական, առողջացնող, ազնվացնող ու քնքշացնող զվարճությունն ու երջանկությունը, որ զգացել եմ ես ու զգում եմ, այդ այն ժամանակ է միայն, երբ եռանդ կա և գրում եմ<ref>{{cite book |title=Մտերիմ Խոսքեր|editor=Փառանձեմ Վարդունի|publisher=«Հայաստան» Հրատարակչություն|year=1974|page=152}}</ref>:


*Հայոց լեզուն. որքան աւելի կը զբաղիմ իրմով, ինձ կը թուի ճոխութեան հրաշք եւ ոսկիի հանք. որքան կը մշակես՝ այնքան կե զտուի եւ կը շողշողայ. որքա՛ն գոյներ ունի եւ արտահայտչական հնարաւորութիւններ...<ref>{{cite book |title=Ներբող Մայրենիին|editor=Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք|publisher=Հեղինակային հրատարակութիւն|ISBN=978-99930-4-9203-3|year=2007}}</ref>
*Հայոց լեզուն. որքան աւելի կը զբաղիմ իրմով, ինձ կը թուի ճոխութեան հրաշք եւ ոսկիի հանք. որքան կը մշակես՝ այնքան կե զտուի եւ կը շողշողայ. որքա՛ն գոյներ ունի եւ արտահայտչական հնարաւորութիւններ...<ref>{{cite book |title=Ներբող Մայրենիին|editor=Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք|publisher=Հեղինակային հրատարակութիւն|ISBN=978-99930-4-9203-3|year=2007}}</ref>

15:10, 16 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Նար-Դոսը

Նար-Դոս (Միքայել Զաքարի Հովհաննիսյան, մարտի 1, 1867 — հուլիսի 13, 1933), հայ գրող։

Քաղվածքներ

  • Իրավ է, գրականությունը կյանքի հայելին է, բայց միայն դրանով չի սահմանափակվում նրա դերը. նա կյանքի դպրոցն էլ է: Հայելու մեջ ցույց է տալիս ինձ, որ ճակատիս մուր է քսված, բայց միջոց էլ է սովորեցնում այդ մուրը սրբելու[1]:
  • Ա՜խ, ինչքան քաղցր է ստեղծագործելը: Աշխարհիս երեսին ոչ մի քաղցրություն դրան չի հասնիլ: Կյանքիս մեջ միակ բարոյական, առողջացնող, ազնվացնող ու քնքշացնող զվարճությունն ու երջանկությունը, որ զգացել եմ ես ու զգում եմ, այդ այն ժամանակ է միայն, երբ եռանդ կա և գրում եմ[2]:
  • Հայոց լեզուն. որքան աւելի կը զբաղիմ իրմով, ինձ կը թուի ճոխութեան հրաշք եւ ոսկիի հանք. որքան կը մշակես՝ այնքան կե զտուի եւ կը շողշողայ. որքա՛ն գոյներ ունի եւ արտահայտչական հնարաւորութիւններ...[3]
  • Գեղարվեստական գրականությունը ահագին դեր ունի կատարելու հայերիս մեջ[4]:
  • Հայոց վիպասանությունը պետք է տենդենցիզոզ (միտումնավոր) լինի. հայ վիպասանը պետք է իդեալներ տա, որովհետև քաղաքական ու սոցիալական հայտնի անբարեպաստիկ պայմանների մեջ հոգին ու զգացմունքները բթացած հայը ավելի, քան մի ուրիշ ազգի մարդ, կարոտ է իդեալների...[4]
  • Գեղեցկությունը կուտակված պաճուճանքի մեջ չէ, գեղեցկությունը պարզության մեջ է[4]:
  • Բավական չէ, որ գրականությունը ցույց տա այն, ինչ որ կա կյանքի մեջ, պետք է նա ցույց տա և այն, ինչ որ ցանկալի է, որ լինի[4]:
  • Ռեալիզմի սկզբունքն է իրական կյանքը ինչպես որ է և մարդու հոգին... կյանքի ճշմարտությունը և հոգեբանական անալիզը[4]:

Մեջբերումներ Նար-Դոսի մասին

  • Նար-Դոսին անձամբ ճանաչելու օրից սկսած, և շարունակ, ես մի անայլայլ զգացում եմ ունեցել դեպի այդ հազվագյուտ, ընտիր մարդը- սիրո ու հարգանքի զգացում։ Նրա հոգին առաքինությունների բյուրեղացումն էր- մարդասեր, ընկերասեր, կարեկցող, ազնիվ և անհունորեն համեստ։ ․․․Նար-Դոսի մեջ մարդը և գրողը իրարից անբաժան էին և իրար չժխտող։
  • Նար-Դոսն իր անվան մկրտությունն ստանում է «Նոր-Դար»-ի խմբագրատանը: Թերթի քարտուղար Դանգյուզյանը (Մուշե վարդապետ), Մ.Հ. անունը համարելով վիպասանի համար ոչ հարմար է և, չգիտեմ ինչու, գտնելով, որ վիպասանը պետք է կեղծ անուն ունենա, ինչպես Րաֆֆի, Ծերենց, Մուրացան, «Առձեռն բառարանից» ընտրում է նրա համար «Նար-Դոս» բառը, որ նշանակում է բուրավետ ծաղիկ[6]:
  • Նա ինձ հիշեցնում էր մեր հին գրիչներին, որ հանձն առած գործը կատարում են անձնուրաց և դրա համար նրան, հների լեզվով ասած, կարելի է կոչել իսկապես... հայ լեզվի, հայ խոսքի աշխատավոր...[6]
Ստեփան Զորյան

Աղբյուրներ

  1. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 177. 
  2. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 152. 
  3. Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. ISBN 978-99930-4-9203-3. 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 63:
  5. Զ․ Մ․ Գրիգորյան, Ա․ Ա․ Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 72։
  6. 6,0 6,1 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 61:


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Նար-Դոս հոդվածը նաև Վիքիպեդիայում: