«Միսաք Մեծարենց»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 21. | Տող 21. | ||
* Գյուղին տեսարանները իմ մեծագույն ներշնչարանս կը կազմեն. որքան կը ցավիմ, որ էսպես իրենց զավակը չեմ իմ բանաստեղծությանս մեջ, այն ատեն ավելի ինքնատիպ ու ապրող կըլլայի<ref name="Գնահատ55" />: |
* Գյուղին տեսարանները իմ մեծագույն ներշնչարանս կը կազմեն. որքան կը ցավիմ, որ էսպես իրենց զավակը չեմ իմ բանաստեղծությանս մեջ, այն ատեն ավելի ինքնատիպ ու ապրող կըլլայի<ref name="Գնահատ55" />: |
||
* Ինչու՞ ես զգացումները երաշտ անապատներու մեջ տարագրել, ինչու՞ մոռանալ մարդուն ու բնության անմիջական հաղորդությունը, ինչու՞ խզել այդ կապերը՝ փոխանակ ամրապնդելու զանոնք<ref name="Գնահատ55" />: |
|||
* Զգացումներն ու տեսարանները զուգորդելը չէ թե անկատարություն կամ անկապակցուն է, այլ ընդհակառակը՝ կատարելության ձգտում մըն է, իրերուն ու մարդուն հարաբերությանց կապակից կցորդության համար եղած ջանք մըն է: Եվ «Ծիածան»-ի միակ արժանիքը այս ձգտումն ու ջանքը կը ներկայացնե<ref name="Գնահատ55" />: |
|||
== Քաղվածքներ Միսաք Մեծարենցի մասին== |
== Քաղվածքներ Միսաք Մեծարենցի մասին== |
14:08, 13 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ
Միսաք Կարապետի Մեծարենց (իսկական ազգանունը՝ Մեծատուրյան, հունվար, 1886 - օգոստոսի 22, 1908), հայ անվանի բանաստեղծ։
Քաղվածքներ
- Բանաստեղծը բնութեան արտացոլումը պետք է ըլլայ, թէ ո՛չ բանաստեղծ չէ իրապես, քերթվածները իբրեւ բառ պետք է ունենայ տերեւին թրթռումը, թռչունին դայլայլը... բանաստեղծին ձայնը տիեզերական հարաբերակցության մը լարը պետք է ըլլայ, բոլոր գոյութիւններուն համադրական թրթռումով տրոփուն[1]:
- Արվեստին մեծագույն գրգռիչ գաղափարը դյուրամատույց ըլլալն է[1]:
- Օգտուինք եւրոպական լեզուներու նորանոր եւ թարմ արտայայտութիւններէն, բայց չմոռնանք գրաբարին հուռթի շտեմարաններէն օգտուիլ մանաւանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշին ետեւեն վազենք[2]:
- Մեկդի թողունք քիչ մը անմարդկային անձնաբանությունները բաբախելու համար բնության սիրով. բանաստեղծը բնության ցոլացումն պետք է ըլլա. թե ոչ բանաստեղծ չէ իրապես[3]:
- Քերթվածները իբրև բառ պետք է ունենան տերևին թրթռումը, թռչունին դայլայլը, մարդերուն գորովը, դաշտին ու լերան մշտանույն զորությունը[3]:
- Բանաստեղծին ձայնը տիեզերական հարաբերականության մը լարը պետք է ըլլա՝ բոլոր գոյություններուն համադրական թրթռումով տրոփուն[3]:
- Արվեստին մեծագույն դրդիչ գաղափարը դյուրամատույց ըլլալն է[4]:
- Իմ մտահոգությունս, իմ մեծ ծարավս գրականության գաղափարին իրականացումն է: Եվ ասոր համար, գեթ իմ մասին, անհրաժեշտություն կըզգամ հողին ու ջուրին ու քարին հետ ապրելու[4]:
- Գյուղին տեսարանները իմ մեծագույն ներշնչարանս կը կազմեն. որքան կը ցավիմ, որ էսպես իրենց զավակը չեմ իմ բանաստեղծությանս մեջ, այն ատեն ավելի ինքնատիպ ու ապրող կըլլայի[4]:
- Ինչու՞ ես զգացումները երաշտ անապատներու մեջ տարագրել, ինչու՞ մոռանալ մարդուն ու բնության անմիջական հաղորդությունը, ինչու՞ խզել այդ կապերը՝ փոխանակ ամրապնդելու զանոնք[4]:
- Զգացումներն ու տեսարանները զուգորդելը չէ թե անկատարություն կամ անկապակցուն է, այլ ընդհակառակը՝ կատարելության ձգտում մըն է, իրերուն ու մարդուն հարաբերությանց կապակից կցորդության համար եղած ջանք մըն է: Եվ «Ծիածան»-ի միակ արժանիքը այս ձգտումն ու ջանքը կը ներկայացնե[4]:
Քաղվածքներ Միսաք Մեծարենցի մասին
- Արյուն է եղել աշխարհում:- Եղել է եղեռն ու կռիվ:
- Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ:
- Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
- Արև՜ է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին[3]:
- Մեծարենցը գավառական պատանեկության պաշտամունքի առարկան էր: Մենք ատելությամբ հետևում էինք նրա դեմ սկսած պայքարը թեթևսոլիկ, անարժեք գրողների կողմից, նամակներ էինք գրում Միսաքին գոտեպնդելու համար: Ես ստացա «Նոր տաղերը» Միսաքից նվեր: Այդ նվերից հետո, ճիշտն ասած, հպարտ էի զգում ինձ:
- Ժամերով նայում էի Միսաքի լուսանկարին և հափշտակվում, ժամերով կրկնում. «Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար»[5]:
- Բանաստեղծությունների իմ առաջին գրքույկը ինձ համար մի արժեք ունի. նվիրված է Միսաք Մեծարենցի գերեզմանին: Նվերն անարժեք էր, բայց այն ժամանակվա իմ ամբողջ սիրտն էր:
- Տարիներ հետո, երբ Պոլսում կռացա Միսաքի ցուրտ շիրիմը համբուրելու, ինձ թվաց, որ Միսաքը խոսեց ինձ հետ, խոսեց արևի համար տածած բուռն կարոտով:
- Գույների այս չնաշխարհիկ երգիչը քնում էր անգույն տարածության մեջ[5]:
- Այժմ ես մեծացել եմ, դարձել չափահաս, դու մնացիր պատանի: Այժմ իմ չափահաս ձեռքով և չափահասի խորին գուրգուրանքով շոյում եմ քո պատանի գլուխը, չքնաղ գլուխը, և արցունքներս վազում են քո երգերի վրա:
- Երբ մրսում եմ այս աշխարհում, մե՛ծ պատանի, գրկում եմ քո երգերը, և ահա արևը սուզվում է իմ ցուրտ հոգու մեջ կաթիլ առ կաթիլ[5]:
- Միսաք Մեծարենցը առանց որևէ տարակուսանքի հանդիսանում է արևմտահայ քնարի առաջնակարգ դեմքերից մեկը և հարազատ արտահայտիչը իր ժամանակաշրջանի[5]:
- Միսաք Մեծարենցը իր տրամադրություններով, բնութապաշտական, հումանիստական գաղափարներով, թարմ շնչով և խոսքի մշակված, բարձր արվեստով գրավեց արևմտահայ գրականության մեջ ինքնուրույն ու առաջնակարգ տեղերից մեկը:
- Նրա ստեղծագործությունը նոր էջ բացեց արևմտահայ բանաստեղծության մեջ և գեղարվեստական խոսքը դրեց մի նոր բարձրության վրա[5]:
- ...«Ծիածանը» մեկ, հիմա ալ՝ «Նոր տաղեր»-ը: Մեկ տարվան մեջ երկու հատոր, երկու հարձակում, և արդեն հափշտակված է արդի պոլսահայ բանաստեղծության գլխավոր մեկ աթոռը:
- ...Կատարելապես ինքնատիպ է, ինքնաստեղծ է իր նկարագիրը մեր մեջ[3]:
- Ստեղծագործական խառնվածքը, տաղանդի յուրահատկությունը Մեծարենցին ստիպել են այլ ուղիներով մոտենալ թե՛ հասարակական և թե՛ անձնական ողբերգություններին: Բողոքի, ընդվզման ուղին չէ դա: Մարդկության, գեղեցկության որոնման ճանապարհն է, որ իր հետ բերել է մի ծնկաչոք աղոթք, որ վսեմ է և լուսավոր: Մեծարենցի պոեզիան ազնիվ մի կոչ է մարդուն՝ վերադառնալու ինքն իրեն: Եվ որքան հեռանանք մենք բնությունից, որքան հեռանանք ինքներս մեզանից, այնքան ավելի սիրելի ու մոտիկ պիտի դառնա մեզ Մեծարենցը, այնքան ավելի կարոտենք պիտի նրա ստեղծած բանաստեղծական աշխարհը[3]:
Աղբյուրներ
- ↑ 1,0 1,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 152.
- ↑ Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. էջ 65. ISBN 978-99930-4-9203-3.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 54:
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 55:
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 53:
Արտաքին հղումներ