«Լեզու»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 22. | Տող 22. | ||
::''[[Երվանդ Շահազիզ]]'' |
::''[[Երվանդ Շահազիզ]]'' |
||
* Ազգը չի կորչի, եթե նրա լեզուն պատշաճավոր կերպով ճոխանա, արմատանա և հաստատվի ազգի հոգու և սրտի մեջ<ref name="Գնահատ25">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 25:</ref>: |
|||
* Ժողովրդի հանճարը նրա լեզուն է. նրանով կարող ենք դատել ժողովրդի լուսավորության աստիճանի, նրա հատկությունների, բարքերի, սովորությունների, արժանիքների ու արատների մասին<ref name="Գնահատ26">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 26:</ref>: |
|||
* ...Ազգությունը ունի յուր հոգին, և այս հոգին լեզուն է: Առանց այս լեզվին չկա ազգ<ref name="Գնահատ26" />: |
|||
::''[[Միքայել Նալբանդյան]]'' |
|||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
07:13, 11 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ
Լեզուն կամայական ազդանշանների (օրինակ՝ ձայնային հնչյունների, ժեստերի կամ գրված նշանների) համակարգ է, որը օգտագործվում է տեղեկատվություն փոխանցելու համար։
Քաղվածքներ
- Լեզվից ավելի վատ ի՜նչ կա աշխարհում: Լեզուն մեզ բերում է երկպառակություն, դավադրություն, կեղծիքներ, ջարդեր, գժտություններ, նախանձություն, պատերազմ: Մի՞թե կարող է մի որևէ ավելի վատ, ավելի արգահատելի բան լինել, քան լեզուն է:
- Մաթեմատիկան տիեզերական լեզու է[2]:
- Ինչքան լեզու իմանաս՝ այնքան մարդ ես:
- Եթե լեզու սովորելու ցանկությունը չափազանց շուտ է նվազում, չհոգնելու ձեր սեփական տարբերակը կիրառեք։ Օրինակ՝ մի քիչ սովորեք, հետո երաժշտություն լսեք, ապա զբոսնեք ու նորից զբաղվեք լեզվի ուսումնասիրությամբ։
- Այդ (հին հայերենը) ոսկի է, այդ լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճանք, հարստություն, ուժ, ճկունություն, այդ բոլորը ես միայն հիմա եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի անհաջողություններ էլ կրելու լինեմ, և որքան էլ ինձ դժվարին լինի, ես պատրաստ եմ ամեն բանի, միայն թե իրագործվի իմ երազանքը՝ կատարելապես սովորել այդ վեհաշուք լեզուն[4]:
- Ավելի քան 2700 մայր լեզուներից մեկը հայոց մեծասքանչ լեզուն է[5]:
- Ո՛վ մեր լեզուն, հայելի մաքրութեան, գորովի եւ արիութեան, դուն մեր հոգին ու մեր արիւնն ես, դուն մեր զրահ ու մեր փառքն ես[6]:
- Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է[7]:
- Շատ լեզուների իմացությամբ հպարտանալու իրավունք չունի նա, ով չգիտի իր մայրենին...[8]
- Ազգը չի կորչի, եթե նրա լեզուն պատշաճավոր կերպով ճոխանա, արմատանա և հաստատվի ազգի հոգու և սրտի մեջ[9]:
- Ժողովրդի հանճարը նրա լեզուն է. նրանով կարող ենք դատել ժողովրդի լուսավորության աստիճանի, նրա հատկությունների, բարքերի, սովորությունների, արժանիքների ու արատների մասին[10]:
- ...Ազգությունը ունի յուր հոգին, և այս հոգին լեզուն է: Առանց այս լեզվին չկա ազգ[10]:
Ծանոթագրություններ
- ↑ Աշխարհի ամենալավ և ամենավատ բանը` լեզուն
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 155.
- ↑ Գոհար Սավզյան (Մարտի 18, 2015 թ․)։ 16 լեզու իմացող մարդու 10 խորհուրդները սկսնակներին։ 168.am։ Վերստացված է՝ սեպտեմբերի 12, 2015 թ․։
- ↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 84:
- ↑ Նշան Որբերեան:Վկայութիւններ հայոց լեզուի մասին (2010-02-20)։ Վերստացված է՝ 2010-12-17։
- ↑ Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. ISBN 978-99930-4-9203-3.
- ↑ Գրանիշ
- ↑ Մեր լեզուն
- ↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 25:
- ↑ 10,0 10,1 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 26: