«Լեզու»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{անաղբյուր}}
[[Պատկեր:Languages world map.svg|մինի|աջից|350px|Երկիր մոլորակի լեզվային քարտեզը, որտեղ ներկայում գոյություն ունի ավելի քան 5.000 լեզու]]
[[Պատկեր:Languages world map.svg|մինի|աջից|350px|Երկիր մոլորակի լեզվային քարտեզը, որտեղ ներկայում գոյություն ունի ավելի քան 5.000 լեզու]]
'''Լեզուն''' կամայական ազդանշանների՝ օրինակ ձայնային հնչյունների, [[ժեստ]]երի կամ գրված նշերի, համակարգ է, որը օգտագործվում է տեղեկատվություն փոխանցելու համար։
'''Լեզուն''' կամայական ազդանշանների (օրինակ՝ ձայնային հնչյունների, [[ժեստ]]երի կամ գրված նշանների) համակարգ է, որը օգտագործվում է տեղեկատվություն փոխանցելու համար։


== Քաղվածքներ ==
== Քաղվածքներ ==

17:59, 28 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Երկիր մոլորակի լեզվային քարտեզը, որտեղ ներկայում գոյություն ունի ավելի քան 5.000 լեզու

Լեզուն կամայական ազդանշանների (օրինակ՝ ձայնային հնչյունների, ժեստերի կամ գրված նշանների) համակարգ է, որը օգտագործվում է տեղեկատվություն փոխանցելու համար։

Քաղվածքներ

  • Լեզվից ավելի վատ ի՜նչ կա աշխարհում: Լեզուն մեզ բերում է երկպառակություն, դավադրություն, կեղծիքներ, ջարդեր, գժտություններ, նախանձություն, պատերազմ: Մի՞թե կարող է մի որևէ ավելի վատ, ավելի արգահատելի բան լինել, քան լեզուն է:
Եզոպոս[1]
  • Մաթեմատիկան տիեզերական լեզու է[2]:
Պլատոն
  • Ինչքան լեզու իմանաս՝ այնքան մարդ ես:
Հայկական առած
  • Եթե լեզու սովորելու ցանկությունը չափազանց շուտ է նվազում, չհոգնելու ձեր սեփական տարբերակը կիրառեք։ Օրինակ՝ մի քիչ սովորեք, հետո երաժշտություն լսեք, ապա զբոսնեք ու նորից զբաղվեք լեզվի ուսումնասիրությամբ։
Կատո Լոմբ[3]
  • Այդ (հին հայերենը) ոսկի է, այդ լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճանք, հարստություն, ուժ, ճկունություն, այդ բոլորը ես միայն հիմա եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի անհաջողություններ էլ կրելու լինեմ, և որքան էլ ինձ դժվարին լինի, ես պատրաստ եմ ամեն բանի, միայն թե իրագործվի իմ երազանքը՝ կատարելապես սովորել այդ վեհաշուք լեզուն[4]:
Վահան Տերյան
  • Ավելի քան 2700 մայր լեզուներից մեկը հայոց մեծասքանչ լեզուն է[5]:
Անտուան Մեյե
  • Ո՛վ մեր լեզուն, հայելի մաքրութեան, գորովի եւ արիութեան, դուն մեր հոգին ու մեր արիւնն ես, դուն մեր զրահ ու մեր փառքն ես[6]:
Արշակ Չոպանյան
  • Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է[7]:
Ջորջ Բայրոն
  • Շատ լեզուների իմացությամբ հպարտանալու իրավունք չունի նա, ով չգիտի իր մայրենին...[8]
Երվանդ Շահազիզ

Ծանոթագրություններ

  1. Աշխարհի ամենալավ և ամենավատ բանը` լեզուն
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 155. 
  3. Գոհար Սավզյան (Մարտի 18, 2015 թ․)։ 16 լեզու իմացող մարդու 10 խորհուրդները սկսնակներին։ 168.am։ Վերստացված է՝ սեպտեմբերի 12, 2015 թ․։
  4. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 84:
  5. Նշան Որբերեան:Վկայութիւններ հայոց լեզուի մասին (2010-02-20)։ Վերստացված է՝ 2010-12-17։
  6. Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. ISBN 978-99930-4-9203-3. 
  7. Գրանիշ
  8. Մեր լեզուն