«Սթիվ Ջոբս»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
(edited with ProveIt) |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:Steve Jobs Headshot 2010-CROP (cropped).jpg|մինի]] |
[[Պատկեր:Steve Jobs Headshot 2010-CROP (cropped).jpg|մինի]] |
||
'''Սթիվ Ջոբս''' ({{lang-en|Steven Paul Jobs, Steve Jobs}} |
'''Սթիվ Ջոբս''' ({{lang-en|Steven Paul Jobs, Steve Jobs}}, [[փետրվարի 24]], [[1955]] - [[հոկտեմբերի 5]], [[2011]]), ամերիկացի ճարտարագետ, գործարար, Էփլ (Apple) կորպորացիայի հիմնադիր և գլխավոր տնօրեն։ |
||
== Քաղվածքներ == |
== Քաղվածքներ == |
||
Տող 40. | Տող 40. | ||
{{Վիքիպեդիա}} |
{{Վիքիպեդիա}} |
||
[[Կատեգորիա:1955 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:1955 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:2011 մահեր]] |
[[Կատեգորիա:2011 մահեր]] |
12:32, 1 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ
Սթիվ Ջոբս (անգլ.՝ Steven Paul Jobs, Steve Jobs, փետրվարի 24, 1955 - հոկտեմբերի 5, 2011), ամերիկացի ճարտարագետ, գործարար, Էփլ (Apple) կորպորացիայի հիմնադիր և գլխավոր տնօրեն։
Քաղվածքներ
- Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ներդրումն ունենանք աշխարհում, այլապես` ինչո՞ւ ենք ապրում:
- Ես չեմ վստահում համակարգչին, որը չեմ կարող բարձրացնել:
- Համոզված եմ, որ հաջողակ ձեռներեցներին անհաջողակներից բաժանող ամեն ինչի կեսը համառությունն է:
- Դուք չեք կարող հաճախորդին ուղղակի հարցնել, թե նա ինչ է ուզում, մինչ դուք դա անեք, նա արդեն նոր ցանկություններ կունենա:
- Մարդիկ հաճախ չեն հասկանում` ինչ են ուզում, քանի դեռ ինքդ դա ցույց չես տալիս:
- Ես իմ բոլոր տեխնոլոգիաները կտայի Սոկրատեսի հետ հանդիպման դիմաց:
- Մի անգամ Պաբլո Պիկասոն ասել էր. «Լավ նկարիչները կրկնօրինակում են, մեծ նկարիչները` գողանում»: Մենք երբեք չենք ամաչել ուրիշի հանճարեղ մտքերը գողանալուց:
- Երբ ես գումարի պակաս էի ունենում, նստում էի մտածելու, ոչ թե վազում էի գումար վաստակելու. գաղափարը ամենաթանկարժեք ապրանքն է աշխարհում:
- Անցած ճանապարհը հենց պարգևատրումն է:
- Սխալներ թույլ չտալ, նշանակում է լիարժեք կյանք չապրել:
- Ձեր ժամանակը սահմանափակ է, մի ծախսեք այն ուրիշների կյանքով ապրելու վրա:
- Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ՝ գլխով:
- Եթե որևէ բան եք արել և լավ չի ստացվել, պետք է որևէ նոր բան անեք, երկար ժամանակ նույն տեղում չմնաք: Պարզապես որոշեք՝ ինչ անել հետո:[1]
- Չկա մարդ, ով հաջողակ է, երբեք ետ չի կանգնել ու սխալներ թույլ չի տվել: Կան միայն հաջողակ մարդիկ, ովքեր սխալներ են թույլ տվել, բայց հետո փոխել են իրենց ծրագրերը՝ հաշվի առնելով այդ սխալները: Ես այդ մարդկանցից մեկն եմ:[1]
- Մեծ գործ կատարելու միայն մեկ սկզբունք կա՝ սիրել այն: Եթե դրան չեք հասել, սպասեք: Մի զայրացեք: Թող այն հուշի ձեզ ձեր սիրտը:[1]
- Ես այն քիչ մարդկանցից մեկն եմ, ով գիտի, թե ինչ է նշանակում մեկ տարվա ընթացքում կես միլիարդ դոլար կորցնել: Դա շատ լավ ձևավորում է անհատին:[1]
- Եղել է ժամանակ, երբ ես քնում էի ընկերներիս սենյակների հատակին և շշեր էի բաժանում՝ բուրգեր գնելու համար: Մի քանի միլիարդ արժեք ունեցող սեփականության տեր դառնալուց հետո իմ կյանքը մի փոքր փոխվել է, բայց երդվում եմ՝ ոչ ես:[1]
- Լավ նկարիչները ստեղծում են, մեծ նկարիչները՝ գողանում, իսկ իսկական նկարիչները պատվերը ժամանակին են կատարում:[1]
- Եթե ձևացնում ես, որ ամեն ինչ քո ձեռքերում է, դա աշխատում է: Ձևացրու, թե վերահսկում ես իրավիճակը, և մարդիկ կհավատան դրան:[1]
- Պարզության հասնելու համար անհրաժեշտ է հասնել թունելին: Իրականում պարզ լինելու համար պետք է հասնել ամենախոր հատվածին:[1]
- Եթե ցանկանում ես նոր ճանապարհով գնալ, պետք է այն ինքդ հարթես:[1]
- Թույլ մի տվեք, որ ուրիշների կարծիքի աղմուկը լռեցնի ձեր ներքին ձայնը: Ամենակարևորը՝ քաջություն ունեցեք ձեր սրտին և ինտուիցիային հետևելու համար: Նրանք գիտեն՝ ինչ ես դու իրականում ցանկանում դառնալ:[1]
- Հիշողությունն այն մասին, որ ես շուտով մահանալու եմ, ամենակարևոր գործիքն է, որ ինձ օգնում է բարդ որոշումներ կայացնել: Մահվան մասին հիշողությունն ամենալավ միջոցն է՝ խուսափելու այն մտքերից, թե դուք կորցնելու բան ունեք: Դուք արդեն մերկ եք: Դուք այլևս չունեք պատճառներ՝ ձեր սրտին չլսելու համար:[1]
- Գերեզմանոցում ամենահարուստ մարդ լինելն ինձ համար կարևոր չէ: Իրականում կարևոր է միայն քնելիս մտածել, որ դու հրաշալի բան ես արել:[1]
- Մենք ուտում ենք մթերք, որն աճեցնում են այլ մարդիկ: Մենք հագուստ ենք կրում, որը կարել են այլ մարդիկ: Մենք խոսում ենք լեզուներով, որոնք մտածել են այլ մարդիկ: Կարծում եմ՝ եկել է մարդկությանն օգտակար լինելու ժամանակը:[1]
- Պետք չէ տխրել և լքել կյանքը: Իսկ եթե կյանքը լքել է քեզ, արժե տխրել:[1]
- Մահը կյանքի լավագույն հայտնագործությունն է: Այն փոփոխությունների պատճառ է: Այն մաքրում է հինը՝ նորի համար ճանապարհ բացելու համար:[1]
- Հեռուստացույցը հիմարացնում է և շատ ժամանակ է սպանում: Անջատեք այն և կպահպանեք ձեր ուղեղի մի քանի բջիջները: Բայց զգույշ եղեք․ հիմարանալ կարելի է նաև Apple համակարգչի առաջ նստած:[1]
- Քաղցած մնացեք: Անշրջահայաց մնացեք:[1]
Ծանոթագրություններ