«Կորեական առածներ և ասացվածքներ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 51. | Տող 51. | ||
* Երկար գիշերը մի երգով չես լուսացնի: |
* Երկար գիշերը մի երգով չես լուսացնի: |
||
* Երկրորդ նապաստակի ետևից ընկնողն առաջինն էլ կկորցնի։ |
* Երկրորդ նապաստակի ետևից ընկնողն առաջինն էլ կկորցնի։ |
||
* Երկու վաճառողների վեճից գնորդն է շահում։ * Եփած աքլորը ծուղրուղու չի կանչի։ |
* Երկու վաճառողների վեճից գնորդն է շահում։ |
||
* Եփած աքլորը ծուղրուղու չի կանչի։ |
|||
== Է է == |
== Է է == |
||
* Էժան ձուկն էլ է նախաճաշ։ |
* Էժան ձուկն էլ է նախաճաշ։ |
17:04, 16 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ
Կորեական առածներ և ասացվածքներ
# Ա ա Բ բ Գ գ Դ դ Ե ե Զ զ Է է Ը ը Թ թ Ժ ժ Ի ի Լ լ Խ խ Ծ ծ Կ կ Հ հ Ձ ձ Ղ ղ Ճ ճ Մ մ Յ յ Ն ն Շ շ Ո ո Չ չ Պ պ Ջ ջ Ռ ռ Ս ս Վ վ Տ տ Ր ր Ց ց Ւ ւ Փ փ Ք ք Օ օ Ֆ ֆ |
Ա ա
- Ագահ մարդը ձրի թույնն էլ կխմի:
- Ագռավը սև է, բայց միսն սպիտակ է։
- Ադամանդն աղբանոցում էլ է փայլում։
- Աղան անգործությունից ծառաներին է ծեծում։
- Աղբյուրի մոտ ծարավից չեն մեռնի։
- Աղքատի տան մեջ աստված էլ սոված կմնա։
- Ամառը մի օր հանգստանաս, ձմեռը տաս օր սոված կմնաս։
- Ամբողջ կերակուրն ուտելուց հետո, ասաց՝ կերակրից վատ հոտ է գալիս։
- Ամեն արցունք անկեղծ չէ։
- Ամեն ափսե իր եզրերն ունի։
- Ամեն թռչնի համար իր բույնն է սիրելի։
- Ամեն մարդու բանտն իր բարձի տակ է։
- Ամեն տղամարդ երեք պատուհաս ունի՝ ջուրը, կրակը և կռվարար կինը։
- Այրու վիշտը այրին կիմանա։
- Աշխատանքն արդյունքով է գնահատվում։
- Աշխատանքը մարդուն երջանկություն է բերում։
- Աշխատասեր մարդուն երկինքն էլ է օգնում։
- Առանց աշխատանքի հաց չկա։
- Առանց երաժշտության չեն պարում։
- Ասեղ գողացողը կով էլ կգողանա։
- Աստծուն դժբախտության ժամանակ են հիշում։
- Արհեստը թողեց, շների առևտուր սկսեց։
- Արջն իր թաթը ծծում է, բայց դրանով փորը չի կշտանում։
Բ բ
- Բակլա ես ցանել, լոբի մի սպասիր։
- Բարկացավ սկեսրոջ վրա, շանը ծեծեց։
- Բոլոր գեղեցիկ ծադիկները չեն, որ լավ հոտ ունեն։
- Բրնձի դաշտում տոնական հագուստով չեն աշխատում։
Գ գ
- Գետը շատ ոլոր-մոլոր ճանաւցարհներով է անցնում, բայց վերջը ծովն է թափվում։
- Գողը ջրի գնալիս էլ իր դուռը փակում է։
Դ դ
- Դահճի միսը վագրն էլ չի ուտի։
- Դավաճանն իր զոհից ավելի շուտ է մեռնում։
- Դատարկ սայլը մեծ աղմուկ կհանի։
- Դպրոց որ լինի, շունն էլ գրել կարդալ կսովորի։
Ե ե
- Եզան գլխին սաղմոս կարդացին։
- Ենթակա լինել, չի նշանակում քծնող լինել։
- Եռակի համբերությունը մարդուն մահից էլ կփրկի։
- Երբ աղքատը սուզվում է ջրի տակ, ջրի երեսը նրա դատարկ գրպաններն են մնում։
- Երբ հարևանդ դժբախտության մեջ է, քեզ համար էլ հեշտ չէ։
- Երբ ուրիշի մոտ թերություն ես նկատում, հիշիր որ դու էլ ունես։
- Երեխային է փնտրում, մինչդեռ երեխան նստած է ուսին։
- Երկերեսանիությունը մարդուն կործանում է։
- Երկնքի վրա մատ է թափ տալիս։
- Երջանկությունը նման է վանդակում պահված թռչունի, բաց թողեցիր էլ չես բռնի։
- Երկար գիշերը մի երգով չես լուսացնի:
- Երկրորդ նապաստակի ետևից ընկնողն առաջինն էլ կկորցնի։
- Երկու վաճառողների վեճից գնորդն է շահում։
- Եփած աքլորը ծուղրուղու չի կանչի։
Է է
- Էժան ձուկն էլ է նախաճաշ։
- Էշն էլ իր ականջներով է հպարտանում։
Ը ը
- Ընկածին չեն խփում։
- Ընկերն ընկերոջ համար իր գլուխն էլ չի ափսոսա։
Թ թ
- Թագավորին գլուխ տալու սովոր մարդը, նրա ձիապանին էլ գլուխ կտա։
- Թափած բրինձը կհավաքես, ասածդ խոսքը ետ չես ստանա։
- Թիթեռնիկը գեղեցիկ ծաղկի վրա է նստում։
- Թխսկան հավը չեն մորթի։
- Թռչել իմացողը սողալ չի կարող։
- Թռչելու համար հարկավոր է թևերը թափահարել։
Ի ի
- Իմ լեզուն իմ թշնամին է։
- Ինչ ճանապարհ ուզում է լինի, միայն Սեուլ տանի։
- Ինչ որ ասես, նույնը կլսես։
- Ինչպես ձուկն առանց ջրի։
- Ինչքան գյուղացին աղքատ է, այնքան կալվածատերը հարուստ է։
- Ինքն էլ չգիտի, թե ո՞ւմ նվագի տակ պարի:
- Ինքն ընկավ իր պատրաստած թակարդը։
- Ինքն ուտել չի կարողանում, շանն էլ ափսոսում է տալ։
- Իր տասը թերությունները չի տեսնում, ուրիշի մեկը տեսնում է։
- Իրեն համար հաշվում է սայլով, ուրիշին՝ հատով։
Լ լ
- Լավ ծառը բոլորից շուտ են կտրում։
- Լավ մարդը մեռնելուց հետո լավ էլ հիշողություն է թողնում։
- Լավ է մեկ անգամ տեսնել, քան տաս անգամ լսել։
- Լավ է որդուդ ժառանգես մի գիրք, քան՝ մեկ միլիոն ռուբլի։
- Լեզվի վրա մեղր է, սրտում՝ դանակ։
- Լեզուն ոսկոր չունի, բայց ոսկորներ է ջարդում։
Խ խ
- Խոսակցությամբ հյուր չես կերակրի։
- Խոսքը ոտքեր չունի, բայց հազար վերստ ճանապարհ է կտրում:
Ծ ծ
- Ծառ չկա, որ կացնի հարվածներրն դիմանա։
- Ծառը թեքվում, թեքվում, վերջը վայր է ընկնում։
- Ծափ տալով զանգերի ձայնը չես խլացնի։
- Ծովի խորությունը կչափես, կնոջ հոգու խորությունը չես չափի:
Կ կ
- Կայծակը ձեռքով չես բռնի։
- Կայծակին հաջորդում է որոտը։
- Կայծակից ծխախոտ չես վառի։
- Կապիկն էլ է ծառից վայր ընկնում։
- Կատվի մահվան համար մկները լաց չեն լինում։
- Կատվի պես մլավելով կատու չես դառնա։
- Կատուն կով չի դառնա։
- Կարիքն է ստիպում ջրհոր փորել:
- Կարողացիր լեզուդ ատամներիդ ետևը պահել։
- Կացինն առանց կոթի չի կտրի:
- Կացինն իր կոթը չի տաշի։
- Կխփես մտրակով, կխփվես մահակով:
- Կյանքում հարթ և հավասար ճանապարհներ չկան:
- Կյանքում խելքն ավելի կարևոր է, քան ուժը։
- Կովը կարծում է, թե ինքն ինչքան տարիքով լինի, այնքան թանկ կարժենա։
- Կռվի մեջ մի՛ մտնի թշնամուդ ուժը չիմացած։
- Կովին խոտի դեզի վրա պահակ են նշանակել։
- Կովին մկան բունը չես խցկի։
- Կրակը հովհարով չի հանգցվի։
Հ հ
- Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։
- Համարձակ մարդուն աստղերն էլ են օգնում։
- Հասկն ինչքան շատ է լցվում, այնքան գլուխը կախում է։
- Հայրը առյուծ է, որդին՝ շնագայլ։
- Հարբած աչքը թագավորին էլ չի տեսնի։
- Հարուստները ժողովրդին աղքատությունից չեն ազատի։
- Հարևանի բերքը առատ է երևում։
- Հարևանիդ հին բաժակը կոտրեցիր, նորը վերադարձրու։
- Հեռվից ամեն ինչ գեղեցիկ է երևում։
- Հիմարը գեղեցիկ շորերի մեջ էլ հիմար է։
- Հյուրերին ճանապարհեցին, նոր իրենք հացի նստեցին։
- Հրձիգը բոլորից բարձր է բղավում «հրդե՛հ»։
Ձ ձ
- Ձախ ձեռքով տալիս է, աջով ետ վերցնում։
- Ձգելով ձուկը ջրով լիքը ափսեի մեջ, մի՛ կարծիր, թե դու նրան ազատություն տվիր։
- Ձմերուկի կեղևը լիզելով ձմերուկի համը չես իմանա:
- Ձվով քար չես ջարդի։
Ճ ճ
- Ճտերը աշնանը կհամրեն։
- Ճրագն իր տակը լույս չի տա։
Մ մ
- Մահը բոլոր մեղքերը մաքրում է։
- Մատները միասին են աշխարհ եկել, բայց մեկը երկար է, մեկը կարճ։
- Մատներիցդ հաց չես ծծի։
- Մարդիկ ծնվում են հավասար։
- Մարդկանց միասնությունն անխորտակելի ամրոց է։
- Մարդու ճակատագիրն ինչպիսին էլ լինի, էլի կյանքը մահից լավ է։
- Մարդուն արտաքինով չեն դատում։
- Մարդուն գործի մեջ ստուգելով կճանաչես։
- Մաքուր ջուրը մաքուր ակունքից կբխի։
- Մեծ ծառը մեծ էլ շվաք կունենա։
- Մթության մեջ բոլոր կանայք գեղեցիկ են։
- Մի կտոր հաց, տասը բերան։
- Մի հավատա, որ գայլը բարեսիրտ կարող է լինել։
- Մի հարուստը տասը աղքատի տուն կքանդի։
- Մի՛ հեռանա կյանքից, առանց նրան որեէ բան տալու։
- Մի ձիու վրա երկու թամբ չի դրվի։
- Մի ձուկն էլ է ջուր պղտորում։
- Մի ռուբլու ետևից ընկավ, երկուսը կորցրեց։
- Մի վատ խնձորը այգու անունը կարատավորի։
- Մի՛ փորձիր թռչել, քանի դեռ չես թևավորվել։
- Միայն գանգատներով նպատակիդ չես հասնի:
- Մինչև դեղը հասավ, հիվանդը մահացավ։
- Մինչև ձեռքերդ իրար չխփես, ծափ չի ստացվի։
- Մինչև վառարանը չվառվի, ծուխ չի դուրս գա։
- Մոծակի գլուխը դաշույնով չեն կտրի։
- Մտերիմները միմյանց հետ պատի ետևից չեն խոսում։
- Մուկը ցանկանում է, որ կատվի վզից միշտ զանգ կախված լինի:
- Մուրացկանն էլ իր բարձր երազներն ունի։
Աղբյուրներ
- Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ, Երևան, 1969: