«Անջելինա Ջոլի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
վիքիֆիկացում, արտաքին հղումներ բաժինը միայն վիքիպեդիա կաղապարի համար չենք թողնում
Տող 27. Տող 27.
* [http://www.med-practic.com/arm/923/21829/%D4%BD%D5%A5%D5%AC%D5%A1%D6%81%D5%AB%20%D5%B4%D5%BF%D6%84%D5%A5%D6%80%20%D4%B1%D5%B6%D5%BB%D5%A5%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A1%20%D5%8B%D5%B8%D5%AC%D5%AB%D5%AB%D6%81/article.more.html Մտածում են մեծերը]
* [http://www.med-practic.com/arm/923/21829/%D4%BD%D5%A5%D5%AC%D5%A1%D6%81%D5%AB%20%D5%B4%D5%BF%D6%84%D5%A5%D6%80%20%D4%B1%D5%B6%D5%BB%D5%A5%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A1%20%D5%8B%D5%B8%D5%AC%D5%AB%D5%AB%D6%81/article.more.html Մտածում են մեծերը]


==Արտաքին հղումներ==
{{վիքիպեդիա}}
{{վիքիպեդիա}}
{{commons|Angelina Jolie|Անջելինա Ջոլի}}
{{commons|Angelina Jolie|Անջելինա Ջոլի}}

20:09, 10 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

Անջելինա Ջոլի

Անջելինա Ջոլի Վոյթ (անգլերեն՝ Angelina Jolie Voight), առավել հայտնի որպես Անջելինա Ջոլի (ծնվ. հունիսի 4 1975, Լոս-Անջելես, ԱՄՆ) ամերիկացի դերասանուհի է և ֆոտոմոդել:

Քաղվածքներ

  • Ես ոչնչի համար չեմ ափսոսում. երբեք չեմ ափսոսել: Ես չեմ հավատում, որ ափսոսանքը կարող է ինչ-որ արդյունք տալ: Քանի դեռ դու ափսոսում ես, դու մեղադրում ես քեզ, քանի դեռ մեղադրում ես քեզ, դու վանդակում ես:
  • Երբեք պետք չէ մեղավորներ փնտրել: Պետք է ապրել առանց որևէ մեկին ցավեցնելու, մեղադրելու… պետք է ապրել միանգամայն ազատ:
  • Մենք ինչ-որ մեկին սիրում ենք ոչ թե նրա համար, որ վերջապես հանդիպել ենք մեր իդեալին, այլ այն պատճառով, որ գտել ենք մեր իդեալը անկատար մեկի մեջ:
  • Իմ մտերիմների շրջանակը խիստ նեղ է, ուստի քչերի հետ կարող եմ ինձ թույլ տալ իսկապես անկեղծ լինել: Հենց այդ պատճառով մենակությունը երբեմն բավականին արժանի զրուցակից է:
  • Երբ դու ի սրտե ինչ-որ լավ բան ես անում հանուն մյուսների և դրան ի պատասխան շնորհակալություն չես ակնկալում, ինչ-որ մեկը դրա մասին գրում է ճակատագրի գրքում և քեզ ուղարկում է այնպիսի երջանկություն, որի մասին անգամ երազել չէիր կարող[1]:
  • Մարդիկ ասում են, որ դու գնում ես սխալ ճանապարհով, երբ դա ուղղակի քո ճանապարհն է։
  • Նույնիսկ ուժեղ մարդկանց անհրաժեշտ է ուժեղ մեջք: Դա վերաբերվում է և կանանց, և տղամարդկանց։
  • Պետք է ամեն մի օրը ապրես այնպես, կարծես դա վերջինն է, որպեսզի ոչնչի համար չզղջաս։
  • Ամենալավ բանը, որին ընդունակ է մարդը, դա այն է, երբ նա ապրում է զգացմունքներով, բայց զգում է սրտով։
  • Երբ ինչ-որ մեկը քեզ սիրում է, և երբ դու ինչ-որ մեկին երջանկացնում ես, սկսում ես քեզ զգալ, որպես աշխարհի ամենագեղեցիկ մարդ։
  • Ինքնասպանությունը դա այն երևույթն է, երբ մարդը գնում է Ասծո մոտ առանց հրավերքի։
  • Սերը դա այն է, երբ դու տալիս ես, և ցանկանում ես ավելի շատ տալ, իսկ կիրքն այն է, երբ դու վերցնում ես, և ցանկանում ես ավելի շատ վերցնել։
  • Գիտե՞ք՝ ինչն է իրավունք վերապահում կնոջը մեքենայով կանգ առնել Լոս Անջելեսի հաշմանդամների համար նախատեսված կայանում։ Առաջին չափսի կրծկալը
  • Երեխաները մեր թուլությունն են, միևնույն ժամանակ նաև մեր ուժն են
  • Արցունքներով ոչնչի չես հասնի, գրկախառնությունը դժվար պահերին չի օգնի, բայց երջանկությունը պետք է կիսես միայն այն մարդու հետ, ում սիրում ես: Իսկ դատարկությունը և հուսահատությունը ավելի լավ է հաղթահարես ինքդ
  • Պատասխանատվությունը շատ մեծ ուժ է իրենից պարունակում: Միշտ հնարավորություն կա փոխել կյանքի ընթացքը, և դիմակայել այն մարդկանց ագրեսիային, ովքեր մնում են անպատիժ
  • Երբ դու սխալվում ես, դա ոչ մեկին չպետք է վերաբերի: Այն ինչը մարդիկ համարում են սխալ, քեզ համար այդ նույնը կարող է լինել գիտակցված ընտրություն:

Ծանոթագրություննեչ


Աղբյուրներ

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Անջելինա Ջոլի հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիպահեստի լոգոն
Վիքիպահեստի լոգոն
Վիքիպահեստում կա այս նյութին առնչվող էջ՝