«Սթիվ Ջոբս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:2011 մահեր ՀոթՔաթ գործիքով
Տող 21. Տող 21.
[[Կատեգորիա:1955 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1955 ծնունդներ]]
[[Կատեգորիա:2011 մահեր]]
[[Կատեգորիա:2011 մահեր]]
[[Կատեգորիա:Ամերիկացի գործարարներ]]

18:10, 10 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

Սթիվ Ջոբս (անգլ.՝ Steven Paul Jobs, Steve Jobs) (փետրվարի 24, 1955 - հոկտեմբերի 5, 2011), ամերիկացի ճարտարագետ, գործարար, Էփլ (Apple) կորպորացիայի հիմնադիր և գլխավոր տնօրեն։

Քաղվածքներ

  • Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ներդրումն ունենանք աշխարհում, այլապես` ինչո՞ւ ենք ապրում:
  • Ես չեմ վստահում համակարգչին, որը չեմ կարող բարձրացնել:
  • Համոզված եմ, որ հաջողակ ձեռներեցներին անհաջողակներից բաժանող ամեն ինչի կեսը համառությունն է:
  • Դուք չեք կարող հաճախորդին ուղղակի հարցնել, թե նա ինչ է ուզում, մինչ դուք դա անեք, նա արդեն նոր ցանկություններ կունենա:
  • Մարդիկ հաճախ չեն հասկանում` ինչ են ուզում, քանի դեռ ինքդ դա ցույց չես տալիս:
  • Ես իմ բոլոր տեխնոլոգիաները կտայի Սոկրատեսի հետ հանդիպման դիմաց:
  • Մի անգամ Պաբլո Պիկասոն ասել էր. «Լավ նկարիչները կրկնօրինակում են, մեծ նկարիչները` գողանում»: Մենք երբեք չենք ամաչել ուրիշի հանճարեղ մտքերը գողանալուց:
  • Երբ ես գումարի պակաս էի ունենում, նստում էի մտածելու, ոչ թե վազում էի գումար վաստակելու. գաղափարը ամենաթանկարժեք ապրանքն է աշխարհում:
  • Անցած ճանապարհը հենց պարգևատրումն է:
  • Սխալներ թույլ չտալ, նշանակում է լիարժեք կյանք չապրել:
  • Ձեր ժամանակը սահմանափակ է, մի ծախսեք այն ուրիշների կյանքով ապրելու վրա:
  • Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ՝ գլխով:

Աղբյուրներ