«Վիրջինյա Վուլֆ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Woolf by Beresford 2.jpg|244px|thumb|right|Վիրջինյա Վուլֆ]]
[[Պատկեր:Woolf by Beresford 2.jpg|244px|thumb|right|Վիրջինյա Վուլֆ]]
'''Վիրջինյա Վուլֆ''' ({{lang-en|Virginia Woolf}}, Հունվարի 25, 1882 - Մարտի 28, [[1941]]), անգլիացի գրող:
'''Վիրջինյա Վուլֆ''' ({{lang-en|Virginia Woolf}}, հունվարի 25, 1882 - մարտի 28, [[1941]]), անգլիացի գրող:


== Քաղվածքներ ==
== Քաղվածքներ ==

09:14, 15 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Վիրջինյա Վուլֆ

Վիրջինյա Վուլֆ (անգլ.՝ Virginia Woolf, հունվարի 25, 1882 - մարտի 28, 1941), անգլիացի գրող:

Քաղվածքներ

Սեփական սենյակը

  • Գուցե դուք զարմանաք, թե ինչ կապ ունի այստեղ սեփական սենյակը. չէ որ ձեր հարցը կնոջն ու գրականությանն էր վերաբերում: Կփորձեմ բացատրել: Երբ ինձ խնդրեցին գրել կնոջ և գրականության կապի մասին, ես նստեցի գետի ափին ու սկսեցի մտորել այս երկու բառերի արանքում թաքնված մեծ աշխարհի շուրջ:
  • Արդեն կանգնած էի այդ հսկա գրադարանի շեմին: Ու երևի արդեն բացել էի դուռը, որովհետև այդ նույն պահին, որպես գրադարանի պահապան հրեշտակ, կողքիս հայտնվեց բարի, ճերման թևերին փոխարինող սև թիկնոցով մի ալեհեր տղամարդ: Ինձ ներս ուղեկցելով նա բացատրեց, որ կանանց թույլատրվում է մտնել գրադարան միայն համալսարանի խորհրդի անդամների ուղեկցությամբ կամ էլ նրանց գրավոր թույլտվությամբ:
  • Ինչո՞ւ են տղամարդիկ գինի խմում, իսկ կանայք՝ ջուր: Ինչո՞ւ են նրանք այդքան առաջընթաց ունենում, իսկ մենք մնում ենք ստվերում՝ աղքատության մեջ: Ի՞նչ ազդեցություն է ունենում աղքատությունը գրականության վրա: Ինչպիսի՞ պայմաններ են անհրաժեշտ արվեստի գործեր կերտելու համար ու նման հազարավոր անպատասխան հարցեր:
  • Կանայք տղամարդկանցից աղքատ են, իսկ պատճառներն անթիվ են:
  • Գրականությունը երևակայության ծնունդն է, այն ոչ գիտություն է, ոչ էլ ասեղ, որն եթե չապացուցվի, չգրվի, ապա կանհետանա: Գրականությունը, ասես մի սարդոստայն՝ աներևույթ, եթերային՝ կապված է կյանքին, նրա ամեն մի անկյանը:
  • Այս ժամանակակից գրականության անթիվ խոստովանանքներից ու ինքնավերլուծումներից ակնհայտ է դառնում, որ հանճարեղ ստեղծագործության ստեղծումը պահանջում է անասելի դժվարությունների հաղթահարում: Ամենուր հանդիպող խոչընդոտներ, ամենուր ստեղծագործ գրչից ծնվող ամբողջական ու բանական մտքերին խանգարող փորձեր... նորից այդ նյութական խոչընդոտները:

Աղբյուրներ

  • Վիրջինյա Վուլֆ, Սեփական սենյակը, անգլերենից թարգմանեց Մանիկ Եգանյանը, Արտասահմանյան գրականություն, 3-4, 2012: