«Նար-Դոս»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:Nar-Dos.jpeg|մինի|Նար-Դոսը]] |
|||
'''[[w:Նար-Դոս|Նար-Դոս]]''' (Միքայել Զաքարի Հովհաննիսյան) ([[մարտի 1]], [[1867]] – [[հուլիսի 13]], [[1933]]), հայ գրող։ |
'''[[w:Նար-Դոս|Նար-Դոս]]''' (Միքայել Զաքարի Հովհաննիսյան) ([[մարտի 1]], [[1867]] – [[հուլիսի 13]], [[1933]]), հայ գրող։ |
||
20:14, 3 Օգոստոսի 2015-ի տարբերակ
Նար-Դոս (Միքայել Զաքարի Հովհաննիսյան) (մարտի 1, 1867 – հուլիսի 13, 1933), հայ գրող։
Քաղվածքներ
- Իրավ է, գրականությունը կյանքի հայելին է, բայց միայն դրանով չի սահմանափակվում նրա դերը. նա կյանքի դպրոցն էլ է: Հայելու մեջ ցույց է տալիս ինձ, որ ճակատիս մուր է քսված, բայց միջոց էլ է սովորեցնում այդ մուրը սրբելու:[1]
- Ա՜խ, ինչքան քաղցր է ստեղծագործելը: Աշխարհիս երեսին ոչ մի քաղցրություն դրան չի հասնիլ: Կյանքիս մեջ միակ բարոյական, առողջացնող, ազնվացնող ու քնքշացնող զվարճությունն ու երջանկությունը, որ զգացել եմ ես ու զգում եմ, այդ այն ժամանակ է միայն, երբ եռանդ կա և գրում եմ:[2]
- Հայոց լեզուն. որքան աւելի կը զբաղիմ իրմով, ինձ կը թուի ճոխութեան հրաշք եւ ոսկիի հանք. որքան կը մշակես՝ այնքան կե զտուի եւ կը շողշողայ. որքա՛ն գոյներ ունի եւ արտահայտչական հնարաւորութիւններ...[3]
- Գեղարվեստական գրականությունը ահագին դեր ունի կատարելու հայերիս մեջ[4]:
- Հայոց վիպասանությունը պետք է տենդենցիզոզ (միտումնավոր) լինի. հայ վիպասանը պետք է իդեալներ տա, որովհետև քաղաքական ու սոցիալական հայտնի անբարեպաստիկ պայմանների մեջ հոգին ու զգացմունքները բթացած հայը ավելի, քան մի ուրիշ ազգի մարդ, կարոտ է իդեալների...[4]
- Գեղեցկությունը կուտակված պաճուճանքի մեջ չէ, գեղեցկությունը պարզության մեջ է[4]:
- Բավական չէ, որ գրականությունը ցույց տա այն, ինչ որ կա կյանքի մեջ, պետք է նա ցույց տա և այն, ինչ որ ցանկալի է, որ լինի[4]:
- Ռեալիզմի սկզբունքն է իրական կյանքը ինչպես որ է և մարդու հոգին... կյանքի ճշմարտությունը և հոգեբանական անալիզը[4]:
Մեջբերումներ Նար-Դոսի մասին
- Նար-Դոսին անձամբ ճանաչելու օրից սկսած, և շարունակ, ես մի անայլայլ զգացում եմ ունեցել դեպի այդ հազվագյուտ, ընտիր մարդը- սիրո ու հարգանքի զգացում։ Նրա հոգին առաքինությունների բյուրեղացումն էր- մարդասեր, ընկերասեր, կարեկցող, ազնիվ և անհունորեն համեստ։ ․․․Նար-Դոսի մեջ մարդը և գրողը իրարից անբաժան էին և իրար չժխտող։
Աղբյուրներ
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 177.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 152.
- ↑ Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. ISBN 978-99930-4-9203-3.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 63:
- ↑ Զ․ Մ․ Գրիգորյան, Ա․ Ա․ Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 72։