«Հիմարություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 64. Տող 64.
* Ոչ մի բանի վրա չզարմանալը հիմարության, այլ ոչ թե խելքի նշան է<ref name="Ասույթներ196"/>:
* Ոչ մի բանի վրա չզարմանալը հիմարության, այլ ոչ թե խելքի նշան է<ref name="Ասույթներ196"/>:
::''[[Ֆյոդոր Դոստոևսկի]]''
::''[[Ֆյոդոր Դոստոևսկի]]''

* Հիմարներն ավելի շատ խոսում են իմաստության մասին, իսկ սրիկաները՝ առաքինության<ref name="Ասույթներ196"/>:
::''[[Պաուլ Էռնեստ]]''

* Եթե հիմարը վախենար հիմարություն անելուց, հիմար չէր լինի<ref name="Ասույթներ196"/>:
*Ծիծաղել խելացի մարդկանց վրա. այս է հիմարների առավելությունը<ref name="Ասույթներ196"/>:
::''[[Ժան Լաբրյուեր]]''

* Խելացի մարդկանց ծանակելը հիմարների բնական առավելությունն է<ref name="Ասույթներ196"/>:
::''[[Ալֆոնս Լամարթին]]''

* Գետանցի ժամանակ ձիերը փոխելը խալացի արարքն չէ<ref name="Ասույթներ196"/>:
::''[[Աբրահամ Լինկոլն]]''

* Էշն առյուծի մորթու մեջ էլ էշավարի կզռա<ref name="Ասույթներ196"/>:
::''[[Լուկիանոս]]''
== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

13:58, 14 Հունիսի 2015-ի տարբերակ

Հիմարություն, առողջ դատողություն կատարելու անընդունակություն:

Քաղվածքներ

  • Իմացի՛ր, որ հիմարներին պետք է պատասխանել լռությամբ[1]:
Կաբուս
  • Հիմարությունն արմատախիլ անելն ավելի դժվար է, քան մի վանք կառուցելը[1]:
Արամ Մանուկյան
  • Ով իրեն չի հարգում, նա դժբախտ է, բայց նա, ով չափից դուրս գոհ է իրենից, նա հիմար է[1]:
Մոպասան
  • Հիմարը խելացի մարդու նկատմամբ մի առավելություն ունի. նա միշտ գոհ է ինքն իրենից[1]:
Նապոլեոն Բոնապարտ
  • Հիմարության դեմ անզոր են նույնիսկ աստվածները[1]:
Ֆրիդրիխ Շիլլեր
  • Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան[1]:
Ջիվանի
  • Հիմար է նա, ով արհամարհանքով է վերաբերվում իր հակառակորդին[1]:
Գեորգ Ռոլենհագեն
  • Հիմարներն ամոթխած չեն լինում[1]:
Ժան Ժակ Ռուսո
  • Դուն էն գլխեն իմաստուն իս, խելքդ հիմարին բաբ մի անի[1]:
Սայաթ-Նովա
  • Հիմարին բարիք անելը նույնն է, ինչ ծովին ջուր ավելացնելը[1]:
Միգել Սերվանտես
  • Ոչ թե չիմացողն է հիմար, այլ իմանալ չցանկացողը[1]:
Գրիգորի Սկովորոդա
  • Բոլոր հիմարությունները տգիտությունից են[1]:
Սոկրատես
  • Լավ է մարդ ձագեր կորցրած արջին հանդիպի, քան թե հիմարին՝ հիմարության ժամանակ[2]:
Սողոմոն Իմաստուն
  • Միայն հիմարներն են կամայականությունն անվանում ազատություն[2]:
Տակիտոս
  • Մոլորվելը հատուկ է ամեն մեկին, բայց իրենց մոլորության մեջ համառում են միայն հիմարները[2]:
Ցիցերոն
  • Լինում է երկու տեսակ հիմարություն՝ սակավախոս և շատախոս[3]:
Օնորե դը Բալզակ
  • Ամեն մի հիմար կգտնի է՛լ ավելի մեծ հիմարի, որը կսկսի նրանով զմայլվել[3]:
  • Աշխարհում հիմարներն ավելի շատ են, քան խաբեբաները, այլապես խաբեբաներն ապրելու միջոց չէին ունենա[2]:
Նիկոլա Բուոլա
  • Խելացի ձևացող հիմարից ավելի վտանգավոր բան չկա[3]:
Վոլֆգանգ Գյոթե
  • Բոլոր հիմարները համառ են, և բոլոր համառները՝ հիմար[3]:
Բալթազար Գրասիան
  • Իր հիմարությունը խոստովանող մարդն արդեն հիմար չէ[3]:
  • Ոչ մի բանի վրա չզարմանալը հիմարության, այլ ոչ թե խելքի նշան է[3]:
Ֆյոդոր Դոստոևսկի
  • Հիմարներն ավելի շատ խոսում են իմաստության մասին, իսկ սրիկաները՝ առաքինության[3]:
Պաուլ Էռնեստ
  • Եթե հիմարը վախենար հիմարություն անելուց, հիմար չէր լինի[3]:
  • Ծիծաղել խելացի մարդկանց վրա. այս է հիմարների առավելությունը[3]:
Ժան Լաբրյուեր
  • Խելացի մարդկանց ծանակելը հիմարների բնական առավելությունն է[3]:
Ալֆոնս Լամարթին
  • Գետանցի ժամանակ ձիերը փոխելը խալացի արարքն չէ[3]:
Աբրահամ Լինկոլն
  • Էշն առյուծի մորթու մեջ էլ էշավարի կզռա[3]:
Լուկիանոս

Աղբյուրներ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 197:
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 198:
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 196: