«Դանիել Վարուժան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Varujan.jpg|thumb|left|Դանիել Վարուժանը]]
[[Պատկեր:Varujan.jpg|thumb|left|Դանիել Վարուժանը]]


'''[[w:Դանիել Վարուժան|Դանիել Վարուժան]]''' (իսկական անունը՝ '''Դանիել Չպուքքարյան''', [[ապրիլի 20]], [[1884]] - [[օգոստոսի 26]], [[1915]]), [[w:Արևմտյան Հայաստան|արևմտահայ]] բանաստեղծ:
'''[[w:Դանիել Վարուժան|Դանիել Վարուժան]]''' (իսկական անունը՝ '''Դանիել Չպուգքարյան''', [[ապրիլի 20]], [[1884]] - [[օգոստոսի 26]], [[1915]]), [[w:Արևմտյան Հայաստան|արևմտահայ]] բանաստեղծ:


==Քաղվածքներ==
==Քաղվածքներ==

03:42, 2 Հունիսի 2015-ի տարբերակ

Պատկեր:Varujan.jpg
Դանիել Վարուժանը

Դանիել Վարուժան (իսկական անունը՝ Դանիել Չպուգքարյան, ապրիլի 20, 1884 - օգոստոսի 26, 1915), արևմտահայ բանաստեղծ:

Քաղվածքներ

  • Փառք հայ տառերուն, որոնք անիմանալի խնամիութեամբ մոգական գրիչներու տակ հաւաքուած՝ Եղիշէին լեզուն ոսկի ըրին, Բագրատունիինը՝ ադամանդ, եւ Ալիշանինն ու Հայրիկինը՝ մեղր քաղցրահոս: Հայ լեզուն այդ տառերու սանդխտամատերուն վրայ ոտն առ ոտն բարձրացաւ ամէն դարու ճակատին վրայ՝ հոն փորագրելու համար անմահութիւնը մեր ժողովուրդին:[1]
  • Միակ նպատակս է հայրենիքիս օգտակար դառնալ. ահա գաղափարականը, որ զիս կոգևորե և կկանգնե. արդ միայն իրմով կապրիմ, իրմով եմ հաղթական...[2]:
  • Իսկ բաղձանքս, - եթե կուզեք, - բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա[2]:
  • Կուզեմ համբուրել այն բոլոր տեղերը, ուր նահատակ մը ինկավ կամ հերոս մը կոխեց: Մենք այնքան մեծ ենք, որքան որ հողեն կխմենք մեր զգացումները: Ամեն ինչ հոդ է: Դեպի մեր պապերուն[2]:
  • Ըստ ինձ և տակավին ինձի համար՝ ահա օրենքս՝ մեր գրականության մեջ արվեստը հայ պետք է ըլլա, իսկ անոր հատակը կամ հիմը կազմող գաղափարը՝ համամարդկային...[2]
  • ...Արվեստի գործ մը հեղինակին սրտեն փրթած փերթ մըն է՝ թարմ, արյունով և կյանքով դեռ բաբախուն...[2]
  • Մայր ըլլալ և բանաստեղծ ըլլալ նույն բանն է. երկուքն ալ կը բաժնվին և կ'անմահանան ուրիշ էակներու մեջ - մին կ'ապրի տասնի մեջ, իսկ մյուսը կ'ապրի միլիոններու մեջ[2]:
  • Ըղեղներ կան, որոնք ադամանդներ են. առանց ուրիշե մը լույս ծծելու՝ լույս կ'արտաբերեն...:
Անոնք բանաստեղծներու ըղեղներն են[2]:

Աղբյուրներ

  1. Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք, ed (2007). Ներբող Մայրենիին. Հեղինակային հրատարակութիւն. ISBN 978-99930-4-9203-3. 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 51:


Արտաքին հղումներ

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Դանիել Վարուժան հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանը
Վիքիդարանը
Վիքիդարանն ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է