«Վաչագան Սարգսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
Տող 39. Տող 39.
[[Կատեգորիա:Հայ հրապարակախոսներ]]
[[Կատեգորիա:Հայ հրապարակախոսներ]]
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ]]
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ]]
[[Կատեգորիա:Մայիսի 25 ծնունդներ]]

15:58, 19 Մայիսի 2015-ի տարբերակ

Վաչագան Ադիբեկի Սարգսյան (ծնվ.` 1951 մայիսի 25-ին), հայ գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։ Գրական կեղծանունը՝ ՎԱՍ։ Հայաստանի գրողների միության անդամ 2007 թվականից։

Ասույթներ

  • Եթե կինը կանչում է, ու տղամարդը չի գնում, ուրեմն տղամարդը արդեն գնացել է… ձեռքից:
  • Կինն ու երկրագունդը նման են իրար. երկուսն էլ ֆռռացնում են մեզ, բայց մենք դա չենք զգում:
  • Հիշե՜ք. կանայք սիրում են ՇՓՈՒՄ` Շատ Փող Ունեցող Մարդու:
  • Կանայք ուզում են սիրել, իսկ տղամարդիկ սիրում են ուզել:
  • Սիրային եռանկյան բութ անկյունը միշտ էլ ամուսինն է:
  • Երբ կինը տղամարդուն ասում է` թանկագինս, ուզում է ասել` թանկ է գինս:
  • Ինձ համար կյանքում երեք կարևոր բան կա. առաջին, երկրորդ, երրորդ:
  • Ոչ ոք ձեռք չմեկնեց ինձ, ու թե մեկնեց էլ` ուզելու համար:
  • Եթե իշխանավորն սկսում է փրփրել, ուրեմն շատ է օճառվել:
  • Ի տարբերություն գարեջրավաճառների` իշխանությունը ժողովրդին գարին առանձին է տալիս, ջուրը` առանձին:
  • Իշխանավորի վրայից խանությունը հանիր, տակն ինչ մնա` էն էլ իր բախտն է:
  • Քաղաքականությունն անմաքուր բան է դառնում, երբ մեջը աղ չկա:
  • Պարոնայք, քաղաքական դաշտն արոտավայր չէ:
  • Ժողովրդի սպառողական զամբյուղի մեջ ընդամենը մի հատ համբերության բաժակ է դրված:
  • Մինչև ընդդիմությունը չլացի, իշխանությունը կուտ չի տա:
  • Աստված ստեղծեց հային, իսկ սատանան, նրան հակառակ, ստեղծեց մեկ ուրիշ հայի:
  • Լավություն անելուց առաջ մտածի՜ր, թե ինչպես ես տակից դուրս գալու:
  • Օվկիանոսում խեղդվողի վերջին հույսը օվկիանոսը խմելն է:
  • Ամեն ինչ կարելի է անել, բայց ամեն ինչ կարելի՞ է անել:
  • Հենման կետ որոնողը բազմակետի հանդիպեց ու չիմացավ` ինչ անի:[1]

Աղբյուրներ


Երկեր

  • Ասույթներ համենայն դեպս (2011)

Արտաքին հղումներ

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վաչագան Սարգսյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: