«Անկումը»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 587 բայտ ,  6 տարի առաջ
* Չկարծեք, որ ձեր բարեկամները Ձեզ զանգ կտան ամեն երեկո, ինչպես պարտավոր էին, իմանալու համար, թե արդյոք ճիշտ այդ երեկոյան չէ՞, որ դուք որոշում եք ինքնասպան լինել կամ պարզապես ընկերակցության կարիք չունե՞ք, դուրս գալու տրամադրություն չունե՞ք։ Բայց ոչ, եթե զանգահարեն, հանգիստ եղեք, դա կլինի այն օրը, երբ դուք մենակ չեք, երբ կյանքը գեղեցիկ է։ Ավելի շուտ նրանք ձեզ կմղեն ինքնասպանության, թելադրելով, որ դա միակ ելքն է ձեր դրության մեջ։
* Ես վիճում եմ մարդկանց հետ, բայց ես ոչ թե ներում, այլ պարզապես մոռանում եմ վիրավորանքները։ Եվ նա, ով կարծում էր, թե ատում եմ իրեն, ապշում է` տեսնելով, որ ես մեծ ժպիտով եմ դիմավորում իրեն։ Ըստ իր բնավորության` նա հիանում է իմ մեծահոգությամբ, կամ արհամարհում է իմ վախկոտությունը, առանց մտածելու, որ իմ տրամաբանությունը ավելի պարզ է։ Ես նույնիսկ իր անունը մոռացած եմ լինում։ Մարդիկ իրար էին հաջորդում, ուզում էին կպչել ինձ, բայց կպչելու ոչինչ չկար, և դա նրանց պարզապես դժբախտացնում էր։ Որովհետև ես պարզապես մոռանում էի նրանց։ Ինձնից բացի ես ոչ մի բան չեմ հիշում։
* Ձեր բարեկամներին մի հավատացեք, մանավանդ, երբ նրանք ուզում են, որ իրենց հետ անկեղծ լինեք։ Նրանք հույս ունեն միայն, որ դուք պիտի քաջալերեք իրենց իսկ մասին ունեցած լավ կարծիքը, նրանց տալով հավելյալ վստահություն` ձեր անկեղծության խոստովանությամբ։ Եվ եթե ուրեմն այդ վիճակում եք, խոստացեք ճշմարիտ լինել և ստեք, որքան կարող եք։
 
== Ծանոթագրություններ ==
218

edits

Նավարկման ցանկ