«Անկումը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
Տող 10. Տող 10.
* Դու ծանոթանում ես նոր մարդու հետ և սուզվում ես նրա մեջ։ Կան այնպիսի մարդիկ, որոնք խորն են ու Դու լողանում ես նրանց մեջ, վայելում ես նոր զգացողությունները, նոր գիտելիքները, նոր փորձը: Բայց ինքդ քո մեջ, Դու հասկանում ես, որ մի օր էլ այդ խորը մարդու հատակին կհասնես և կլինի՞ արդյոք բավական տվյալ խորությունը, որպեսզի Դու մնաս։ Կան նաև մանր մարդիկ, որոնց մեջ Դու մտնում ես ասես առվակի մեջ և միանգամից զգում ես նրանց հատակը։ Դու դուրս ես գալիս նրանց միջից արագորեն, անցավ, առանց հույզերի և հեշտությամբ շարժվում ես առաջ, կարծես նրանք երբեք էլ չեն եղել։ Խորը մարդիկ երկար են հիշվում։

* Մարդիկ անմահություն են խաղում, մինչդեռ նույնիսկ չգիտեն՝ մի քանի շաբաթ հետո կամ թեկուզ հաջորդ առավոտը կարո՞ղ են ոտքի կանգնել։
* Մարդիկ անմահություն են խաղում, մինչդեռ նույնիսկ չգիտեն՝ մի քանի շաբաթ հետո կամ թեկուզ հաջորդ առավոտը կարո՞ղ են ոտքի կանգնել։
* Չկարծեք, որ ձեր բարեկամները Ձեզ զանգ կտան ամեն երեկո, ինչպես պարտավոր էին, իմանալու համար, թե արդյոք ճիշտ այդ երեկոյան չէ՞, որ դուք որոշում եք ինքնասպան լինել կամ պարզապես ընկերակցության կարիք չունե՞ք, դուրս գալու տրամադրություն չունե՞ք։ Բայց ոչ, եթե զանգահարեն, հանգիստ եղեք, դա կլինի այն օրը, երբ դուք մենակ չեք, երբ կյանքը գեղեցիկ է։ Ավելի շուտ նրանք ձեզ կմղեն ինքնասպանության, թելադրելով, որ դա միակ ելքն է ձեր դրության մեջ։

== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

10:29, 15 Մայիսի 2015-ի տարբերակ

Անկումը (ֆր՝. La Chute), Ալբեր Քամյուի վիպակը։ Լույս է տեսել 1956 թվականին։ Սա նրա վերջին ավարտած վիպակն է։

Քաղվածքներ

  • Ինչքան շատ եմ ես ինձ մեղադրում, այնքան շատ իրավունք ունեմ ձեզ քննադատելու[1]։
  • Եթե դուք հանցագործին ասեք, որ իր կատարած հանցանքը կապված չէ նրա բնույթի, բնավորության հետ, այլ հետևանք է նրա կյանքի դժբախտ դեպքերի` նա ձեզ անսահման շնորհակալ կլինի[1]։
  • Բայց գիտե՞ք՝ ինչո՞ւ ենք մենք միշտ ավելի արդար և ավելի առատաձեռն մահացածների նկատմամբ։ Պատճառը պարզ է։ Նրանց նկատմամբ պարտավորություն չունենք[1]։
  • Ես սիրում եմ ապրել, ահա իմ իսկական թուլությունը: Ես կյանքը այնքան եմ սիրում, որ անկարող եմ կյանքից դուրս որևէ բան երևակայել։ Ես մահանում էի անմահ լինելու ցանկությունից[1]։
  • Մենք չենք կարող որևէ մեկի անմեղությունը հաստատել, մինչդեռ մի հարվածով կարող ենք հաստատել բոլորի հանցավոր լինելը[1]։
  • Կարևորը ամեն ինչ ինքն իրեն թույլ տալ կարողանալ է, նույնիսկ սեփական անարժանությունը ժամանակ առ ժամանակ բարձր ձայնով քարոզելը։
  • Դու ծանոթանում ես նոր մարդու հետ և սուզվում ես նրա մեջ։ Կան այնպիսի մարդիկ, որոնք խորն են ու Դու լողանում ես նրանց մեջ, վայելում ես նոր զգացողությունները, նոր գիտելիքները, նոր փորձը: Բայց ինքդ քո մեջ, Դու հասկանում ես, որ մի օր էլ այդ խորը մարդու հատակին կհասնես և կլինի՞ արդյոք բավական տվյալ խորությունը, որպեսզի Դու մնաս։ Կան նաև մանր մարդիկ, որոնց մեջ Դու մտնում ես ասես առվակի մեջ և միանգամից զգում ես նրանց հատակը։ Դու դուրս ես գալիս նրանց միջից արագորեն, անցավ, առանց հույզերի և հեշտությամբ շարժվում ես առաջ, կարծես նրանք երբեք էլ չեն եղել։ Խորը մարդիկ երկար են հիշվում։
  • Մարդիկ անմահություն են խաղում, մինչդեռ նույնիսկ չգիտեն՝ մի քանի շաբաթ հետո կամ թեկուզ հաջորդ առավոտը կարո՞ղ են ոտքի կանգնել։
  • Չկարծեք, որ ձեր բարեկամները Ձեզ զանգ կտան ամեն երեկո, ինչպես պարտավոր էին, իմանալու համար, թե արդյոք ճիշտ այդ երեկոյան չէ՞, որ դուք որոշում եք ինքնասպան լինել կամ պարզապես ընկերակցության կարիք չունե՞ք, դուրս գալու տրամադրություն չունե՞ք։ Բայց ոչ, եթե զանգահարեն, հանգիստ եղեք, դա կլինի այն օրը, երբ դուք մենակ չեք, երբ կյանքը գեղեցիկ է։ Ավելի շուտ նրանք ձեզ կմղեն ինքնասպանության, թելադրելով, որ դա միակ ելքն է ձեր դրության մեջ։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հինգ վիպակ», Երևան, «Ապոլոն», 1991 թ.