«Գարեգին Նժդեհ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
Տող 20. Տող 20.
*Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական:<ref>{{cite book |title=Մտքի Հրավառություն|editor=Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան|publisher=Զանգակ-97 հրատարակչություն|ISBN=99930-2-263-2|year=2002|page=153}}</ref>
*Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական:<ref>{{cite book |title=Մտքի Հրավառություն|editor=Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան|publisher=Զանգակ-97 հրատարակչություն|ISBN=99930-2-263-2|year=2002|page=153}}</ref>


*Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:<ref name="Գարեգին Նժդեհ"> [http://www.eutyun.am/S/1/ABOUT/ABOUT.htm Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը]</ref>
*Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական [[հայրենիք]] չի ունենա:<ref name="Գարեգին Նժդեհ"> [http://www.eutyun.am/S/1/ABOUT/ABOUT.htm Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը]</ref>


*Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:<ref name="Գարեգին Նժդեհ"/>
*Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:<ref name="Գարեգին Նժդեհ"/>

09:26, 20 հունվարի 2015-ի տարբերակ

Պատկեր:Garegin (Karekin) Nzhdehs.jpg
Գարեգին Նժդեհ

Գարեգին Նժդեհ, իսկական անունը` Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան, (հունվարի 1, 1886 - դեկտեմբերի 21, 1955) Հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր, ծնվել է հայոց Նախիջևան գավառի Կզնուտ /այժմ` Կյուզնուտ/ գյուղում։

Ենթագլուխ

"Ապագա պատմաբանը Դիոգենեսի պես լապտեր վերցրած պետք է քրքրե մեր ներկա դարի պատմությունը, որ գտնե այն գաղափարական գործիչներին, որոնց գործը նմանվում է հին հեքիաթների դարու հերոսների գործունեությանը: Հայ ներկա իրականության մեջ ապագա անաչառ պատմաբանը շատ քչերին կգտնի, որոնց անունը արժանի կլինի հավերժ ացնելու... Անշուշտ ու անկասկած, դրանց թվում կլինի եւ Գարեգին Նժդեհի անունը..." "Սյունիք",Գորիս 1920թ., թիվ

Աղբիւրներով

  • Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:[1]
  • Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:[2]
  • Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:[2]
  • Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես...[3]
  • Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության:[4]
  • Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական:[5]
  • Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:[6]
  • Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:[6]
  • Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը - վերադաստիարակությունն է:[6]
  • Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:[6]
  • Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում:[7]
  • Իմ ազգային դաւանանքը թոյլ չի տալիս թշնամանք տածել դէպի որեւէ հայ մարդ:[8]
  • Եօթնիցս ստոր է նա, ով գերադասում է կեանքը մահէն բոլոր պարագաների մէջ:[8]
  • Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում:[9]
  • Քաջերի յարութիւնն է մահը:[9]
  • Ապստամբ ժողովրդին միայն Աստուած կարող է յաղթել:[10]
  • Մի ժողովուրդ` մի ընտանիք:[11]
  • Սիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատութիւն ունի, ում ոյժի բաժակը լցուած է յորդելու, թափուելու աստիճան:[12]
  • Այն օրից, ընթերցող, երբ հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագաւորեց Հայաստանում:[13]
  • Ով հեռանում է կրօնից, անձնասպանօրէն կտրում է իր հոգեւոր զարկերակը:[14]
  • Մի օր հայութիւնը պիտի ների թրքութեան, բայց ոչ ծունկի ելած նրա առջեւ, պարտուելուց յետոյ, այլ նրան ծնկի բերած` ծեծելուց յետոյ:[15]
  • Միայն նա է ճշմարտօրէն մեծը, որը մեծ զաւակն է նախ իր ժողովրդի, եւ ապա մարդկութեան:[16]
  • Ամեն մէկ «ես» յանցաւոր ապստամբ մը, ամեն մէկ «ես»-ականութիւն` բարոյական մահափորձ մըն է այն Մեծ Ամբողջին դէմ, որ ԱԶԳ կը կոչենք:[17]
  • Չմնաց, աշխարհում գրեթէ չմնաց ցեղ, որ մեր բազկի ոյժը չզգար:[18]
  • Սկզբից ի վեր հայութիւնն ու իր քրիստոնէութիւնը ձուլուած են ի մի բնութիւն: Այս երկուսի ճակատագիրը նոյնացած է:[19]
  • Հայ եկեղեցին ազգային եկեղեցի է:[19]
  • Իմ հոգին զոյգ յենարաններ ունի` Աստված եւ հայրենիք:[20]
  • Եթէ կեանքի նպատակը յաճոյքը համարեցիր, վախճանդ կորուստն է:[21]
  • Ոգեշունչ էր քրիստոնէութիւնը եւ հէնց այդ է պատճառը, որ նրա գիրկը նետուողներէն առաջինը եղաւ հայը:[22]
  • Նա (ազգս-Է.Է.) գերագոյն նպատակ է, ես` միջոց:[23]
  • Նա, ով ընդունում է Աստծոյ գոյութիւնը, ընդունում է նաեւ իր պարտականութիւնը հանդէպ գերագոյն իրականութեանց` ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹԻՒՆ:[24]
  • Չկայ, կեանքն ազգին եւ հայրենիքին պատարագելու չափ մեծ երջանկութիւն չկայ աշխարհում:[25]
  • Միայն ազնիւն է զօրաւոր:[26]
  • Անկրօն էակը հրաշունչ զինուոր չի դառնայ:[27]
  • Ներիր, Տէր, ներիր, եթէ մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ Քո դէմ:[28]
  • Ամեն հայ ընդունակ է մարտիրոսանալու, իսկ ամեն մարտիրոս կարող է հերոս լինել:[29]
  • Աւելի լաւ է հայ մարդը համր լինի, քան օտարախօս:[29]
  • Ես անչափ զարմանում եմ, երբ հանդիպում եմ անտաղանդ հայի:[29]
  • Հայը պատճառ չունի կուսակցականանալու. հայը կուսակցականանալու նաեւ իրաւունք չունի:[14]
  • Ամեն հայ դա դու ես. ճակատագրի եղբայր է ամեն հայ:[14]
  • Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել:
  • Երբ թրքությունն այսօր կաշվից դուրս է գալիս սրբելու մեր ցեղագրական հետքներն իսկ մեր պատմական Հայրենիքում, ես ծիծաղում եմ նրա անհատակ տգիտության վրա և հարց եմ տալիս. -Պիտ կարողանա՞ս սպանել հայ ժողովրդի պատմական հիշողությունը: Ո՛չ,- նրա փոխարեն պատասխանում է իրականությունը:
  • Ազգային ոգի – ահա՜ գերագույն հերոսը, միա՜կը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը:
  • Հոգու հիվանդություն ունեն ժողովուրդները, երբ բողոքում են իրենց հայրենիքից:
  • Պիտ պարտվի, պիտ մեռնի կեղծիքը մեր կյանքում, որ ապրի մեր ժողովուրդը:
  • Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը:
  • Հայաստա՛ն, նա, ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չգիտցավ, եւ վաղը պիտի չուզենայ մեռնել՝ քո զավակը չէ՝, հայ չէ:
  • Ահա եւ իմ վերջին խօսքը.
    -Կ'ուզէի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում, յաղթութեան թեւերի վրայ, զօրքերիս գոռ աղաղակների մէջ: Սակայն ուր էլ եւ ինչպէս էլ մեռնեմ, թող սիւնեաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լերան սրտի մէջ ամփոփեն իմ մի բուռ աճիւնը:
    ... Ուր եւ երբ էլ մեռնեմ, հաւատա, իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնութեան պիտի փութայ իր հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո բանակները առաջնորդէ:
    Զինուոր զաւակդ` Նժդեհ, 1937թ., Սոֆիա:[29]

Առանց աղբյուրի

  • Այսօր քո մեջ սպանիր քո վաղվա թշնամուն:

Հատուածներ Մայքլ Արլենին յղուած բաց նամակից

  • Թշնամանալ հարազատ եղբօր դէմ հէնց այն պատճառով, որ նա իր կուսակցութեան փարախէն չէ, կը նշանակէ տկարացնել արտաքին թշնամու դէմ ուղղուած մեր հարուածի թափը: Հերձասիրութեան հին դեւն էր դա, որ տարբեր անուան ու ձեւերի տակ կը շարունակէր օտարի հայասպան դերը, մեծապէս դժուարացնելով մեր վերածնունդի գործը:
  • Այժմ իր (հրէութեան - Է.Է.) բախտի կառքը կը քաշեն ե՛ւ բոլշեւիզմը, ե՛ւ ֆրանմասոնութիւնը, ե՛ւ միջազգային բորսաները, դրամատները, մամուլի մեծագոյն մասը եւն.: Բայց քինաթաքոյց ազգը չբաւականացաւ իր յաղթանակով: Հոգեպէս միշտ քաղցած մարդկութեան[ը] նետած իր մէկ-երկու նորանշան գաղափարներով, ազգերի ծոցի մէջ նա վառեց դասակարգման արնոտ պայքարի կրակը, եւ այսօր - տէր աշխարհի ոսկու երեք քառորդին - նորանոր պատերազմների եւ ընկերային յեղափոխութեանց ուրուականով կը սպառնայ աշխարհին:
  • Մեր պատմութեան ընթացքում - գիտցէ՛ք ե՛ւ այդ - մեծահարուստ հայը չեղբայրացաւ հայ մտաւորականին, ո՛չ էլ ազգերի բախտի հետ խաղացող ոյժերի բարեկամութիւնը փնտռեց:
  • Միայն զմիւռնիացի հայոց հարստութեամբ կարելի պիտի լինէր մի մեծ ՀԱՅԱՍՏԱՆ գնել: Այդ ծով հարստութեան մի չնչին մասն իսկ - որը քեմալականները քամուն տուին - պիտի բաւէր հրէաբար կաշառելու մարդկութեան երեք քառորդի խղճմտանքը, զայն հայասէր դարձնելու աստիճան: Բայց- անէծք մեկուսի երջանկութեան դաւանանքին - հայ ցեղի ապրած եւ ապրուելիք բոլոր տեսակի դժբախտութեանց անիծուած ակնաղբիւրի՛ն անէծք...
  • Ոսկէքսակ հայը չկանգնեց ոսկէգրիչ մտաւորականի թիկունքում, եւ այդ` վերջինի լեզուն կարճ, խօսքն անլսելի եղաւ միջազգային արէօպագների մէջ:
  • Միայն նա է ճշմարտօրէն մեծը, որը մեծ զաւակն է նախ իր ժողովրդի, եւ ապա մարդկութեան:
  • Մենք հաւատում ենք` Գողգոթայէն յետոյ Յարութիւն կայ: Եւ արդա՛ր է մեր հաւատքը:[30]


Աղբյուրներ

  1. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 8. ISBN 99930-2-276-4. 
  2. 2,0 2,1 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 125. ISBN 99930-2-276-4. 
  3. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 80. ISBN 99930-2-263-2. 
  4. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 143. ISBN 99930-2-263-2. 
  5. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 153. ISBN 99930-2-263-2. 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը
  7. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 51. ISBN 99930-2-263-2. 
  8. 8,0 8,1 Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 7. ISBN 978-99941-978-4-2. 
  9. 9,0 9,1 Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 88. ISBN 978-99941-978-4-2. 
  10. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 91. ISBN 978-99941-978-4-2. 
  11. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 94. ISBN 978-99941-978-4-2. 
  12. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 96. ISBN 978-99941-978-4-2. 
  13. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 100. ISBN 978-99941-978-4-2. 
  14. 14,0 14,1 14,2 Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. ISBN 978-99941-978-4-2. 
  15. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 103. ISBN 978-99941-978-4-2. 
  16. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 110. ISBN 978-99941-978-4-2. 
  17. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 111. ISBN 978-99941-978-4-2. 
  18. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 112. ISBN 978-99941-978-4-2. 
  19. 19,0 19,1 Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 115. ISBN 978-99941-978-4-2. 
  20. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 122. ISBN 978-99941-978-4-2. 
  21. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 127. ISBN 978-99941-978-4-2. 
  22. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 130. ISBN 978-99941-978-4-2. 
  23. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 135. ISBN 978-99941-978-4-2. 
  24. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 158. ISBN 978-99941-978-4-2. 
  25. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 162. ISBN 978-99941-978-4-2. 
  26. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 169. ISBN 978-99941-978-4-2. 
  27. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 171. ISBN 978-99941-978-4-2. 
  28. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 175. ISBN 978-99941-978-4-2. 
  29. 29,0 29,1 29,2 29,3 Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 185. ISBN 978-99941-978-4-2. 
  30. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 108-110. ISBN 978-99941-978-4-2. 


Արտաքին հղումներ

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գարեգին Նժդեհ հոդվածը նաև Վիքիպեդիայում: