Ջոկերը մի փոքր հիմար է, որ բոլորից տարբեր է։ Նա խաչ, ագուռ, փոսիկ, կամ ագռավ չէ։ Նա մի ութանոց կամ մի ինանոց չէ, մի թագավոր կամ մի վալետ։ Նա մյուս խաղաքարտերի հետ նույն կապոցում է դրված, բայց նա այնտեղ չի պատկանում։ Այդ պատճառով էլ, նա կարող է հեռացվել առանց ինչ-որ մեկը նրան կարոտելով։
Շատ բաներ կան որ դրամը կարող է գնել, բայց ամենից արժեքավորը ազատությունն է։ Ազատություն անելու այնինչ որ ուզում ես և աշխատելու նրա համար ում հարգում ես։
— Ջեյմս Քոլինս
Ոչ թե քննադատն է, որ հաշվի է առնվում․ ոչ թե նա, ով մատնացույց է անում՝ թե ինչպես է ուժեղ մարդը սայթաքում, կամ թե ինչպես անողը պետք է ավելի լավ աներ։ Երախտիքը պատկանում է մարդուն, ով իրական ասպարեզում է, ում դեմքը մրոտել է քրտինքով ու արնով․ ով քաջաբար ձգտում է․ ով սխալվում է, ով կրկին ու կրկին քիչ է բերում, որովհետև առանց ձգտման ոչ մի սխալ ու թերություն չկա․ բայց նա՝ ով իրականում ձգտում է անելիքներն անել․ ով գիտի մեծ կրքեր ու մեծ նվիրումները․ ով իրեն ծախսում է արժանի նպատակի համար․ ով ամենալավ դեպքում գիտի վերջում բարձր նվաճման հաղթանակը, իսկ ով ամենավատ դեպքում՝ եթե ձախողի, գոնե ձախողում է հույժ համարձակվելիս, և այդպիսով նրա տեղը երբեք այն սառն ու երկչոտ հոգիների հետ չէ, ովքեր ոչ հաղթանակ գիտեն և ոչ պարտություն։
Սիրելիս։ Քեզ համար եմ գրում։ Մթում օրը ինչքա՞ն է տևում։ Կամ շաբաթը՞։ Կրակն անցել է, ու ես ահավոր սառած եմ։ Իրականում պետք է ինձ դուրս քարշ տամ, բայց հետո այնտեղ արևը կլինի։ Մտահոգվում եմ, որ լույսը նկարչությունների վրա եմ վատնում՝ ոչ թե այս բառերը գրելու։ Մենք մեռնում ենք։ Մենք մեռնում ենք հարուստ՝ սիրեկաններով ու ցեղերով, համերով՝ որ կուլ ենք տվել, մարմիններով՝ որ մուտք ենք գործել ու վեր լողացել ինչպես գետերը։ Վախերով՝ որ միջում թաքնվել ենք -- այս ողորմելի քարանձավի նման։ Ուզում եմ այս բոլորը մարմնիս վրա նշվի։ Մենք ենք իրական երկրները։ Ոչ թե սահմանները, որ գծվում են քարտեզների վրա՝ զորեղ մարդկանց անվամբ։ Գիտեմ, որ կգաս ու ինձ դուրս կտանես՝ Քամիների պալատ։ Ես դա եմ ուզել՝ այդպիսի տեղում քեզ հետ քայլել։ Ընկերների հետ, գետնի վրա որտեղ քարտեզներ չկան։ Լույսն անջատվել է, ու մթության մեջ եմ գրում։