«Ֆաուստ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
File
 
Տող 1. Տող 1.
[[File:Anton Kaulbach Faust und MephistoFXD.jpg|thumb]]
[[Պատկեր:Rembrandt, Faust.jpg|thumb|250px|right|Ֆաուստն ըստ [[Ռեմբրանդ]]ի]]
[[Պատկեր:Rembrandt, Faust.jpg|thumb|250px|right|Ֆաուստն ըստ [[Ռեմբրանդ]]ի]]
'''«Ֆաուստ»''', [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե]]ի ամենահայտնի ստեղծագործությունը։ Հայերեն թարգմանել է [[w:Պարույր Միքայելյան|Պարույր Միքայելյան]]ը։
'''«Ֆաուստ»''', [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե]]ի ամենահայտնի ստեղծագործությունը։ Հայերեն թարգմանել է [[w:Պարույր Միքայելյան|Պարույր Միքայելյան]]ը։

Ընթացիկ տարբերակը 18:35, 29 Օգոստոսի 2020-ի դրությամբ

Ֆաուստն ըստ Ռեմբրանդի

«Ֆաուստ», Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի ամենահայտնի ստեղծագործությունը։ Հայերեն թարգմանել է Պարույր Միքայելյանը։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Երբ խեղկատակ է քահանան նույնպես,
Ինչպես հաճախ է դա մեզ մոտ լինում։
  • Մասնիկն եմ այն ուժի, որ հավիտյան
տենչում չարիք, բայց բարիք է գործում միայն։
  • Միշտ երեխա է երեխան։
  • Ձեր խոսքերն իրենց փայլով արտաքին,
Որով դուք մարդկանց խաբում եք անվերջ,
Տաղտուկ են, ինչպես աշնան ցուրտ քամին,
Որն աղմկում է չոր ճյուղերի մեջ[1]։
  • Ճիշտ է այնքան։
Գործն այսօրվա մի թող վաղվան։
Զուր մի կորցրեք և ոչ մի օր։
Մարդն ինչ գտնի հնարավոր։
Պիտի որսա հաստատակամ։
Այնուհետեև ոչ մի անգամ
Բաց չի թողնի գտածը նա,
Եվ գործն առաջ միշտ կընթանա։
  • Սիրտը սրտի հետ չեք կապի երբեք,
Երբ սրտաբուխ չէ խոսքը լիովին։
  • Վիշտը անգղ է կյանք հոշոտող։
Ամբոխն ինչքան էլ լինի վատ
Մարդը դարձյալ մարդով է մարդ։
  • Չեն էլ հասկանում մարդիկ ապիկար,
Առանց քրտինքի չի՛ք երջանկություն։
Թե ունենան էլ իմաստնության քար,
Զուր է, չեն դառնա սրանք իմաստուն։
  • Ալիքն ամեն քամուց կտատանվի,
Սակայն ժայռը չի սասանվի։
  • Ոչ մի կասկած պահին միակ երջանկության
Մարդու պարտքն է՝ ապրել, թեկուզ և մի վայրկյան։
  • Պատրանք է ունայն
Կարճ կյանքը երկրի,
Երկինքն է միայն
Օրրանն իղձերի։
Այստեղ ենք հասնում
Մեր երազածին,
Մեզ վեր է հանում
Հավերժ կանացին։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե, Ֆաուստ, Երևան, 1963