«Հիմարություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
Պատկեր
Հետ է շրջվում 172421 խմբագրումը, որի հեղինակն է՝ DARIO SEVERI (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Quentin Massys 030.jpg|thumb|]]
[[File:Quentin Massys 030.jpg|thumb|]]


'''Հիմարություն''', առողջ դատողություն կատարելու անընդունակություն։
'''Հիմարություն''', առողջ դատողություն կատարելու անընդունակություն։

17:27, 23 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Հիմարություն, առողջ դատողություն կատարելու անընդունակություն։

Քաղվածքներ

  • Իմացի՛ր, որ հիմարներին պետք է պատասխանել լռությամբ[1]։
Կաբուս
  • Հիմարությունն արմատախիլ անելն ավելի դժվար է, քան մի վանք կառուցելը[1]։
Արամ Մանուկյան
  • Ով իրեն չի հարգում, նա դժբախտ է, բայց նա, ով չափից դուրս գոհ է իրենից, նա հիմար է[1]։
Մոպասան
  • Հիմարը խելացի մարդու նկատմամբ մի առավելություն ունի. նա միշտ գոհ է ինքն իրենից[1]։
Նապոլեոն Բոնապարտ
  • Հիմարության դեմ անզոր են նույնիսկ աստվածները[1]։
Ֆրիդրիխ Շիլլեր
  • Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան[1]:
Ջիվանի
  • Հիմար է նա, ով արհամարհանքով է վերաբերվում իր հակառակորդին[1]։
Գեորգ Ռոլենհագեն
  • Հիմարներն ամոթխած չեն լինում[1]։
Ժան Ժակ Ռուսո
  • Դուն էն գլխեն իմաստուն իս, խելքդ հիմարին բաբ մի անի[1]։
Սայաթ-Նովա
  • Հիմարին բարիք անելը նույնն է, ինչ ծովին ջուր ավելացնելը[1]։
Միգել Սերվանտես
  • Ոչ թե չիմացողն է հիմար, այլ իմանալ չցանկացողը[1]։
Գրիգորի Սկովորոդա
  • Բոլոր հիմարությունները տգիտությունից են[1]։
Սոկրատես
  • Լավ է մարդ ձագեր կորցրած արջին հանդիպի, քան թե հիմարին՝ հիմարության ժամանակ[2]։
Սողոմոն Իմաստուն
  • Միայն հիմարներն են կամայականությունն անվանում ազատություն[2]։
Տակիտոս
  • Մոլորվելը հատուկ է ամեն մեկին, բայց իրենց մոլորության մեջ համառում են միայն հիմարները[2]։
Ցիցերոն
  • Լինում է երկու տեսակ հիմարություն՝ սակավախոս և շատախոս[3]։
Օնորե դը Բալզակ
  • Ամեն մի հիմար կգտնի է՛լ ավելի մեծ հիմարի, որը կսկսի նրանով զմայլվել[3]։
  • Աշխարհում հիմարներն ավելի շատ են, քան խաբեբաները, այլապես խաբեբաներն ապրելու միջոց չէին ունենա[2]։
Նիկոլա Բուոլա
  • Խելացի ձևացող հիմարից ավելի վտանգավոր բան չկա[3]։
Վոլֆգանգ Գյոթե
  • Բոլոր հիմարները համառ են, և բոլոր համառները՝ հիմար[3]։
Բալթազար Գրասիան
  • Իր հիմարությունը խոստովանող մարդն արդեն հիմար չէ[3]։
  • Ոչ մի բանի վրա չզարմանալը հիմարության, այլ ոչ թե խելքի նշան է[3]։
Ֆյոդոր Դոստոևսկի
  • Հիմարներն ավելի շատ խոսում են իմաստության մասին, իսկ սրիկաները՝ առաքինության[3]։
Պաուլ Էռնեստ
  • Եթե հիմարը վախենար հիմարություն անելուց, հիմար չէր լինի[3]։
  • Ծիծաղել խելացի մարդկանց վրա. այս է հիմարների առավելությունը[3]։
Ժան Լաբրյուեր
  • Խելացի մարդկանց ծանակելը հիմարների բնական առավելությունն է[3]։
Ալֆոնս Լամարթին
  • Գետանցի ժամանակ ձիերը փոխելը խելացի արարք չէ[3]։
Աբրահամ Լինկոլն
  • Էշն առյուծի մորթու մեջ էլ էշավարի կզռա[3]։
Լուկիանոս

Աղբյուրներ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 197:
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 198:
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 196: