«Արևմտյան ճակատում նորություն չկա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
Տող 3. Տող 3.
== Քաղվածքներ ==
== Քաղվածքներ ==
* Այն պահից, ինչ այստեղ ենք, մեր կյանքի այդ մասը պոկված-նետված է մի կողմ, ու մենք ոչինչ չենք արել այն պահելու համար: Երբեմն փորձում ենք հայացք գցել այնտեղ կամ ինչ-որ հիմնավորում գտնել, բայց այնքան էլ չի հաջողվում: Հենց մեզ՝ քսանամյա պատանիներիս՝ Քրոփին, Մյուլլերին, Լեերին, ինձ, որոնց Քանթորեսքը «Երկաթե երիտասարդություն» է կոչում, ամեն ինչ խիստ անհասկանալի է: Տարեց մարդիկ ամուր կապված են անցյալին, պատճառ կա. ունեն կին, երեխաներ, մասնագիտություն ու հետաքրքրություններ, որ արդեն այնքա՜ն հաստատուն են, որ պատերազմը նրանց չի կարող սասանել: Իսկ մենք՝ քսանամյա պատանիներս, միայն ծնողներ ունենք, ոմանք՝ նաև սիրած աղջիկ: Դա չի կարելի շատ համարել, որովհետև մեր տարիքում ծնողների ուժն ամենաթույլն է, իսկ աղջիկները դեռ դուրս են տիրապետումից: Այսքանից բացի այլ բան չունենք՝ բացի մի փոքր ցնորքից, մի քանի սիրահարությունից ու դպրոցից, մեր կյանքը ավելիին դեռ չի հասել: Բայց դրանից էլ ոչինչ չմնաց:

* Քրոփը փիլիսոփա է: Նա առաջարկում է, որ պատերազմի հայտարարությունը ժողովրդական տոնի ձևով լինի՝ մուտքի տոմսերով ու երաժշտությամբ, ինչպես որ ցլամարտն է: Եվ այդ ժամանակ բեմ դուրս գան երկու երկրների նախարարներն ու գեներալները՝ կիսավարտիքով ու մահակներով, ու հարձակվեն իրար վրա: Ով ողջ մնա, նրա երկիրը կհաղթի: Դա ավելի պարզ ու ավելի լավ կլիներ, քան սա, որտեղ կեղծ մարդիկ են կռվում իրար հետ:

* Շանն ինչքան էլ հացին ընտելացնես, մսի կտոր դեմ անես թե չէ, ատամներով կկառչի դրան, որովհետև բնությունն է այդպիսին: Նույնն էլ մարդու դեպքում է. մի փոքր իշխանություն ես տալիս, ատամներով պինդ բռնում է, քանզի ի սկբանե գազան էր, հետո է, որ քաղաքակրթությունը քսեցին վրան, ինչպես յուղը՝ բլիթի, որ փայլի:

* Վրեժն այն ճաշատեսակն է, որ պետք է սառը մատուցել:
* Վրեժն այն ճաշատեսակն է, որ պետք է սառը մատուցել:

* Հողը ոչ մեկի համար այդքան մեծ նշանակություն չունի, որքան զինվորի: Երբ փարվում է նրան երկար, ամուր, երբ կրակի համակած սարսափից դեմքով ու ամբողջ մարմնով թաղվում է նրանում, այդ ժամանակ նա իր միակ ընկերն է, իր եղբայրը, իր մայրը, նա իր վախն ու ճիչը նրա լռության ու ապաինության մեջ է խեղդում, հողը ներծծում է դրանք ու նրան տասը վայրկյանով նոր կյանք տալիս, նոր վազք, հետո նորից է ընդունում նրան իր գիրկը, երբեմն էլ՝ ընդմիշտ:

:Հող, հո՜ղ, հո՜ղ…
:Հող, հո՜ղ, հո՜ղ…
:Հողն իր շերտերով, խոռոչներով ու փոսերով, որոնցում կարող ես թաքնվել, կծկվել: Հո՛ղ, գորշ ջղակծկումներում, ոչնչացման սպառնալիքներում, պայթյունների մահացու մռնչյունների տակ մեզ շնորհված կյանքի համար հրեշավոր դիմադրություն էիր ցուցաբերում: Գրեթե պատառոտված կյանքի խելագար փոթորիկը հոսում էր դեպի մեր ձեռքերը, և մենք քո մեջ էինք տեսնում փրկությունը, հաղթահարված պահի լուռ, վախվորած երջանկությամբ՝ շուրթերս քեզ էինք հպում…

* Ամենամեծ ստորութունն այն է, որ կենդանիներին մարտի դաշտ են բերում:
* Ամենամեծ ստորութունն այն է, որ կենդանիներին մարտի դաշտ են բերում:

* Երբ մենակ ես, սկսում ես ուսումնասիրել բնությունն ու սիրել այն:
* Երբ մենակ ես, սկսում ես ուսումնասիրել բնությունն ու սիրել այն:

* Ես երիտասարդ եմ, ես քսան տարեկան եմ, բայց կյանքում այլ բան չեմ տեսել, քան հուսահատությունը, մահը, սարսափը, ամենաանիմաստ մակերեսայնությունը՝ տառապանքի անդունդի հետ շաղկապված: Ես տեսնում եմ, որ ազգերին իրար դեմ են հանում, և նրանք լուռ, անգետ, անմիտ, հնազանդ, անմեղ սպանում են իրար: Ես տեսնում եմ, որ աշխարհիս ամենաիմաստուն գլուխները զենքեր ու բառեր են հայնաբերում՝ այդ ամեն առավել նենգ ու երկարատև դարձնելու: Եվ այս ամենն ինձ հետ միասին տեսնում են իմ հասակակիցներն այստեղ ու այնտեղ՝ ամբողջ աշխարհում ինձ հետ միասին այս ամենն ապրում է իմ սերունդը: Ի՞նչ են անելու մեր հայրերը, եթե մի օր վեր կենանք, կանգնենք նրանց առաջ ու պատասխան պահանջենք: Ի՞նչ են նրանք մեզնից ակնկալելու, երբ մի օր պատերազմն ավարտվի: Տարիներ շարունակ պատերազմն է եղել մեր զբաղմունքը. դա մեր առաջին մասնագիտությունն է կյանքում: Կյանքի մասին մեր գիտելիքը մահով է սահմանափակվում: Էլ ի՞նչ կարող է պատահել: Ու մեզնից ի՞նչ պիտի դուրս գա:

05:45, 8 հունվարի 2019-ի տարբերակ

Արևմտյան ճակատում նորություն չկա (գերմ.՝ Im Westen nichts Neues), Էրիխ Մարիա Ռեմարկի վեպը, որ լույս է տեսել 1929 թվականին։

Քաղվածքներ

  • Այն պահից, ինչ այստեղ ենք, մեր կյանքի այդ մասը պոկված-նետված է մի կողմ, ու մենք ոչինչ չենք արել այն պահելու համար: Երբեմն փորձում ենք հայացք գցել այնտեղ կամ ինչ-որ հիմնավորում գտնել, բայց այնքան էլ չի հաջողվում: Հենց մեզ՝ քսանամյա պատանիներիս՝ Քրոփին, Մյուլլերին, Լեերին, ինձ, որոնց Քանթորեսքը «Երկաթե երիտասարդություն» է կոչում, ամեն ինչ խիստ անհասկանալի է: Տարեց մարդիկ ամուր կապված են անցյալին, պատճառ կա. ունեն կին, երեխաներ, մասնագիտություն ու հետաքրքրություններ, որ արդեն այնքա՜ն հաստատուն են, որ պատերազմը նրանց չի կարող սասանել: Իսկ մենք՝ քսանամյա պատանիներս, միայն ծնողներ ունենք, ոմանք՝ նաև սիրած աղջիկ: Դա չի կարելի շատ համարել, որովհետև մեր տարիքում ծնողների ուժն ամենաթույլն է, իսկ աղջիկները դեռ դուրս են տիրապետումից: Այսքանից բացի այլ բան չունենք՝ բացի մի փոքր ցնորքից, մի քանի սիրահարությունից ու դպրոցից, մեր կյանքը ավելիին դեռ չի հասել: Բայց դրանից էլ ոչինչ չմնաց:
  • Քրոփը փիլիսոփա է: Նա առաջարկում է, որ պատերազմի հայտարարությունը ժողովրդական տոնի ձևով լինի՝ մուտքի տոմսերով ու երաժշտությամբ, ինչպես որ ցլամարտն է: Եվ այդ ժամանակ բեմ դուրս գան երկու երկրների նախարարներն ու գեներալները՝ կիսավարտիքով ու մահակներով, ու հարձակվեն իրար վրա: Ով ողջ մնա, նրա երկիրը կհաղթի: Դա ավելի պարզ ու ավելի լավ կլիներ, քան սա, որտեղ կեղծ մարդիկ են կռվում իրար հետ:
  • Շանն ինչքան էլ հացին ընտելացնես, մսի կտոր դեմ անես թե չէ, ատամներով կկառչի դրան, որովհետև բնությունն է այդպիսին: Նույնն էլ մարդու դեպքում է. մի փոքր իշխանություն ես տալիս, ատամներով պինդ բռնում է, քանզի ի սկբանե գազան էր, հետո է, որ քաղաքակրթությունը քսեցին վրան, ինչպես յուղը՝ բլիթի, որ փայլի:
  • Վրեժն այն ճաշատեսակն է, որ պետք է սառը մատուցել:
  • Հողը ոչ մեկի համար այդքան մեծ նշանակություն չունի, որքան զինվորի: Երբ փարվում է նրան երկար, ամուր, երբ կրակի համակած սարսափից դեմքով ու ամբողջ մարմնով թաղվում է նրանում, այդ ժամանակ նա իր միակ ընկերն է, իր եղբայրը, իր մայրը, նա իր վախն ու ճիչը նրա լռության ու ապաինության մեջ է խեղդում, հողը ներծծում է դրանք ու նրան տասը վայրկյանով նոր կյանք տալիս, նոր վազք, հետո նորից է ընդունում նրան իր գիրկը, երբեմն էլ՝ ընդմիշտ:
Հող, հո՜ղ, հո՜ղ…
Հողն իր շերտերով, խոռոչներով ու փոսերով, որոնցում կարող ես թաքնվել, կծկվել: Հո՛ղ, գորշ ջղակծկումներում, ոչնչացման սպառնալիքներում, պայթյունների մահացու մռնչյունների տակ մեզ շնորհված կյանքի համար հրեշավոր դիմադրություն էիր ցուցաբերում: Գրեթե պատառոտված կյանքի խելագար փոթորիկը հոսում էր դեպի մեր ձեռքերը, և մենք քո մեջ էինք տեսնում փրկությունը, հաղթահարված պահի լուռ, վախվորած երջանկությամբ՝ շուրթերս քեզ էինք հպում…
  • Ամենամեծ ստորութունն այն է, որ կենդանիներին մարտի դաշտ են բերում:
  • Երբ մենակ ես, սկսում ես ուսումնասիրել բնությունն ու սիրել այն:
  • Ես երիտասարդ եմ, ես քսան տարեկան եմ, բայց կյանքում այլ բան չեմ տեսել, քան հուսահատությունը, մահը, սարսափը, ամենաանիմաստ մակերեսայնությունը՝ տառապանքի անդունդի հետ շաղկապված: Ես տեսնում եմ, որ ազգերին իրար դեմ են հանում, և նրանք լուռ, անգետ, անմիտ, հնազանդ, անմեղ սպանում են իրար: Ես տեսնում եմ, որ աշխարհիս ամենաիմաստուն գլուխները զենքեր ու բառեր են հայնաբերում՝ այդ ամեն առավել նենգ ու երկարատև դարձնելու: Եվ այս ամենն ինձ հետ միասին տեսնում են իմ հասակակիցներն այստեղ ու այնտեղ՝ ամբողջ աշխարհում ինձ հետ միասին այս ամենն ապրում է իմ սերունդը: Ի՞նչ են անելու մեր հայրերը, եթե մի օր վեր կենանք, կանգնենք նրանց առաջ ու պատասխան պահանջենք: Ի՞նչ են նրանք մեզնից ակնկալելու, երբ մի օր պատերազմն ավարտվի: Տարիներ շարունակ պատերազմն է եղել մեր զբաղմունքը. դա մեր առաջին մասնագիտությունն է կյանքում: Կյանքի մասին մեր գիտելիքը մահով է սահմանափակվում: Էլ ի՞նչ կարող է պատահել: Ու մեզնից ի՞նչ պիտի դուրս գա:
  • Այո, այդպես են մտածում, այդպես են մտածում հարյուր-հազարավոր քանթորեսքները: «Երկաթե երիտասարդություն»: Երիտասարդություն… Մենք արդեն քսան տարակեն չենք: Բայց երիտասա՞րդ ենք: Երիտասարդությու՞ն: Դա վաղուց էր: Մենք ծեր մարդիկ ենք:
  • Տասը շաբաթ զինվորական պատրաստության դասեր ստացանք ու այդ ընթացքում նկատելիորեն ավելի հղկվեցինք, քան դպրոցական տասը տարիների ընթացքում: Մենք սովորեցինք, որ մաքրված կոճակն ավելի կարևոր է, քան Շոպենհաուերի չորս հատորները: Սկզբում զարմացած, հետո դառնացած ու ի վերջո անտարբերությամբ համոզվեցինք, որ ոչ թե ոգին է որոշիչ, այլ կոշիկի խոզանակը, ոչ թե միտքը, այլ համակարգը, ոչ թե ազատությունը, այլ մարզումը: Խանդավառությամբ ու մեր բարի կամքով զինվոր դարձանք: Բայց ամեն ինչ արեցին մեր միջից այդ ամենն արմատախիլ անելու համար: Երեք շաբաթ անց մեզ համար այլևս զարմանալի չէր, որ ինչ-որ նամակատար ավելի շատ իշխանություն ունի մեզ վրա, քան մեր ծնողները՝ նախկինում, մեր դաստիարակներն ու մշակութային բոլոր շրջանակները՝ Պլատոնից մինչև Գյոթե: Մեր երիտասարդ, արթուն աչքերով տեսնում էինք՝ ինչպես մեր ուսուցիչների՝ հայրենի երկրի մասին դասական հասկացողությունն այստեղ փոխարկվում է այն աստիճանի ինքնանսեմացման, որպիսին երբեք չես պահանջի նույնիսկ ամենավերջին սպասավորից: Ողջունել, պատվի առնել, շքերթ, զենքով ներկայանալ, ա՜ջ, դա՛րձ-ձա՜խ դա՜րձ, կրունկները միասին, հայհոյանք ու կռվի հազարավոր պատրվակներ: Մենք մեր առաջադրանքն այլ կերպ էինք պատկերացնում ու կարծում էինք, թե կրկեսի ձիերի պես մեզ հերոսության են նախապատրաստում: Բայց շուտով վարժվեցինք դրան: Մենք հասկացանք, որ այս բաները որքան անհրաժեշտ, նույնքան ավելորդ են: Զինվորը դա հասկանալու լավ հոտառություն ունի:
  • Քաթը նստած է կողքիս, որովհետև սիրում է զրուցել: Այսօր՝ կեսօրին, մի ժամ շարունակ պատվի առնելու ձևերն ենք անգիր արել, որովհետև Թյադենն անփութորեն է ողջունել մայորներից մեկին: Քաթը բացարձակ դեմ է դրան: Նա ասում է.
– Կտեսնես, պատերազմը տանուլ կտանք, որովհետև շատ լավ ողջունել գիտենք:
  • Նռնակների առաջին որոտի պահին մեր գոյության մի մասով հազար տարով հետ ենք շտապում: Դա մեր միջի կենդանական բնազդն է, որ արթնանում է, ղեկավարում մեզ ու պաշտպանում: Այն գիտակցություն չունի, ավելի արագաշարժ է, ավելի վստահ, ավելի անվրեպ, քան գիտակցությունը Դա հնարավոր չէ բացատրել: Քայլում ես ու ոչնչի մասին չես մտածում, հանկարծ պառկում ես փոսում ու գլխիդ վրայով բեկորներ են թռչում, բայց չես հիշում՝ արկի ձայն լսվե՞ց, թե՞ ուղղակի մտքովդ անցավ պառկել այդտեղ: Եթե հույսդ գիտակցության վրա դնես, հոշոտված մսակույտ կդառնաս:
  • Պատերազմը մեզ ամեն բանի անընդունակ դարձրեց: Մենք այլևս երիտասարդ չենք: Մենք այլևս չենք ուզում գրոհել աշխարհը: Մենք փախստական ենք ինքներս մեզնից: Մեր կյանքից: Մենք տասնութ տարեկան էինք ու սկսում էինք սիրել կյանքն ու կենցաղը, մենք պետք է խաչ քաշեինք դրանց վրա: Առաջին նռնակը մեր սրտին դիպավ: Մենք մեկուսացած ենք գործից, ձգտումից, առաջընթացից: Մենք դրանց այլևս չենք հավատում, մենք պատերազմին ենք հավատում:
  • Յուրաքանչյուր զինվոր հազարավոր պատահականությունների շնորհիվ է ողջ մնում: Եվ յուրաքանչյուր զինվոր հավատում ու վստահում է պատահականություններին:
  • Ասես դագաղներում նստած սպասելիս լինենք, թե երբ են մեզ հողով ծածկելու
  • Կենդանիներ ենք դարձել: Մենք չենք պայքարում, մենք պաշտպանվում ենք ոչնչացումից: Նռնակները մարդկանց վրա չենք նետում, այդ պահին մեր աչքին ոչինչ չի գալիս՝ բացի ձեռքերը պարզած ու սաղավարտով մեր հետևից ընկած մահից, արդեն երեք օր է՝ առաջին անգամ նայում ենք նրա դեմքին, արդեն երեք օր է ՝ դիմադրում ենք նրան, մի խելահեղ կատաղություն է համակել մեզ, այլևս անզոր չենք ընկնելու կառափնարան, մենք կարող ենք վերացնել ու սպանել՝ հանուն մեր փրկության ու վրեժխնդրության: Մենք պպզում ենք ամեն անկյունում, փշալարե ամեն պատնեշի թիկունքւմ և խուրձ-խուրձ ռումբեր նետում եկողների ոտքերի տակ, մինչև որ կփախչենք: Ձեռքի նռնակների պայթյունը դղրդում է մեր թևերում, մեր ոտքերում, կատուների պես կռացած վազում ենք՝ ողողված այս ալիքով, որ առնում է մեզ իր մեջ, որ դարձնում է մեզ մռայլ, ելուզակ, մարդասպան, սատանա, այս ալիքով, որ բազմապատկում է մեր ուժը վախով, կատաղությամբ, կյանքի ծարավով, որ փրկություն է փնտրում մեզ համար ու պայքարում: Եթե նույնիսկ հայրդ նրանց հետ դիմացից գար, չէիր վարանի և ռումբը նրա կրծքին կնետեիր:
  • Մեկս մյուսի հանդեպ կորցրել ենք ամեն զգացմունք, իրար հազիվ ենք ճանաչում, երբ մեր հետապնդող հայացքը հանդիպում է մյուսին: Մենք առանց զգացմունքների դիակներ ենք, որոնք ինչ-որ հնարքով, ինչ-որ վտանգավոր կախարդանքով դեռ կարող են վազել ու սպանել:
  • Տարօրինակ է, որ բոլոր հիշողությունները, որ գալիս են, երկու հատկություն ունեն: Դրանք բոլորը լուռ են, ու դա է նրանց զորությունը, իսկ այն դեպքերում, երբ դրանք իրական չեն, այդպիսին են թվում: Դրանք անձայն տեսիլքներ են, որ հայացքներով ու ժեստերով խոսում են ինձ հետ՝ անբառ ու լուռ, և դրանց լռությունն է այն ցնցումը, որ հարկադրում է ինձ թևերս քշտել ու զենքն առնել ձեռքս, որպեսզի այս փլուզման ու գայթակղության մեջ, երբ մարմինս տարածվել ու հոսել է ուզում իրականության համր իշխանության թիկունքում, թույլ չտամ ինձ տառապել:
  • Եվ եթե անգամ մեզ վերադարձնեին մեր պատանեկության վայրը, հազիվ թե իմանայինք՝ դրանով ինչ անել: Նուրբ ու գաղտնի ուժերը, որ նրանցից մեզ են փոխանցվում, չեն կարող վերակենդանանալ: Մենք կմնայինք նրանց մեջ ու նրանց մեջ էլ կմեռնեինք, մենք կհիշեինք, կսիրեինք նրանց ու կհուզվեինք նրանց ներկայությունից: Բայց դա նույնն է, ինչ սպանված ընկերոջդ նկարին մտազբաղ նայելը. ահա նրա դիմագծերը, նրա դեմքը և այն օրերը, որ նրա հետ ես անկացրել, հիշողության մեջ մի խաբուսիկ կյանք ես շահում, բայց չէ՞ որ արդեն ինքը չէ: Մենք այլևս կապված չենք լինի նրանց այնպես, ինչպես էինք: Ոչ թե նրանց գեղեցկության կամ տրամադրության գիտակցումն է մեզ գրավել, այլ մեր գոյության, մեզ սահմանափակող ու մեր ծնողների աշխարհը միշտ փոքր-ինչ անհասկանալի դարձնող իրերի ու դեպքերի միասականությունը, եղբայրության այդ հավասար զգացողությունը: Քանի որ մենք միշտ մի տեսակ քնքշությամբ նվիրված էինք նրանց, ամենաչնչին բանն իսկ անսահմանության ճանապարհն էր մատնանշում: Հավանաբար, դա մեր երիտասարդության արտոնությունն էր. մենք դեռ ոչ մի սահման չէինք տեսնում և ոչ մի տեղ վերջակետ չէինք դնում: Մենք արյան էինք սպասում, և դա միավորեց մեր օրերի ընթացքի հետ:
  • Այսօր ճամփորդների պես կշրջենք մեր երիտաարդության քառուղիներոմ: Մենք վառված ենք փաստերից, առևտրականի պես գիտենք տարբերությունը, դահճի պես՝ անհրաժեշտությունը: Մենք այլևս անհոգ չենք, մենք սարսափելի անտարբեր ենք: Մենք կլինեինք այնտեղ, բայց մի՞թե կապրեինք: Երեխաների պես լքված ենք, ծերերի պես՝ փորձառու, մենք բռի ենք, տխուր ու մակերեսային. կարծում եմ՝ մենք կորած ենք:
  • Այսօրվա ու այն ժամանակվա միջև անդունդ կա: Այն ժամանակ ես չգիտեի՝ պատերազմն ինչ է, այն ժամանակ մենք հանգիստ տեղերում էինք: Այսօր ես նկատում եմ, որ անգիտակցաբար հյուծվել եմ: Ես այստեղ տեղս չեմ գտնում, սա մի օտար աշխարհ է: Ոմանք հարցեր են տալիս, ոմանք՝ ոչ, ու նրանցից երևում է, որ հպարտ են: Հաճախ էլ նույնիսկ դեմքի այնպիսի արտահայտությամբ, կարծես հասկանում են, որ այդ մասին խոսել չի կարելի: Երևակայում են, թե բան են հասկանում:
  • Ամենաշատը սիրում եմ, երբ մենակ եմ, ոչ ոք ինձ չի խանգարում: Որովհետև բոլորը նույն թեմային են անդրադառնում՝ լավ է, վատ է, մեկն այսպես է կարծում, մյուսը՝ ալ կերպ: Նրանք արագ վերադառնում են իրենց կենցաղին: Նախկինում ես էլ եմ այդպես ապրել, բայց հիմա ոչ մի կապ չեմ տեսնում իմ երեկվա ու այսօրվա միջև:
  • Ա՜խ, մա՛մ, մա՛մ… Քեզ համար ես երեխա եմ, ինչո՞ւ չեմ կարող գլուխս դնել ծնկիդ ու լաց լինել: Ինչո՞ւ ես պետք է միշտ ուժեղ ու զուսպ լինեմ, ես էլ կուզեի մի անգամ լաց լինել ու մխիթարվել, չէ՞ որ ես ավելին չեմ, քան երեխան, պահարանում դեռ կախված են մանկությանս կարճ տաբատները: Ախր այնքա՜ն քիչ ժամանակ է անցել, ինչո՞ւ անցավ այս ամենը…
  • Ա՜խ, մա՛մ, մա՜մ… Ինչո՞ւ չեմ քեզ գրկում ու ինչու չենք այդպես մահանում: Ի՜նչ ճղճիմ արարածներ ենք մենք:
  • Ծիծաղելի է, երբ մտածում ես, որ մենք այստեղ ենք, որ մեր հայրենիքը պաշտպանենք: Բայց ֆրանսիացիք էլ այստեղ են, որ իրենց հայրենիքը պաշտպանեն: Ուրեմն ո՞վ է ճիշտ: Հավանաբար երկուսս էլ:
  • Զինվորի հայրենասիրությունն արտահայտվում է նրանով, որ նա այստեղ է, բայց հենց դրանով էլ ավարտվում է, մնացած ամեն ինչ քննարկվում է գործնականում և իր դիրքից ելնելով:
  • Ես խավարում միայնակ դողդողացող մի պատառ գոյ չեմ այլևս, ես նրանց եմ պատկանում, նրանք՝ ինձ, մենք նույն վախն ունենք ու նույն կյանքը, մենք կապված ենք մի պարզ ու խրթին ձևով: Ուզում եմ երեսս դրանց՝ այդ ձայների մեջ թաթախել, այդ կցկցտուր բառերի, որ փրկեցին ու որ պաշտպանելու են ինձ:
  • Շատ հանգիստ եմ: Թող գան ամիսներն ու տարիները, նրանք այլս ոչինչ չեն վերցնի ինձնից, այլևս բան չկա ինձնից վերցնելու: Ես այնքան միայնակ եմ ու առանց որևէ սպասման, որ առանց վախենալու՝ կարող եմ առաջ նայել: Կյանք, որ այս տարիների միջով ինձ տարավ, իմ ձեռքերում ու իմ աչքերում է: Հաղթահարել ե, թե ոչ, չգիտեմ: Բայց քանի դեռ նա կա, կփնտրի իր ճանապարհը՝ անկախ նրանից՝ իմ միջի ես-ը ուզու՞մ է դա, թե ոչ:

Աղբյուրներ

Վիքիպեդիա
Վիքիպեդիա