«Արվեստ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: cs:Umění |
չ r2.6.4) (Ռոբոտը ավելացնում է․: vi:Nghệ thuật |
||
Տող 103. | Տող 103. | ||
[[sv:Konst]] |
[[sv:Konst]] |
||
[[tr:Sanat]] |
[[tr:Sanat]] |
||
[[vi:Nghệ thuật]] |
|||
[[zh:藝術]] |
[[zh:藝術]] |
00:06, 29 Օգոստոսի 2011-ի տարբերակ
Աղբյուրով
Հրանտ Մաթևոսյան
Լև Տոլստոյ
- Չկա գիտություն՝ գիտության համար, չկա արվեստ՝ արվեստի համար. դրանք բոլորն էլ գոյություն ունեն հասարակության համար, մարդուն վեհ ու վսեմ դարձնելու համար, նրան գիտելիքներով և կյանքի նյութական բարիքներով հարստացնելու համար: [2]
Կամիլ Պիսարրո
- Չպետք է լինել նեղ մասնագետ. այդտեղ է արվեստի մահը: [3]
- Չկա ավելի շվայտ ու անառակ արվեստ, քան սենտիմենտալ արվեստը, քաղցրմեղցր արվեստը, որը ստիպում է հեկեկալ զգայուն կանանց: [3]
Վլադիմիր Նաբոկով
- Ունակություն և գիտություն, հիշողություն և արվեստ -- այս երկու զույգերը ինքնին են պահում, բայց երբ հանդիպում են՝ աշխարհում էլ ոչինչ նշանակություն չունի:[4]
Եվգենի Վախտանգով
- Չի կարելի սեփական հաճույքի համար շարունակել արվեստով զբաղվել:[5]
- Արվեստը ժողովրդից կտրված չպետք է լինի: Կա՛մ ժողովրդի հետ, կա՛մ ժողովրդի դեմ, բայց ոչ նրանից դուրս:[5]
Մարտիրոս Սարյան
- Մենք նոր սերնդին ենք թողնում սերը հայրենիքի նկատմամբ. ի՞նչը կարող է դա ավելի լավ արտահայտել, քան արվեստը: [6]
Մերիլին Մենսոն
- Ես մտածում եմ որ արվեստը՝ միակ հոգևոր բանն է այս աշխարհում: Եվ ես հրաժարվում եմ հակադրվել հավատալ ուրիշ մարդկանց մեկնաբանություններե Աստծո: Ես չեմ կարծում որ որևե մարդ պիտի [հակադրվի]: Ոչ մի անձ չի կարող հեղինակային իրավունքին տիրանալ թե Աստված ինչ է նշանակում:[7]
Ֆյոդոր Դոստոևսկի
- Արվեստը այնպիսի պահանջ է մարդու համար, ինչպես ուտելը և խմելը: Ստեղծագործության պահանջը, որն իր մեջ մարմնավորում է գեղեցկությունը, անբաժան է մարդուց:[8]
Հովհաննես Թումանյան
- Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ: [9]
Ջորջ Բեռնարդ Շոու
- Ամբողջ մեծ գրականությունը և արվեստը պրոպագանդա է:[10]
Նիկոլայ Գոգոլ
- Արվեստը շատ է ազնվացնում մարդուն, նրա հոգուն տալով ազնվություն և սքանչելի գեղեցկություն: [11]
Օսկար Ուայլդ
- Արվեստն սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է բնությունը:[12]
Բերթոլդ Բրեխտ
- Արվեստի բոլոր տեսակները ծառայում են արվեստներից մեծագույն՝ երկրի վրա ապրելու արվեստին:[13]
Առանց աղբյուրի
Մարտիրոս Սարյան
- Արվեստի օրենքները աշխատանքի, փորձի ընթացքում պետք է տրվեն նկարչին, գրողին աննկատելիորեն, բնական մի բյուրեղյա անբռնազբոսությամբ։ Եթե չի տրվում, ուրեմն չի տրվում։ Զոռով (ուղղակի անփոխարինելի խոսք է) ոչինչ անել չի կարելի։
- Մեծագույն երջանկություն է կարողանալ տեսնել ու զգալ արվեստի գործը, կարողամալ խորանալ մեծ վարպետների ստեղծագործության մեջ։
- Արվեստը բազմազանություն է սիրում ինչպես պատմական, այնպես էլ ազգային տեսակետներից։ Մարդկության պատմության դինամիկան իր բազմազանության մեջ` ահա համաշխարհային արվեստի բովանդակությունն ու դեմքը։
- Արվեստը ժամանակի ու պատմության խրոնիկա չէ և ոչ էլ գաղափարների իլյուստրացիա։ Այն հոգեկան մի ակտիվություն է, որ հավերժական բնույթ ունի։
Վիլլե Վալո
- Արվեստը միշտ քննադատվում է և մի կողմնակի անձ է մեղադրանքն ստանում:
- Տեսողական արվեստները նույնն են՝ կան շատ կայֆոտ, հրաշալի ապշեցուցիչ պատկերներ որ պատճառվում են մտածես, և հետո կան հրաշալի ապշեցուցիչ պատկերներ որ հենց քեզ վայրկյանապես հեռացնում են եղած աշխարհից: Վերջինս ես մի քիչ ավելին եմ սիրում:
Աղբյուրներ
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 117. ISBN 99930-2-263-2.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 147.
- ↑ 3,0 3,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 164.
- ↑ Ժամանակ և տեղատվություն (անգլերեն): Նաբոկովի դյուժինը. 1958.
- ↑ 5,0 5,1 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 113. ISBN 99930-2-263-2.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 150.
- ↑ Մերիլին Մենսոնի ասացվածքներ (անգլերեն)։ Վերստացված է՝ 2008-12-29։
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 146.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 153.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 117. ISBN 99930-2-263-2.
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 147.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 88.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 116. ISBN 99930-2-263-2.