«Արվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: cy:Celfyddyd
չ Ռոբոտը ավելացնում է․: nn:Kunst
Տող 93. Տող 93.
[[lt:Menas]]
[[lt:Menas]]
[[nl:Kunst]]
[[nl:Kunst]]
[[nn:Kunst]]
[[pl:Sztuka]]
[[pl:Sztuka]]
[[pt:Arte]]
[[pt:Arte]]

03:22, 19 փետրվարի 2010-ի տարբերակ

Մերկուրի նավը՝ երկու թրքական նավերին հաղթելուց հետո, գործ՝ Հովհաննես Այվազովսկի

Աղբյուրով

Հրանտ Մաթևոսյան

  • Արվեստը ավելի ստույգ է, քան միջուկային ֆիզիկան:[1]

Լև Տոլստոյ

  • Չկա գիտություն՝ գիտության համար, չկա արվեստ՝ արվեստի համար. դրանք բոլորն էլ գոյություն ունեն հասարակության համար, մարդուն վեհ ու վսեմ դարձնելու համար, նրան գիտելիքներով և կյանքի նյութական բարիքներով հարստացնելու համար: [2]

Կամիլ Պիսարրո

  • Չպետք է լինել նեղ մասնագետ. այդտեղ է արվեստի մահը: [3]
  • Չկա ավելի շվայտ ու անառակ արվեստ, քան սենտիմենտալ արվեստը, քաղցրմեղցր արվեստը, որը ստիպում է հեկեկալ զգայուն կանանց: [3]

Վլադիմիր Նաբոկով

  • Ունակություն և գիտություն, հիշողություն և արվեստ -- այս երկու զույգերը ինքնին են պահում, բայց երբ հանդիպում են՝ աշխարհում էլ ոչինչ նշանակություն չունի:[4]

Եվգենի Վախտանգով

  • Չի կարելի սեփական հաճույքի համար շարունակել արվեստով զբաղվել:[5]
  • Արվեստը ժողովրդից կտրված չպետք է լինի: Կա՛մ ժողովրդի հետ, կա՛մ ժողովրդի դեմ, բայց ոչ նրանից դուրս:[5]

Մարտիրոս Սարյան

  • Մենք նոր սերնդին ենք թողնում սերը հայրենիքի նկատմամբ. ի՞նչը կարող է դա ավելի լավ արտահայտել, քան արվեստը: [6]


Մերիլին Մենսոն

  • Ես մտածում եմ որ արվեստը՝ միակ հոգևոր բանն է այս աշխարհում: Եվ ես հրաժարվում եմ հակադրվել հավատալ ուրիշ մարդկանց մեկնաբանություններե Աստծո: Ես չեմ կարծում որ որևե մարդ պիտի [հակադրվի]: Ոչ մի անձ չի կարող հեղինակային իրավունքին տիրանալ թե Աստված ինչ է նշանակում:[7]

Ֆյոդոր Դոստոևսկի

  • Արվեստը այնպիսի պահանջ է մարդու համար, ինչպես ուտելը և խմելը: Ստեղծագործության պահանջը, որն իր մեջ մարմնավորում է գեղեցկությունը, անբաժան է մարդուց:[8]

Հովհաննես Թումանյան

  • Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ: [9]

Ջորջ Բեռնարդ Շոու

  • Ամբողջ մեծ գրականությունը և արվեստը պրոպագանդա է:[10]

Նիկոլայ Գոգոլ

  • Արվեստը շատ է ազնվացնում մարդուն, նրա հոգուն տալով ազնվություն և սքանչելի գեղեցկություն: [11]

Օսկար Ուայլդ

  • Արվեստն սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է բնությունը:[12]

Բերթոլդ Բրեխտ

  • Արվեստի բոլոր տեսակները ծառայում են արվեստներից մեծագույն՝ երկրի վրա ապրելու արվեստին:[13]

Առանց աղբյուրի

Մարտիրոս Սարյան

  • Արվեստի օրենքները աշխատանքի, փորձի ընթացքում պետք է տրվեն նկարչին, գրողին աննկատելիորեն, բնական մի բյուրեղյա անբռնազբոսությամբ։ Եթե չի տրվում, ուրեմն չի տրվում։ Զոռով (ուղղակի անփոխարինելի խոսք է) ոչինչ անել չի կարելի։
  • Մեծագույն երջանկություն է կարողանալ տեսնել ու զգալ արվեստի գործը, կարողամալ խորանալ մեծ վարպետների ստեղծագործության մեջ։
  • Արվեստը բազմազանություն է սիրում ինչպես պատմական, այնպես էլ ազգային տեսակետներից։ Մարդկության պատմության դինամիկան իր բազմազանության մեջ` ահա համաշխարհային արվեստի բովանդակությունն ու դեմքը։
  • Արվեստը ժամանակի ու պատմության խրոնիկա չէ և ոչ էլ գաղափարների իլյուստրացիա։ Այն հոգեկան մի ակտիվություն է, որ հավերժական բնույթ ունի։

Վիլլե Վալո

  • Արվեստը միշտ քննադատվում է և մի կողմնակի անձ է մեղադրանքն ստանում:
  • Տեսողական արվեստները նույնն են՝ կան շատ կայֆոտ, հրաշալի ապշեցուցիչ պատկերներ որ պատճառվում են մտածես, և հետո կան հրաշալի ապշեցուցիչ պատկերներ որ հենց քեզ վայրկյանապես հեռացնում են եղած աշխարհից: Վերջինս ես մի քիչ ավելին եմ սիրում:


Աղբյուրներ

  1. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 117. ISBN 99930-2-263-2. 
  2. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 147. 
  3. 3,0 3,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 164. 
  4. Ժամանակ և տեղատվություն (անգլերեն): Նաբոկովի դյուժինը. 1958. 
  5. 5,0 5,1 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 113. ISBN 99930-2-263-2. 
  6. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 150. 
  7. Մերիլին Մենսոնի ասացվածքներ (անգլերեն)։ Վերստացված է՝ 2008-12-29։
  8. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 146. 
  9. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 153. 
  10. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 117. ISBN 99930-2-263-2. 
  11. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 147. 
  12. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 88. 
  13. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 116. ISBN 99930-2-263-2. 


Արտաքին հղումներ

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Արվեստ հոդվածը նաև Վիքիպեդիայում: