Jump to content

Սիմոն Չիքովանի

Վիքիքաղվածք-ից
Սիմոն Չիքովանին (ձախից) Նիկոլայ Զաբոլոցկու հետ

Սիմոն Իվանի Չիքովանի (վրաց.՝ სიმონ ჩიქოვანი, 1903, հունվարի 9 - 1966, ապրիլի 24, Թբիլիսի), վրացի գրող, թարգմանիչ։ Վրաց խորհրդային պոեզիայի հիմնադիրներից։

Քաղվածքներ Ավետիք Իսահակյանի մասին

[խմբագրել]
  • Իսահակյանի մոր կերպարը... ինձ համար դժվար է մատնացույց անել մի ուրիշ կերպար, որը տոգորված լինի որդիական քնքշությամբ և հայրենասիրական խանդավառությամբ մոր կերպար, որը դրա հետ միասին դառնա հայրենիքի դեմքի արտացոլումը, նրա բանաստեղծական անկրկնելի այլակերպությունը[1]։
  • Նրա բանաստեղծությունները ռոմանտիկական նոր շիթ մտցրին հայ գրականության մեջ, և նրա երաժշտական հոգին ներդաշնակ բանականությամբ հորդեց պատմական հուշարձաններով հարուստ հայկական հողի վրա։ Նրա պեոզիան խորն ու զուլալ է, ինչպես Սևանի ջրերը, հրապուրիչ է, ինչպես ժողովրդի սիրած Արագածի լանջերի ծաղիկները[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 74
  2. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 75
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սիմոն Չիքովանի հոդվածը նաև Վիքիպեդիայում: