Սալո Ֆլոր
Արտաքին տեսք

Սալոմոն (Սալո) Միխայլովիչ Ֆլոր (գերմ.՝ Salo Flohr, ռուս.՝ Саломон (Сало) Михайлович Флор, 1908–1983), չեխոսլովակցի և խորհրդային շախմատիստ, գրոսմայստեր, 1930-ական թվականներին աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդներից մեկը և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Կինն անպայման կհասնի տղամարդուն շախմատի արվեստում։ Ես անձամբ հավատում եմ կանանց հանճարին[1]։
- Շախմատը մարզաձև է, որտեղ մրցավարը պարզապես պահպանում է կարգուկանոնը խաղի ընթացքում։ Մրցավարը չի կարող ազդել խաղի արդյունքի վրա։ Շախմատիստը նախ վախենում է իր սխալներից, ապա՝ մրցակցից։ Նրա դեմ որոշումներ կայացնել հնարավոր չէ․ սա բռնցքամարտ չէ[1]։